Like A Virgin
#21
Posted 20 April 2009 - 11:57 AM
#22
Posted 16 June 2009 - 10:07 AM
in the spirit of gender equality, i think on wedding nights, the family of the bride should kick the new husband in the johnson and see if he pisses blood !!!
#23
Posted 16 May 2011 - 08:15 AM
#24
Posted 05 November 2011 - 02:23 PM
#25
Posted 05 November 2011 - 02:24 PM
sakan uni imast ..
#26
Posted 06 November 2011 - 01:14 AM
VAAAAAAY QRQRELEN AXCHKAAASSSSS
Edited by ED, 06 November 2011 - 01:15 AM.
#27
Posted 06 November 2011 - 04:32 AM
#28
Posted 06 November 2011 - 04:52 AM
I know Nvard jan, I was thinking the same thing!!!bayc hayere es teman vonc en sirum...
#29
Posted 06 November 2011 - 12:11 PM
#30
Posted 06 November 2011 - 07:07 PM
#31
Posted 15 November 2011 - 05:38 AM
Movses, es mez vat baner es cankanum ha?? lav lav, meka mezanic shut es aghchik uzelu gnalu
#32
Posted 23 April 2013 - 10:09 AM
#33
Posted 24 July 2013 - 02:57 PM
Վրաստանում ավելի շատ կանայք են սկսել կուսության վկայական ձեռք բերել:
Կուսությունը որոշելու խնդրանքով հաճախ դիմում են Թբիլիսիի Դատական փորձաքննության ազգային բյուրո: Նման խնդրանքով տարեկան միջինը 200 մարդ է դիմում:
Ապագա ամուսնու, սկեսուրի կամ հարսնացուի սեփական նախաձեռնությամբ կուսությունը որոշում է 3 փորձագետի մասնակցությամբ հանձնաժողովը:
Բժշկի սենյակում ստուգումը կատարում են երեք փորձառու մասնագետները՝ հատուկ լուսասարքով անմիջական տեղային զննման միջոցով: Փորձագետները նաեւ բացահայտում են, արդյո՞ք «կույսը» մինչ այդ կուսաթաղանթի վերականգնման գործողություն է կատարել:
«Նման դիմումների պատճառը ինչ-որ մեկի մոտ արդարանալն է, այս դեպքում՝ կույս լինելն ապացուցելը: Եղել են դեպքեր, երբ ամուսնական առաջին գիշերից հետո տղամարդը կասկածել է կնոջ պարկեշտությանը: Հաճախ փորձաքննությունից եւ ճշմարտության բացահայտումից հետո զույգն ուրախ եւ երջանիկ հեռացել է»,- նշում է բյուրոյի փորձագետը:
Փորձաքննության արժեքը 175 լարի է (107 դոլար), իսկ եզրակացությունը տրվում է 4-5 օրվա ընթացքում: Տեղեկանքը կարելի է ստանալ նաեւ 1 օրում՝ վճարելով 350 լարի (214 դոլար):
«Կույսերի» տարիքը տատանվում է անչափահասներից մինչեւ 35-40 տարեկանի սահմաններում:
Հարկ է նկատել, որ «Իմեդի» հեռուստաընկերության տեսանյութը մեծ արձագանք է ստացել սոցիալական ցանցերի վրացական օգտատերերի շրջանում, ընդ որում, մեկնաբանությունների մեծ մասում քննադատական գնահատականներ են հնչում:
#35
Posted 06 August 2013 - 12:37 PM
Այսօր - 22:28
Ուզում եմ բարձրաձայնել մի թեմա, որը, կարելի է ասել, փակ է հայկական մենթալիտետի տեր մարդկանց համար:
Այս խնդրին բախվում են ամենատարբեր խավերի մարդիկ: Հայաստանում մարդկանց 80-90 տոկոսը անբարոյականին և մինչև ամուսնանալը կուսությունից զրկվածին նույնացնում են: Գիտակից մարդուն ոչ վայել այս մտածողությունը դժբախտացնում է հազարավոր մարդկանց: Դժբախտանում են և' կույսերը, և' ոչ կույսերը: Ոչ կույսերի դժբախտության պատճառն այն է, որ նրանց նայում են այնպես, ինչպես կնայեն անբարոներին, իսկ կույսերը դժբախտանում են, որովհետև ունենում են սեռական անբավարարվածություն և սկսում են չհասկանալ ու վիճել իրենց զուգընկերների հետ: Իհարկե, շատերը չեն գիտակցում, որ կռիվների պատճառը դա է լինում, բայց դա գիտականորեն հաստատված փաստ է: Հետո, այս կարծրատիպերի պատճառով նախկին աղջիկները գնում են շատ ավելի անբարո քայլի' վերականգնում են կուսությունը բժշկական միջամտության միջոցով: Պետք է կարողանալ տարբերել' ով է անբարո, ով պարզապես կույս չէ: Աչքիս առաջ օրինակ ունեմ: Երիտասարդ գեղեցկուհին ամուսնացավ, հարսանիքի հաջորդ օրը ամուսինը դժբախտ պատահարի զոհ դարձավ: Հիմա այդ քսանամյա գեղեցկուհին կամ չի կարողանալու անձնական կյանք ունենալ, կամ կյանքի ընկեր ընտրելու է իրենից 20 տարի մեծ, մի քանի երեխա ունեցող մեկին: Սրան է հասցնում հիվանդագին մտածելակերպը:
Ինձ խփել չկա, սա իմ սուբյեկտիվ կարծիքն ա:
Գրառումը` Գրիշա Էձգերիձեի ֆեյսբուքյան էջից:
#36
Posted 19 September 2013 - 01:43 PM
Այսօր - 23:15
«Տելեգոնիա' «առաջին տղամարդու էֆեկտ», երբ հիշվում է առաջին տղամարդը Տելեգոնիան (tele- հեռու, gonos-ծագում). ենթադրում է սերնդի ֆենոտիպի՝ արտաքին հատկանիշների վրա առաջին սեռական զուգընկերոջ հեռակա ազդեցությունը: Գոյություն ո՞ւնի արդյոք «առաջին տղամարդու էֆեկտ» ֆենոմենը: Արդյո՞ք կնոջ առաջին սեքսուալ կապը անդարձելիորեն անդրադառնում է նրա հետագա երեխաների վրա, որոնք ծնվել են այլ տղամարդկանցից, պետք է արդյո՞ք ընդունել տելեգոնիայի օրենքները, ինչի՞ է հանգեցնում սեքսուալ հեղափոխությունը…
«Տելեգոնիա' «առաջին տղամարդու էֆեկտ»
Արդյո՞ք կնոջ առաջին սեքսուալ կապն անդրադառնում է նրա հետագա երեխաների վրա, որոնք ծնվել են այլ տղամարդկանցից. սեքսապաթոլոգ
ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, դոցենտ Սևադա Հակոբյանը
Տելեգոնիայի երևույթը հայտնաբերվել է դեռևս 250 տարի առաջ: Առաջին հետազոտությունները կատարել են Չ.Դարվինի ժամանակակից պրոֆեսոր Ֆլինտի և Ֆ.Լե-Դանտեկի կողմից, այնուհետև 1960 թ. Եվրոպայում արդեն հաստատվեց, որ տելեգոնիայի էֆեկտը տարածվում է նաև մարդկանց վրա, և ավելին, ժառանգվում են ոչ միայն առաջին սեքսուալ պարտնյորի արտաքին հատկանիշները, այլև որոշակի դեպքերում նաև նրա հիվանդությունները՝ վեներական, հոգեկան և արյան հիվանդությունները: Անմիջապես այս երևույթի հաստատումից հետո ողջ գործընթացը և հետազոտությունների արդյունքները գաղտնիացվեցին:
Երևույթի առավել զանգվածային դրսևորմանը ականատես եղանք 1980թ. Օլիմպիադայից հետո, երբ սովորական ռուսական ընտանիքներում սկսեցին ծնվել երեխաներ, որոնք նման չէին իրենց ծնողներին՝ նեգրոիդ և նեղ աչքերով երեխաներ, և այն պարագայում երբ ծնողները չեն դավաճանել իրար: Դա բարձրացրեց զարմանքի մեծ ալիք և փորձեցին հասկանալ ինչ է կատարվել. Պարզվեց որ դա տելեգոնիայի երևույթն է , երբ աղջիկը իր առաջին սեռական հարաբերությունը ունեցել էր այլ ազգի տղամարդու հետ:
Ի՞նչպես կարող են առաջին սեռական զուգընկերոջ սպերմատոզոիդները ազդեցություն ունենալ ոչ իր կենսաբանական սերնդի վրա. Գոյություն ունի կնոջ սեռական ուղիներում սպերմայի ֆիզիոլոգիական կոնսերվացիայի տեսությունը, երբ սերմնաբջիջները տևական ժամանակ կարող են պահպանել իրենց բեղմնավորող ունակությունները.այս երևույթը կենսաբանական մեծ կարևորություն ունի և կարիք կա հետագա հետազոտման:
Անկանոն սեռական կապերը, որի մասին նշվել է նաև հին ժամանակներում, կարծում են, նպաստում են մարդկանց այլասերման, դեգրադացիայի: Կրոնը /քրիստոնեություն, մուսուլմանություն/ այս հարցերում եղել է միշտ սկզբունքային՝ պահանջելով հոգևոր և սիրո վրա հիմնված անխախտ միություն/ ընտանեկան միություն/:
Ժամանակակից վիրուսոլոգիան հաստատում է այդ տեսակետը. Ներկայումս հաստատված են 50 տեսակի դանդաղ վիրուսային ինֆեկցիաներ, որոնք շրջանառում են մարդկանց մոտ, որոշները նպաստում են բնածին արատների և ձեռքբերովի հիվանդությունների առաջացմանը (շաքարային դիաբետ 1-ին տիպ, սուր լեյկոզ,կոլագենոզներ, շիզոֆրենիա,տարածուն սկլերոզ և այլն):
Այս ամենից կարելի է անել եզրակացություններ. դեռահասների մոտ էմոցիաների կառավարման գործընթացը թույլ է, ուստի ներդաշնակ կլինի այն զարգացումը, երբ երիտասարդի մոտ արդեն ձևավորված կլինեն բարոյական արժեքները, կկայունանան հորմոնալ պոռթկումները, երբ զգացմունքները կղեկավարվեն գիտակցությամբ, այդ ժամանակ արդեն կարող են վայելել իսկական սերը, զգալ բարձրագույն էմոցիաների և զգացմունքների ամբողջ սպեկտրը: Իհարկե տելեգոնիայի տեսությունը չի կարելի համարել գիտականորեն հաստատված փաստ, մեծ թվով գիտնականներ չեն տեսնում որևէ հիմնավորում, գտնում են, որ այն հակասում է կենսաբանության և ժառանգականության մեզ հայտնի բոլոր օրենքներին. ինչևէ, այն որոշակի զսպման գործառույթ է իրականացնում՝ կանխելու դեռահասների անկանոն սեռական շփումները և դրանից բխող հետևանքները:
0 user(s) are reading this topic
0 members, 0 guests, 0 anonymous users