Jump to content


Photo

Vanatur Վանատուր


  • Please log in to reply
3 replies to this topic

#1 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 22 October 2005 - 01:44 PM

Vanatur
Վանատուր

Perhaps the most ignored Armenian deity .
Not according to Daniel Varouzhan who opens his poem Vanatur with a quote by Acathangelos;
“Ամենաբեր նորոց պտղոց տօնից հիւրընկալ դիցն Վանատուր”
Then he proceeds;
Նըստած պապարտ եզիդ վրա, ո~վ Վանատուր,
Մէկ ծագէն միւսը կ’անցնիս
Հայրենական դաշտերուն:
Մեռա~ն բոլոր մեր աստուածները, իրենց
Բագիններուն վըրայ մամուռը կ’աճի:

According to the above , Vanatur may have been the only deity alive when all others have died.
Vanatur is known as the god of plenty, coming close to the Roman Bacchus but not quite as lavishly wasteful and orgiastic. He is assigned a day in the Armenian calendar, yet he is best known as the god of hospitality. His day was celebrated as the first day of ancient Armenian New Year, on Auust 11 when plentiful harvest was gathered, Many temples were dedicated to him, among which the most famous at the region of Bagrevand, at the bottom of Npat Mountain. The region was famous for its inns and havens expressly built for the weary travelers, hence his claim to fame of god of hospitality.
I wonder if anyone has ever considered what his name really means. I had not. I had always taken it to be a variant of “atur/fire”. It turns out that “van” , beside all the other meanins, not the least of them the name of an ancestral Armenian metropolis, also means “house/abode”. Consider words like “otevan/օթեւան/Ijevanիճեվան”. Putting the two together, I.e van and tur we get Վան and տուր to mean giver of shelter, haven. Perhaps that is what Misak Metsarents had in mind when he wrote the followingfollowing poem. Or he may have thought he was Vanatur hiself.


http://armenianpoetr...m/arm/1166.html

Edited by Arpa, 22 October 2005 - 02:11 PM.


#2 Takoush

Takoush

    Veteran

  • Banned
  • PipPipPipPipPip
  • 3,025 posts
  • Gender:Female

Posted 26 December 2005 - 12:48 PM

Սուրբ ծնունդի առիթով սոյն ոտանավորը կը նուիրեմ նաեւ իմ սիրելի Ֆօրումի Moderatneroun; Մովսէսին, Edwardin, Կարօին, Սասունին, Մարալին, Պօղոսին, Սիբանին Եւ Վավային




Վանատուր

«...Ամենաբեր նորոց պտղոց առնից
հիւրընկալ դիցն Վանատրի.»
Ագաթանգեղոս

Նստած պարարտ եզիդ վրայ, ո՛ Վանատուր,
Մէկ ծագէն միւսը կ՚անցնիս
Հայրենական դաշտերուն:
Մեռա՜ն բոլոր մեծ աստուածները, իրենց
Բագիններուն վրայ մամուռը կ՚աճի:
Անմահ եղար դո՛ւն միայն
Նման հողին եւ կրակին, ու նման
Օվկիանոսի աղերուն:
Ուսերուդ հիր պատմուճանէն դեռ կու գայ
Գիննիի հոտն Ամանորի տոներուն:
Հակառակ ա՜յնքան դարերու ավերին՝
Բիբերդ դեռ զուարթութիւն կը բխեն.
Ու կենեղուտ դեմքիդ վրայ
Արբեցողի կարմիր ծիծաղն է ծեբուած:
Ու երբ պարարտ եզիդ վրայ կ՚այցելէս,
Ծաղկամիսէն Միգաբեր,
Անեզրութիւնն Հայրենական դաշտերուն՝
Կ՚հոսի ալի՛քը կեանքին
Ակոսներէն Հայրենակա՜ն դաշտերուն:

Ահա գարունն ու զարթումներն իր առոյգ.-
Հիրիկներո՜վ պսակուէ, ո՛ Վանատուր:
Ճամբուդ վրայ ճառագայթներ կը հոսին
երակներո՛ւդ պէս զեղուն.
Եւ կը թաղուին կանանչին մէչ ցողաթուրմ
բոլոր քարերն սպիտակ:
Կտուրներէն գեղչական
Կը բարձրանայ ծուխը, խունկի պէս խաղաղ:
Թող ես վարդով եւ ուլունքով գեղաշար
Քառամանեակս կախեմ
Պարանոցէն քու եզիդ,
Հլու եզիդ՝ որ դարցած՝
Մերթ կը լիզէ բոբիկ ոտքերդ աստուածի:
Օ՜ իր պոչիւնը գերազոր, որ ահա
Քարանձավէ քարանձավ
Կ՚արթնցնէ թմրած օձերն ու արչերն
Ու խաղաղ կեանքն արեւուն տակ կը պոռթկայ:
Աստղերը մեղր կը ծորեն երկնքէն
Նայադներու սաբորներուն մէչ մարմար,
Արշալուսուած աղբիւրներուն եզերքին
Ա ղավնիներ կը լոգնան
Իրենց կտուցէն մարգարիտներ սրսկելով:
Ձիծաղէ՛, ո՛ Վանատուր,
Քու հեթանոս ծիծաղներովդ վճիտ,
Զի բնութիւնն արթնցա՛վ իր քողերէն.
Զի բնութիւնն, արգասավոր եւ անհուն,
Օդին մեչէն կ՚անցնի կ՚երթայ, ու նման
Մեծ կարապի մը վայրի,
Քու հաղթանա՜կդ կ՚երգէ:

Ահա ամառն ու իր անդերը խարտեաշ.-
Որաներո՜վ պսակուէ, ո՛ Վանատուր:
Պճեղներուն տակ եզիդ
Մատղաշ ցորեանն անտառացավ. այժմ իր
Ծովերուն մէչ ոսկեա լոգանքդ ըրէ՛:
Թուբերուն տակ ծաղկահեղց
Բոյներն են լի՛ օրհնութեամբ,
Եւ արտոյտին երգն արեւէ՛ն մեզ կու գայ:
Քու արգավանդ անոյշ շունչդ է՝ որ կ՚անցնի
Դալարավետ բլուրներուն կողն ի վար:
Երդիկին վրայ քնացող
Գեղչուկին աչքն ա՛լ կը բանայ՝ Ա րշալոյսն,
Եւ կը բակէ՝ Լուսնկան:
Ճիւղերն են լի համեմներու բոյրերով,
Ավերակներն իսկ մոխրապատ՝ են զեղուն
Եղիճներու, մոլոշներու հունցքերով:
Ուռենիին տակ, Վանատո՛ւր, կը զոհեմ
Նոխազն, որուն լուսեղ մազերն հորդահոս
Քամակին վրայ՝ ակոսի պէս կը ճեղքուին.
Նոխա՛զն, որ միշտ կը կրծեր
Սուրբ շերտաբակն այգիիդ:
Արիւ՛ն խմէ ու մի՛ս կեր, ո՛ Վանատուր,
Քու հինորեայ խրախներովդ հեթանոս,
Զի հասկաթուռ ցորեանին մէչ բայլակող
Գերանդիներ քե՛զ կ՚երգեն:

Ահա աշունն ու արիւններն իր հուռթի.-
Որթատունկո՜վ պսակուէ, ո՛ Վանատուր:
Նիզակդ ա՜ռ՝ որուն վրայ ոլորուն
Բարունակներ կը ծաղկին.
Թող ես եզիդ եղչիւրներն
Ողկոյզներո՛վ զարդարեմ:
Մրգածառերն, հղի կնոչ մը նման,
Կ՚հեւան իրենց բեռին տակ.
Բուներն համակ կպչուն են քա՛ղցր հոյզով,
Կորիզն ամէն պտուղի
Քու սերմովդ է պնդացած.
Եւ քու եզիդ շողիքով
Օծուած է հողը բեղուն:
Ամբարներն ողչ՝ խաղաղութեամբ կը լեցուին,
Եւ կարասներ՝ ցնծութեամբ...
Թող, թեղերուն մէչ, ուտէ եզդ գարի՛ն
Ա ստղերու պէս: Իսկ դուն, Աստուացդ զուարթ,
Աստուածդ գեր, վարդերէս,
Ա՛ռ դաշխուրանդ, ըմպէ՛ արիւնը աշնան:-
Աղբիւրին քով ես քեզի
Մատռուակեմ թող գինի՜,
Մատռուակեմ թող բոցե՜ր:
Ծիծաղէ՛, ո՛ Վանատուր,
Ո՛ Վանատուր, կաքավէ՛.
Զի այգիէն տերեւաթաբ՝ կ՚երեւան
Հավերժահարսերն, երկայնքն ի վեր ցանկերուն,
Եւ աղչիկներ, նուռ լեցուցած գոգերնին,
Դէպ ի մեհեանդ կ՚երթան.
Զի դուն անմահ ես՝ դիքերէն վերչ մեռած՝
Օվկիաններու աղին պէս,
Զի տաղտկալի ձմռան մէչ,
Հայրենական օչախներուն քով խաղաղ,
Ամէն կիթառ քե՛զ կ՚երգէ:-


By Taniel Varoujan

Edited by Anahid Takouhi, 26 December 2005 - 01:21 PM.


#3 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 26 December 2005 - 05:45 PM

QUOTE
Անմահ եղար դո՛ւն միայն
Նման հողին եւ կրակին, ու նման
Օվկիանոսի աղերուն:

We will come back and see Varuzhan is actually saying.

Alright. Now that we are speaking the "same language"
You may post Varuzhan"s ՄԷՌԱԾ ԱՍՏՈՒԱԾՆԵՐՈՒՆ/To the Dead gods.
And his ԱՆԱՀԻՏ/Anahit.
But pleae, pleae, please!!!
Do NOT post them here as this thread is about Vanatur.
We have a Subject Topic-Myhthology dedicated to the likes of Anahit etc. under their individual topics. We have treated each deity in their own proper thread. Anahit etc. deserve their own individual threads, properly separate as well.
Once a gain, I hope I am making sense, i.e. each deity and subject deserves and should be posted under their own subject. Like, I hope to not post about Vahakn under the topic dedicated to Anahit and so on. Let's create new threads dedicated to whichever deity we are talking about, let Anahit be Anahit and Vahakn be Vahakn.
I can write in Armenian and several other languages if my English is defficient.

Edited by Arpa, 26 December 2005 - 05:54 PM.


#4 AVO

AVO

    Member

  • Members
  • PipPipPipPipPip
  • 1,184 posts
  • Gender:Male

Posted 18 April 2008 - 02:09 PM

ԱՄԱՆՈՐ ԵՎ ՎԱՆԱՏՈՒՐ

Հայերի համաժողովրդական սիրո ու ճանաչման արժանացած աստվածներն էին Ամանորը և Վանատուրը։ Ամանորը, որ հին հայերենում նշանակում է նոր տարի, հին հայերի նոր տարին անձնավորող աստվածն էր և համարվում էր «նոր պտուղների ամենաբեր»։ Նրա տոնն ու պաշտամունքը կատարվում էր հայոց նոր տարվա օրերին՝ Նավասարդին, որ հայոց հին տոմարով համընկնում էր հուլիսի վերջերին և օգոստոսի սկզրներին, տարվա այն ամիսներին, երբ հասունանում էին նոր մրգերն ու պտուղները։ Նավասարդյան տոնախմբությունները համաժողովրդական մեծ շուքով ու ցնծությամբ կատարվում էին հատկապես հայոց հին հոգևոր կենտրոններից մեկում՝ Բագրևանդ գավառի դաշտավայրում գտնվող Բագավանում, որ նշանակում է դիցավան կամ աստվածավան։ Այս ավանում էր գտնվում նոր տարվա աստվածների՝ Ամանորի և հյուրընկալ Վանատուրի պաշտամունքատեղին։ Եթե Ամանորը խորհրդանշում էր նոր տարին ու նրա բերած նոր պտուղները, ապա Վանատուրը, որ բառացի նշանակում է օթևան տվող, հյուրընկալ, խորհրդանշում է Նավասարդին և այլ օրերի Բագավան այցելած բազմահազար հյուրերին և ուխտավորներին հյուրընկալելու, տեղ ու օթևան տալու իրողությունը։ Հայոց Տիգրան վերջին թագավորը Բագավանում իր եղբոր՝ Մաժան քրմապետի գերեզմանի վրա սրբավայր է շինում, որպեսզի բոլոր անցորդները վայելեն այդտեղ զոհաբերվող կենդանիների միսն ու խմիչքը, միաժամանակ նույն տեղում գիշերեն և հյուրընկալվեն։

* Կարծիքներ կան, որ Վանատուրն ու Ամանորը մեկ աստված են, Վանատուրը Ամանոր աստծո մակդիրն է և նշանակում է օթևան տվող, հյուրընկալ Ամանոր։ Կամ էլ, կարծում են, Վանատուրը հյուրընկալ Արամազդ աստծո մակդիրն է։

Սարգիս Հարությունյան
ՀԱՅ ՀԻՆ ՎԻՊԱՇԽԱՐՀԸ
ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ
ԱՍՏՎԱԾՆԵՐ ԵՎ ՀԵՐՈՍՆԵՐ

http://armenianhouse.../04-gods.html#8

Edited by AVO, 18 April 2008 - 02:15 PM.





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users