Jump to content


Photo
- - - - -

Artur Abraham Vs Robert Stieglitz


  • Please log in to reply
1 reply to this topic

#1 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 27,998 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 01 March 2014 - 05:56 PM

Artur Abraham v

 

 

Արթուր Աբրահամը վերադարձրեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը վերադարձրեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Գերմանական Մագդեբուրգում կայացած 12 ռաունդանոց չեմպիոնական մենամարտում Աբրահամը միավորներով դժվարին հաղթանակ տարավ գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի նկատմամբ:

Մեկնարկային ռաունդներում մարզապալատի աջակցության ներքո հանդես եկող Շտիգլիցն ավելի ակտիվ էր, բայց 34-ամյա Աբրահամը վատ չէր պաշտպանվում՝ դիմելով պատասխան գրոհների: Գրեթե բոլոր ռաունդները նման էին իրար: 32-ամյա գերմանացին շատ ակտիվ էր սկսում ռաունդը, իսկ Արթուրն ակտիվանում էր վերջնամասում: Ակտիվության շնորհիվ գերմանացին չնչին առավելություն էր ստացել միավորների հաշվարկում: Մենամարտի վերջնամասում Շտիգլիցի մոտ հոգնածություն էր նկատվում. նա դժվարությամբ էր մնում ոտքերի վրա, բայց Աբրահամը չէր կարողանում ինչպես հարկն է օգտվել դրանից: Այնուամենայնիվ, վերջին՝ 12-րդ ռաունդում գերմանացին հայտնվեց նոկդաունում: Մենամարտի ավարտին 25 վայրկյան էր մնում, սակայն Շտիգլիցը կարողացավ ոտքի կանգնել եւ դիմանալ մինչեւ ավարտը: Միեւնույն է գերմանացին չարդարացրեց բուքմեյքերների սպասելիքները. հաղթանակը շնորհվեց Արթուր Աբրահամին:

Սա Աբրահամի եւ Շտիգլիցի երրորդ հանդիպումն էր ռինգում: Առաջին մենամարտում հայ բռնցքամարտիկը հաղթել էր միավորներով՝ դառնալով աշխարհի չեմպիոն, իսկ ռեւանշ մենամարտում գերմանացին առավելության էր հասել տեխնիկական նոկաուտով՝ վերադարձնելով տիտղոսը:

Ռոբերտ Շտիգլիցը չորրորդ պարտությունը կրեց պրոֆեսիոնալ ռինգում, իսկ Արթուր Աբրահամը տարավ 39-րդ հաղթանակը (28 նոկաուտ):



#2 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 01 March 2014 - 06:21 PM

Wht the he hekk kind of "armenian" is this?
Սուպերմիջում պրոֆեսիոնալ եւ չեմպիոն?
Anyone still espik armanski? :silly: and stupid.
Those clowns in Yerevan who pretend to speak Armenian!!!!

Edited by Arpa, 01 March 2014 - 06:23 PM.





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users