Jump to content


Photo
- - - - -

Actor Vardan Petrosyan in major car crash


  • Please log in to reply
73 replies to this topic

#1 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,192 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 21 October 2013 - 01:08 PM

Armenian actor Vardan Petrosyan in grave, but stable condition

737219.jpg12:26, 21 October, 2013

YEREVAN, OCTOBER 21, ARMENPRESS. The doctors estimate the condition of prominent Armenian actor Vardan Petrosyan as grave, but stable. Vardan Petrosyan was hospitalized after a major car crash on the Yeghvard-Yerevan road in the evening of October 20. In a conversation with “Armenpress” the Head of Public Relations Department of “Erebuni” Medical Centre Shushan Hunanyan stated that the ambulance car took the popular actor to their hospital.

Among other things the Head of Public Relations Department of “Erebuni” Medical Centre Shushan Hunanyan underscored: “Vardan Petrosyan was operated on. The doctors had to extract his spleen and put his liver in stitches. He was hospitalized with multiple traumas.” In addition she noted that Petrosyan is currently in intensive care unit and connected to an artificial respiration device.”

© 2009 ARMENPRESS.am



#2 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,192 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 21 October 2013 - 01:08 PM

Վարդան Պետրոսյանի վիճակն ինչպե՞ս է. Թողեք 5 րոպե խորհրդակցենք
171545.jpg
l_op1_arm.gifcmnts.gif21 հոկտեմբերի 2013 - 10:38 AMT

PanARMENIAN.Net - Արդեն քանի անգամ է՝ երբ հայտնի անձանց ինչ-ինչ պատճառներով տեղափոխում են բժշկական կենտրոններ, բախվում ենք նույն խնդրին՝ որևէ տեղեկություն ճշտելը դառնում է գրեթե անհնարին: Երեկոյան Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է եղել, որի արդյունքում տուժածների թվում է նաև դերասան Վարդան Պետրոսյանը, ում Եղվարդի բժշկական կենտրոնից տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ: Երևի բնական է, որ առավոտյան լրատվամիջոցները սկսելու են զանգել բժշկական կենտրոն՝ ճշտելու, թե ինչպես է նրա առողջական վիճակը, հատկապես, երբ երեկոյան այն ծանր էին գնահատել, ռեժիսոր Տիգրան Խզմալյանն էլ իր ֆեյսբուքի էջում գրել էր, որ Պետրոսյանին վիրահատում են:

Կարծում եմ՝ բժիշկները չպիտի զարմանային, խնդրեին «թողնել 5 րոպե խորհրդակցություն անցկացնել» ու անջատեին հեռախոսը: Հասկանում եմ նաև, որ երևի թե Վերակենդանացման բաժանմունքում չէ, որ պետք է մեզ՝ լրագրողներիս տեղեկացնեն, թե ինչպես է այժմ այս կամ այն հիվանդի վիճակը: Մի՞ թե դա չեն կարող անել հենց ընդունարանում, որտեղ, ի դեպ, միշտ տեղյակ են, թե ինչի են իրենց զանգում լրատվամիջոցները:

-Բարև ձեզ, լրատվամիջոցից է...

-Հասկացա, Վարդան Պետրոսյանի համար եք զանգահարում, հիմա կմիացնեմ բժշկին:

Հնարավոր չէ՞ հենց նույն ընդունարանի աշխատակիցներին հանձնարարել, որ իրենք հերթով բոլորին պատասխանեն, այլ ոչ թե միացնեն հերթապահ բժշկին, ով մի մասին կպատասխանի, իսկ մյուսին՝ փորուփոշման կթողնի:

Իմիջիայլոց, առաջին դեպքը չէ: Հիվանդանոցները լինում են տարբեր, բայց այս խնդիրն ամենուրեք նույնն է: Այդպես էր նաև Մարկ Սաղաթելյանի, Ազատ Գասպարյանի դեպքերում: Այդ պատճառով էլ շատ լրատվականներ (չեմ խոսում նրանց մասին, ովքեր անգամ չեն էլ փորձում ճշտել՝ հույսը դնելով քոփի-փեյսթի վրա) Սաղաթելյանի դեպքում ապատեղեկատվություն տարածեցին, որովհետև չէին կարողանում կապնվել ԲԿ-ի՝ հարցով իրավասու անձանց հետ, որովհետև հեռախոսը չէր պատասխանում, կամ զբաղված էր, իսկ ընդունարանում լուրը հերքելու փոխարեն պարտիզանի պես լռում էին…

Չէ որ երբ նման պատահարներ են լինում, իսկ մենք տեղեկացնում ենք այդ մասին, հաջորդիվ ընթերցողների կողմից հարցերի տարափ է թափում՝ բա Վարդան Պետրոսյանը հիմա ինչպե՞ս է:

Հ.Գ. Վարդան Պետրոսյանին վիրահատել են, վիճակը կայուն ծանր է:



#3 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,192 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 21 October 2013 - 01:09 PM

Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի առթիվ հարուցվել է քրեական գործ

Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսագրքի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նշենք, որ ՀՀ քրօրենսգրքի 242 հոդվածի 3-րդ կետը վերաբերվում է Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելուն, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ` պատժվում է ազատազրկմամբ` չորսից տասը տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ նախօրեին ժամը 22.22-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին` կամրջի մոտ, տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել մեկ ԱԻՆ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2121» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարները «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 1959 թ. ծնված Վ. Պ.-ին և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայից` վարորդ` 1965 թ. ծնված Ա. Հ.-ին, ովքեր տեղափոխվել են Եղվարդ քաղաքի, այնուհետև «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բժիշկները Ա. Հ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Վ. Պ.-ինը` ծանր:

Մյուս տուժածների ինքնությունը պարզելու նպատակով «Արմենիա» բժշկական կենտրոն է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև 1994 թ. ծնված Տ.-ն և 1997 թ. ծնված Է. Հ.-ն, նրանց առողջական վիճակը բժիշկները նախ գնահատել են միջին ծանրության, իսկ ավելի ուշ` «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 1997 թ. ծնված Է. Հ.-ը հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

«Էրեբունի» բժշկական կենտրոն են հոսպիտալացվել նաև 1970 թ. ծնված Հ. Հ.-ը, 1992 թ. ծնված Է. Հ.-ը, որտեղ Է. Հ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ Հ. Հ.-ինը՝ ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և գազազրկել են ավտոմեքենաները, կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ, օգնել են ավտոմեքենաները մոտեցնել ավտոքարշակին:

Նշենք, որ որոշ տեղեկությունների համաձայն` «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի ղեկին եղել է հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: 

Նախորդող հրապարակում` Դերասան Վարդան Պետրոսյանը վթարի է ենթարկվել. Նրա վիճակը գնահատվում է ծանր



#4 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,192 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 21 October 2013 - 01:10 PM

Դերասան Վարդան Պետրոսյանը վթարի է ենթարկվել. Նրա վիճակը գնահատվում է ծանր

Նախօրեին ժամը 22.22-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին` կամրջի մոտ, տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել մեկ ԱԻՆ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2121» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաները:

2nDo6bpyVp0IXaj9R29g_tn.jpg

6RV9zpXpff2bZPrAKAP9_tn.jpg

BjaNKAbHiQ6gYtSZiOAu_tn.jpg

d2WPxuXpDmgoxYxJ54GB_tn.jpg

f7IA2msByIKATWM7nYFc_tn.jpg

fVhDLQPTIEX5wb8W9QZ3_tn.jpg

fYa84shmi3ayhlziVLoY_tn.jpg

IcbGCYkR26cg7aNbMVBB_tn.jpg

Հրշեջ-փրկարարները «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 1959 թ. ծնված Վ. Պ.-ին և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայից` վարորդ` 1965 թ. ծնված Ա. Հ.-ին, ովքեր տեղափոխվել են Եղվարդ քաղաքի, այնուհետև «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բժիշկները Ա. Հ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Վ. Պ.-ինը` ծանր:

Մյուս տուժածների ինքնությունը պարզելու նպատակով «Արմենիա» բժշկական կենտրոն է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև 1994 թ. ծնված Տ.-ն և 1997 թ. ծնված Է. Հ.-ն, նրանց առողջական վիճակը բժիշկները նախ գնահատել են միջին ծանրության, իսկ ավելի ուշ` «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 1997 թ. ծնված Է. Հ.-ը հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

«Էրեբունի» բժշկական կենտրոն են հոսպիտալացվել նաև 1970 թ. ծնված Հ. Հ.-ը, 1992 թ. ծնված Է. Հ.-ը, որտեղ Է. Հ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ Հ. Հ.-ինը՝ ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և գազազրկել են ավտոմեքենաները, կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ, օգնել են ավտոմեքենաները մոտեցնել ավտոքարշակին: 

Նշենք, որ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի ղեկին եղել է հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մի քանի ընկերներով հիվանդանոցում ենք: Վարդան Պետրոսյանին այժմ վիրահատում են: Նրա գիտակցությունը տեղն էր, ավտոբարձիկներն էին բացվել: Բժիշկներն ասում են, որ կյանքին վտանգ չկա»:



#5 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,192 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 21 October 2013 - 06:50 PM

Criminal case opened into car crash that injured prominent actor Vardan Petrosyan

A BMW 320 car collided with a VAZ 2121 at the 2nd km of Yeghvard-Yerevan highway on October 20, 22:10 local time, sending the driver of VAZ 2121 and 6 passengers to hospital with injuries. One of the injured died in hospital.  

A criminal case was opened under Article 242 part 3 of the Criminal Code, police said. An investigation is being carried out.

Renowned Armenian actor Vardan Petrosyan was driving the BMW.



#6 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,192 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 22 October 2013 - 12:00 PM

«Վարդանը սիստեմաների տակ է, ոչինչ չգիտի, անգամ չի իմացել ինչ է կատարվել, ոնց է կատարվել». Վարդան Պետրոսյանի ընտանիքը խորապես ցավակցում է զոհվածների ընտանիքներին
1382437932,4616.jpeg

Ավտովթարից տուժած եւ «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող արտիստ Վ. Պետրոսյանի ընտանիքը խորապես ցավում է մահացածների համար եւ ցավակցում է զոհվածների ընտանիքներին:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում դերասանի քույրը ասաց. «Արդեն երկու օր տեղներս չենք գտնում, մենք էլ խորապես ցավակցում ենք եւ հավասար տանջվում զոհվածների ընտանիքների հետ: Իմ եղբայրը դեռ չգիտի, որ մարդ է մահացել, նրան ոչինչ չենք ասել, որովհետեւ վիճակը ծանր է»: Աշխենը ասաց նաեւ, որ իրենք վիրավորված են այն հրապարակումներից, թե դերասանը հիվանդանոց տանելուց կատակել է. «Ինչ կատակել, ինչ բան, ինձ հետաքրքիր է՝ որտեղից է այդ ինֆորմացիան դուրս եկել, ով է նման բան ասել, սա չգիտեմ՝ ինչ էր: Նա ոնց կարող էր կատակած լինել, նրան կիսամեռ վիճակում են տեղափոխել: Նույնիսկ չգիտի՝ ինչու է հիվանդանոցում, ինչ է կատարվել իր հետ, երբ եւ ինչպես... Ինչ կատակել... Նման լուրեր տարածելով` չեն էլ հասկացել՝ ինչ են արել: Դա ուղղակի սկանդալ է ու վերջ, դա չեն հասկանում, որ մարդկանց խելագարության են հասցրել եւ տրամադրել են եղբորս՝ Վարդանի դեմ: Չէ՞ որ կան զոհեր, մարդիկ են մահացել, իմ եղբայրն էլ կարող էր մահանալ... Ավելի լավ չէ՞ ոչինչ չգրեին: Նա ոչինչ չգիտի, անգամ չի իմացել ինչ է կատարվել, ոնց է կատարվել, նա անգամ հիշողություն չունի: Բառեր է փոխանակում, բայց նրան արգելում են, չի կարելի խոսել: Առանց մտածված այդ գրառումների պատճառով մենք բոլորս խիստ զայրացել են»,- ԳԱԼԱ-ին ասաց Աշխենը:

Նա նորից փոխանցեց, որ եղբայրը՝ Վարդան Պետրոսյանը գյուղից Երեւան գնալիս է եղել, երբ դեպքը պատահել է, բայց ոչ ոք չգիտի՝ ինչ է տեղի ունեցել. «Հիմա ոչինչ չգիտենք, ոչ ոք չգիտի՝մեքենան դիմացի՞ց է եկել բախվել, թե՞ կողքից վազանց է արել, չգիտենք ոչ մի բան: Իսկ Վարդանը սիստեմաների տակ է, անգամ ջուր չի խմում: Հիմա ինքը անշարժ պառկած է, ու դեռ շարունակելու է մնալ վերակենդանացման բաժանմունքում անհայտ ժամանակով»:

 

Քրիստինա Մկրտչյան

Լուսանկարը՝ tatron.info-ի



#7 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,192 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 22 October 2013 - 12:17 PM

Վարդան Պետրոսյանը վաղը կտեղափոխվի պալատ
Օֆելյա Հովհաննիսյան | 17:12 | Հոկտեմբեր 22 2013
Vardan-Petrosyan-3.jpg

Ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված դերասան Վարդան Պետրոսյանը դեռևս վերակենդանացման բաժանմունքում է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Շուշան Հունանյանը: «Վարդան Պետրոսյանի վիճակը կայուն է, ինքն ամենայն հավանականությամբ վաղը կտեղափոխվի պալատ»,- մեզ հետ զրույցում ասաց Շուշան Հունանյանը:

Վթարի հետևանքով «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված մյուս հիվանդի վիճակին անդրադառնալով՝ Շուշան Հունանյանն ասաց, որ նրա վիճակը նորմալ է: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին, ժամը 22.10-ի սահմաններում, Եղվարդ-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել էին «ՎԱԶ-21214» և «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-21214»-ի վարորդը և 6 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Ուղևորներից Էդգար Հակոբյանը և Էդվարդ Հակոբյանը մահացել են:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունոմ հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով. նախաքննությունը շարունակվում է:

http://168.am/2013/10/22/290924.html

 



#8 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,192 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 23 October 2013 - 11:19 AM

«Սաղ իրա մասին են խոսում, չեն ասում՝ երկու գյոզալ ախպեր ա մեռել». Վարդան Պետրոսյանից սպառնում են վրեժ լուծել

 

http://www.hottv.am/tvnews/272979



#9 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,192 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 23 October 2013 - 11:21 AM

Վարդանն այն մարդն է, որ այժմ նախընտրում է մեռնել, քան մարդասպանի անուն կրել... (լուսանկար)

Այսօր - 18:09

 

Հովո Հովնանյան, մի քիչ կոռեկտ արտահայտվեք: Հասկանալի է, շատ-շատ ցավալի դեպք է տեղի ունեցել: Հասկանում եմ, որ երկու ընտանիքներ են կործանվել: Սարսափելի է: Վարդանը հաստատ դա չէր ուզում, անգամ կնախընտրեր ինքը մահանար,քան այդ երեխաներին բան լիներ: Սա նրա խոսքերն են: Ինքը վախկոտ չի, նրա վիճակն էլ նախանձելի չէ: Քանի դեռ վթարի իրական մեղավորները պարզ չեն, մի շտապեք եզրակացություններ անել: Վարդանը այն մարդն է, որ միշտ կանգնել է հասարակ քաղքացու, աղքատի կողքին: Վարդանն այն մարդն է, որ միշտ իր ժողովրդի խոսքն էլ փոխանցել բեմերից: Վարդանն այն մարդն է, որ այժմ նախընտրում է մեռնել, քան մարդասպանի անուն կրել....

Վարդանն այն մարդն է, որ ուզում է մահացած երեխեքի կողքին իրեն էլ թաղեն:



#10 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,192 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 23 October 2013 - 11:23 AM

Վարդանը պիտի ապրի` այդ կորուստների բեռը իր հոգում

Այսօր - 21:04

 

 

Այն ինչ պատահել է Վարդան Պետրոսյանի հետ սարսափելի ողբերգություն է: Մի կողմից մեծ դժբախտություն է Հակոբյանների գերդաստանում, մյուս կողմից Վարդանը պիտի ապրի այդ կորուստների բեռը իր հոգում: Թշնամուս չեմ ցանկանա հայտնվել այս վիճակում: Անկախ դժբախտ պատահարի պատճառներից անդառնալի կորուստ կա Հակոբյանների ընտանիքում, որոնց խորապես ցավակցում եմ: Չեմ կարծում կարող է գտնվել մեկը, որը չի ցավում կատարվածի համար: Իսկ ամենադժվարը լինելու է տուժողների ընտանիքների համար և Վարդանի: Առողջություն հիվանդներին և աստված ողորմի մահացածներին:

Վարդան Հակոբյան Ֆեյսբուք



#11 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,192 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 23 October 2013 - 11:24 AM

Վարդան Պետրոսյանը չէր ցանկանա, որ այդ վշտի մեջ իր առողջությանն այդքան կարևորություն տան

Այսօր - 20:51

 

 

ուրեմն այսպես. Վարդան Պետրոսյանի նման լավ , իմաստուն ու բարի մարդ շատ քիչ կա էս աշխարհում... վստահ եմ, որ այն , ինչ կատարվեց,ամբողջ կյանքում է տանջելու այս մարդուն, բայց ուզում եմ, որ լրագրողները ևս մեկ անգամ հասկանան, որ իրենց անփութության ու անշրջահայացության, կարևորն անկարևորից տարբերելու անկարողության պատճառով' մարդուն դարձրեցին ատելության զոհ... հերթական անգամ ամոթ ձեզ..... վստահ եմ, որ հենց Վարդան Պետրոսյանը չէր ցանկանա, որ այդ վշտի մեջ իր առողջության էդքան կարևորություն տան ......
խորին ցավակցությունս այդ ընտանիքին...մարդ չգիտի ինչ ասի...ավելի ահավոր բան չկա աշխարհում.....
բայց Վարդան Պետրոսյանն այն մարդն է, որ, եթե դա կարելի լիներ, առանց մի վայրկյան մտածելու' տեղերով կփոխվեր........
քիչըմ մարդ եղեք

Լուսինե Բադալյան Ֆեյսբուք



#12 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,192 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 23 October 2013 - 11:25 AM

ի պահ պատկերացրեք ձեզ այն մարդու իրավիճակում,ում պատճառով մահանում են երեխաներ

Այսօր - 20:38

 

 

Վարդան Պետրոսյան '«ԱՄԵՆ 2շաբթի»

Հոկտեմբերի 16-ն էր ,երբ Գյումրու Վ.Աճեմյանի թատրոնում մասնակցեցի Վարդան Պետրոսյանի «Ամեն 2շաբթի» թատերական ներկայացմանը : Խոսքեր չունեմ ուղղակի ներկայացնելու ,թե ինչ ձևի տպավորված հեռացա դահլիճից : Մի մարդ,որը կարողացավ ոտքի կանգնեցնել մի ողջ դահլիճ,երգել տալով «Ով սիրուն» երգը : Նա ինձ համար մի ուրիշ մարդ է,բարձր որակական ու մարդկային արժեքներով : «Ամեն 2շաբթի» . . .

Երկուշաբթի էր ,ինչ իմացա Վարդան Պետրոսյանի ավտովթարի մասին : Այդ երկուշաբթին ճակատագրական դարձավ շատ շատեի համար : Խոսքեր չունեմ ուղղակի,ավտովթարի հետևանքով մահացավ 2 անչափահաս տղա,երկու եղբայրներ : Չէի հավատում ,որ Վարդան Պետրոսյանի մեղքով է կատարվել այդ ամենը : Բայց այնուամենայնիվ,հարգելի ժողովուրդ,պետք չէ այդքան չարանալ : Ես անձամբ իմանալով Վարդան Պետրոսյանի մարդ տեսակը ,հաստատ վստահ եմ,որ նա հիմա ավելի վատ վիճակում է,քան մահացածների ընտանիքները : Մի պահ պատկերացրեք ձեզ այն մարդու իրավիճակում,ում պատճառով մահանում են երեխաներ : Ուղղակի անտանելի է : Հասկանում եմ ,անդառնալի վիշտ է,չեմ ցանկանա և ոչ մեկիդ տեսնել այդ իրավիճակում,և գիտեմ ,որ հիմա կմտածեք,որ հեշտ եմ խոսում,քանզի ես տվյալ պարագայում դիտորդ եմ ,ոչ թե դեպքերի մասնակից : Անկեղծ ցավակցում եմ մահացածների ընտանիքներին,և կիսում եմ ձեր վիշտը : Վստահ եղեք,որ Վարդանը հիմա ավելի լավ իրավիճակում չէ : Մի մեղադրեք և ոչ մեկի,քանզի վերևում Աստված կա ,և չարախոսելու դեպքում կարող է նույնը պատահել մեզ հետ : Գիտեմ,գիտակցում եմ ,անդառնալի է վիշտը ,բայց այն դիտավորության միտում չի ունեցել : Մեզանից և ոչ մեկը ապահովագրված չէ : Վարդանը այն մարդն է,ով եղել է ժողովրդի կողքին ամեն ծանր իրավիճակում,Վարդանը այն մարդն է,ով խոսում է ժողովրդի բերանից ,և նրա հոգին չի կարող պղտորվել : Ես չեմ պաշտպանում նրան,ուղղակի խորհուրդ եմ տալիս ձեզ,մի չարացեք մարդկանց դեմ: Վարդան Պետրոսյանին մաղթում եմ շուտափույթ ապաքինում ,իսկ մահացածների ընտանիքներին ցավակցում եմ վշտի ցավով ,մաղթելով կամք և համբերություն : Անմեղ մարդիկ չկան ,նույնիսկ անմեղ մարդը մեղավոր է նրանով,որ ինքը անմեղ է :
Հիշեցնեմ ,որ դեպքը տեղի էր ունեցել ԵՐԿՈՒՇԱԲԹԻ օրը,իսկ Վարդան Պետրոսյանի վերջին ներկայացումն էր «ԱՄԵՆ 2ՇԱԲԹԻ» : Նա իր վերջին ներկայացումով փորձեց ապացուցել,որ երկուշաբթին այդքան էլ վատ օր չէ,բայց այն չժպտաց հենց իրեն'Վարդանին : Երկուշաբթին փոխեց բոլորի կյանքը . . .
Այսքանը

Պրոֆեսսորի Մտքեր Ֆեյսբուք



#13 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,192 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 23 October 2013 - 03:45 PM

Եթե պարզվի, որ վթարի մեղավորը Վարդան Պետրոսյանն է, նրան մեղադրանք կառաջադրվի. Ոստիկանություն
 

Հոկտեմբեր 24, 2013 | 01:16

Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր վթարի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում դեռեւս կասկածյալներ, մեղադրյալներ չկան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության Նաիրի բաժնից:

Նրանց փոխանցմամբ՝  հինգ տուժողները գտնվում են հիվանդանոցներում, նրանք ի վիճակի չեն ցուցմունք տալ: Մեզ նաեւ հայտնեցին, որ դեռ չգիտեն, թե որ մեքենան որին է հարվածել, ով էր բարձր արագությամբ վարել կամ ով է ճանապարհային երթեւեկության կանոնները խախտել, տարածքում տեսախցիկներ չկան:

Այս հանգամանքները պարզելու համար նշանակված են դատաբժշկական, դատաավտոտեխնիկական փորձաքննություններ, կնշանակվի նաեւ համալիր փորձաքննություն: Փորձաքննությունների եզրակացությունը ստանալուց հետո միայն մեղադրանք կառաջադրվի, իսկ դրանք կտեւեն ամիսներ:

Ոստիկանությունից նաեւ հավաստիացրին, որ եթե պարզվի, որ վթարի մեղավորը Վարդան Պետրոսյանն է, ապա նրան մեղադրանք կառաջադրվի եւ պատասխանատվության կենթարկվի, «օրենքի առաջ բոլորը հավասար են»:

Հիշեցնենք, որ  հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Նրա մոտ առկա էր ներքին արյունահոսություն, լյարդի եւ փայծաղի վնասվածք, փայծաղը հեռացրել են, իսկ լյարդի պատռվածքը կարել են: Ավելի ուշ Վազ 2121 մակնիշի մեքենայից  եղբայրներ Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները մահացել են, չորս անչափահասների վիճակը ծանր է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է  ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ` պատժվում է ազատազրկմամբ` 4-10 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով:

 



#14 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,192 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 24 October 2013 - 12:22 PM

 
 
Վ. Պետրոսյանի պաշտոնական էջն հայտարություն է տեղարդել

«Բոլորին խնդրում ենք չհավատալ այն զզվելի հերյուրանքներին, թե Վարդան Պետրոսյանը հարբած է եղել կամ վարել է ավտոմեքենան 120, 160, կամ 180 կմ-ժ արագությամբ: Այս ստեր տարածողներին, ատելութուն սերմանողներին, «արդարադատություն» գոռացողներին ու վրեժ պահանջողներին խնդրում ենք սպասել հետքննության արդյունքներին:

Վարդան Պետրոսյանի ընտանիքը կապնվել է մյուս տուժված ընտանիքի հետ, ցավակցել նրանց: Լրագրողներ, գոնե եղեք ազնիվ ինքներդ ձեզ հետ, մի խախտեք ժուռնալիստական էթիկայի տարրական կանոնները»:

Գրառումը՝ Վարդան Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից



#15 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,192 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 24 October 2013 - 12:23 PM

Միայն մեկ դեպքում Վ. Պետրոսյանը կարող է անմեղ ճանաչվել. փորձագետ
20 hours ago
vardan.jpg
 

Վարդան Պետրոսյանը վարել է բարձր արագությամբ, չի պահպանել համապատասխան տարածություն, եւ փորձել է վերջին պահին արգելակել. ավտոմեքենաների հետքերից երեւում է, որ իր մեքենայի արգելակման արդյունքում ինքը մտել է «Նիվայի» տակ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փաստաբանական պալատի անդամ, Փաստաբանական դպրոցի տնօրեն, ավտոտեխնիկական փորձագետների միջազգային ասոցիացիայի անդամ, ավտոտեխնիկական փորձաքննությունների միջազգային փորձագետ Նիկոլայ Բաղդասարյանը:

Նա նշեց, որ «Նիվա» մեքենան վնասվածք է ստացել ետեւից, իսկ ավտոմեքենան, որը վարել է Վարդան Պետրոսյանը, առջեւից է վնասված եղել եւ վթարի մեխանիզմը ինքնին հասկանալի է: «Միայն մեկ հարց պետք է տալ, որ պարզել ինքը անմեղ է, թե չէ, այն է՝ վթարին նախորդող պահին ի՞նչ ձեւ է շարժվել «Նիվա» մակնիշի մեքենան: Մի դեպքում կարող է Վարդան Պետրոսյանը անմեղ դուրս գալ, եթե ըստ թողնված հետքերի, պարզվի, որ «Նիվա» մակնիշի մեքենան վթարին նախորդած պահին կտրել է Վարդան Պետրոսյանի մեքենայի դեմը, մտել է իր երթեւեկելի գոտի, միայն այդ դեպքում Վարդան Պետրոսյանը անմեղ կճանաչվի, մնացած դեպքերում ակնհայտ է, որ Վարդան Պետրոսյանը չի պահպանել համապատասխան տարածությունը, արագությունը եղել է բարձր, որի պատճառով էլ վթարի պատճառ է հանդիսացել»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Նա նշեց, որ եթե փորձաքննությամբ հաստատվի Վարդան Պետրոսյանի մեղավորությունը, այդ հոդվածով նախատեսվում է 4-10 տարի ազատազրկում, բայց նախատեսվում է բաց ռեժիմ, այսինքն՝ անձը ցերեկը լինում է դրսում, երեկոյան անց է կացնում ուղղիչ աշխատանքային գաղութում:

Մանրամասն՝ News.am



#16 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,192 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 24 October 2013 - 12:24 PM

Djbaxt Patahar..

Sirts  Tsavoum e  te  yeritasard Zoheri hamar yev te Vardan Petrosyani hamar.. ..

 

 

husov shat shutov parz lini te irakanum inch  & inchpes e  patahel...



#17 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,192 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 24 October 2013 - 12:27 PM

Վարդան Պետրոսյան. «Զզվելի հերյուրանք է»
12:23 | Այսօր | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

dummy.gif

f3f4d41bdd2ea4b39807d913f8abf1ff.jpg

Դերասան  Վարդան Պետրոսյանի Ֆեյսբուքյան էջում քիչ առաջ հայտնվել է այս գրառումը.

«Բոլորին խնդրում ենք չհավատալ այն զզվելի հերյուրանքներին, թե Վարդան Պետրոսյանը հարբած է եղել կամ վարել է ավտոմեքենան 120, 160, կամ 180 կմ-ժ արագությամբ: Այս ստեր տարածողներին, ատելութուն սերմանողներին, «արդարադատություն» գոռացողներին ու վրեժ պահանջողներին խնդրում ենք սպասել հետքննության արդյունքներին:

Վարդան Պետրոսյանի ընտանիքը զանգահարել է մյուս տուժված ընտանիքին, ցավակցել նրանց: Լրագրողներ, գոնե եղեք ազնիվ ինքներդ ձեզ հետ, մի խախտեք ժուռնալիստական էթիկայի տարրական կանոնները»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 22.10-ի սահմաններում, Եղվարդ-Երեւան ճանապարհին BMW եւ Վազ 2121 մակնիշի ավտոմեքենաները բախվել էին իրար։ Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։ Նրանցից երկուսը մահացել են։

Ըստ համացանցում հայտնված լուսանկարների՝ վթարի հետեւանքով վնասվել է Վարդան Պետրոսյանի վարած BMW-ի դիմացի մասը, իսկ «Նիվան» հարված է ստացել հետեւից։
Վթարից հետո Վարդան Պետրոսյանը վիրահատության էր ենթարկվել՝ հեռացվել է նրա փայծաղը։



#18 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,192 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 24 October 2013 - 12:30 PM

‘Rumors that Vardan Petrosian was drunk are disgusting slander’

Actor Vardan Petrosian made comments on his Facebook page in connection with the October 20 road accident on Yeghvard-Yerevan Highway and the subsequent events.

“I am asking everyone not to believe the disgusting slander that Vardan Petrosian was driving drunk or that he was driving 120, 160 and even 180 km/h. I want to ask those who spread lies, arouse hatred, and demand ‘justice’ and revenge to have patience until the investigation results are announced.

Vardan Petrosian’s family expressed condolences to the accident victims. Reporters! Be honest with yourself and do not violate the ethical rules of journalism”.

Let us remind you that Amenian Ministry of Emergency Situations (MES) received information at 10:22 pm on October 20 about a car crash on Yeghvard-Yerevan Highway. A rescue team of the MES was sent to the scene.

A VAZ-2121 and a BMW collided on Yeghvard-Yerevan Highway.

Rescuer firefighters pulled V. P., 54 from BMW and A.H., 48, from GAZ-2121. Both received injuries and were taken to the medical center of the city of Yeghvard, later to Erebuni Medical Center in Yerevan. Doctors say A.H. was in fair condition, while V.P. was in serious condition.

Two persons aged 19 and 16 were taken to Armenia Medical Center. At first doctors assessed their medical state as fair, but 16-year-old passenger of GAZ-2121 H. died on his way to hospital.

Another two people aged 43 and 21 were taken to Erebuni Medical Center, one of them was in fair condition, the condition of the 21-year-old was serious.

The driver of BMW was famous actor Vardan Petrosian.



#19 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,192 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 24 October 2013 - 03:12 PM

Հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ավտոճանապարհին վթար էր տեղի ունեցել: Դեռևս չհաստատված վարկածով' Վարդան Պետրոսյանն իր BMW մակնիշի մեքենայով հետևից հարվածել է «Նիվային»: Մեքենայում 6 հոգի է եղել՝ երկու եղբայրներ, որոնք իրենց երեխաների հետ վերադառնալիս են եղել Ծաղկաձորից: Վթարի հետևանքով եղբայրների 16-ամյա որդիները' Էդուարդն ու Էդգարը մահացել են, Էդուարդի քրոջ' Տաթևի վիճակը դեռևս ծանր է:
Lurer.com-ին է դիմել Էդգարի քույրը' Մարինան, և խնդրել հրապարակել եղբորը նվիրած իր բանաստեղծությունը, որը ստորև ներկայացնում ենք.

 

 

Մարինայից Եղբայր ՝ Էդգարին
Քո վիրավոր սիրտը հիմա վերացավ,
Ա՜խ ոնց կտայի սիրտս,միա՛յն ողջ մնայիր:
Դու թագավոր էի՛ր, իմ հպարտություն,
Իսկ հիմա արդեն իմ հիշողություն:
Վա՜յ այն օրերին, որ եղա քեզ հետ,
Որ, ապրեցի ես երջանիկ պահեր:
Քո շնորհիվ ես հանգիստ էի միշտ,
Քանզի թագավոր Էդգարի քույրն էի...
Ես միշտ հպարտ էի, որ կողքիս կաս դու
Ես միշտ ուրախ էի, որ պատրաստ ես դու ՝
Հենց եղբայրական ձի՛գ-ձի՛գ քայլերի :
Բայց ցավոք սրտի դու հիմա չկա՛ս,
Չ՛է, չէ՛, դու կաս, դու իմ սրտում ես:
Իմ ամբողջ սիրտը՝ քո անունն է կրում,
Դու բնակվում ես իմ փոքրիկ սրտում:
Բայց,անբացատրելի սիրտս լալիս է,
Երևի ԴՈՒ ես զգուշացում անւմ
Մեր տխրության վերացման համար:
Մի օր բոլորս կգանք ՔԵԶ այցի,
Ա՜խ, բայց դու ինչու այդքան շտապեցիր:
Հոգիդ թող հանգիստ լինի ԵՂԲԱ՛Ր,
Մեղավորը ուրախ չի մնա,չ՛է:
Եթե նա իրեն մարդ է համարել՝
Ապա պետք է նա իր մեղքը քավի ՝
Որպեսզի ՄԵՐ ձեռքով նա չվառվի…
Խղճիցդ փախար,
Դու փրկեցիր քեզ,
Ու այդ վիճակում կրկին «ՀՈՒՄՈՐ» ես անում:
Ամոթ է՜ Վարդան,անունդ Հայ է,
Չնայած ինչ խոսք Հայն արդեն վա՛խ է:
Եղբա՜յր, իմ ԷԴԳԱՐ,հոգիդ թող լույսով լինի,
Իսկ մեր լույսերը արդեն հանգչեցին…



#20 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,192 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 25 October 2013 - 01:21 PM

Վթարից զոհված պատանու քույրը որոշել է կատարել եղբոր երազանքը
 

Հոկտեմբեր 25, 2013 | 21:09

Հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարից զոհված 16-ամյա Էդգար եւ Էդուարդ Հակոբյանների քույրը՝ Էմմա Հակոբյանը, որոշել է կատարել եղբոր վերջին ցանկությունը` եկեղեցի կառուցել:

Էմման ֆեյսբուքյան իր էջում հաղորդագրություն է տարածել, որում հորդորում է միահամուռ ուժերով գումար հավաքել, որպեսզի կարողանան իրագործել Էդգարի երազանքը: «Եղբորս վերջին ցանկությունն էր կառուցել եկեղեցի: Բացվել են հաշվեհամարներ եղբորս ցանկությունը իրագործելու համար: Բոլորս միահամուռ ուժերով կկատարենք երազանքդ, Էդգարս»,- գրել է զոհվածի քույրը:

NEWS.am-ի հետ զրույցում Էդգարի մայրը՝ Աննան, պատմել էր, որ արդեն տեւական ժամանակ Էդգարը մորը համոզում էր եկեղեցի կառուցել։ Մոր առարկություններին, թե այդքան գումար չունեն, Էդգարը պատասխանել էր, որ եթե իրենք որոշեն, եկեղեցու կառուցման համար գումար կգտնվի։

Եկեղեցի կառուցելու համար բացված հաշվեհամարներն են` AMD 24122003954900 USD 24122003954901 EUR 24122003954902։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Նրա մոտ առկա էր ներքին արյունահոսություն, լյարդի եւ փայծաղի պատռվածք, փայծաղը հեռացրել են, իսկ լյարդի պատռվածքը կարել են: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներից հորեղբոր որդիներ Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները մահացել են, երեքի վիճակը ծանր է:

 






0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users