Էսպես Արութինի ասած քրոնիկոնի 447-ին:
(1759)
Ամեն սազի մեչըն գոված դուն թամամ տա՛սն իս, քամա՛նչա,
Նաքազ մարթն քիզ չի տեսնի, դուն նըրա պա՛սն իս, քամա՛նչա,
Ղա՛ստ արա՝ է՛լ լավ օրերու էդիվըն հասնիս, քամա՛նչա՛
Քիզ ինձնից ո՞վ կանա խըլի, աշուղի բա՛սն իս, քամա՛նչա:
Անգաճըտ էրծաթեն պիտի, գըլուխըտ ջավահիր քարած,
Կութըտ շիրմայեմեն պիտի, փուրըտ սադափով նաղշ արած,
Սիմըտ օ՛սկեն քաշած պիտի, էրկաթըտ փանջարա արած
Օչով ղիմեթըտ չի գիդի. լալ ու ալմասն իս, քամա՛նչա:
Ճիպուտըտ վարաղնած պիտի՝ թահր ունենա հազար ռանգով.
Ձարըտ ռաշի կուդեն պիտի, վուր դուն խոսիս քաղցըր հանգով.
Շատին զարթուն կու լուսացնիս, շատին կու քընեցնիս բանգով՝
Անուշահամ գինով լիքըն դուն օսկե թասն իս, քամա՛նչա:
Ածողիտ է՛րկու կու շինիս առաչ չայի, ղափա գուզիս,
Կու մեձըրվիս այվընումըն, պարապ վախտի րափա գուզիս,
Յիփ վեր գու քաս՝ մեջլիսումըն քաղցըր զող ու սափա գուզիս
Բոլորքըտ գոզալնիր շարած մեջլիսի կեսն իս, քամա՛նչա:
Շատ տըխուր սիրտ կու խընդացնիս, կու կըտրիս հիվընդի դողըն.
Յիփ քաղցըր ձայնըտ վիր կոնիս, բաց կուլի հիդըտ խաղողըն.
Խալխին էս իլթիմազն արա՝ ասին. «ապրի քու ածողըն» ,
Քանի սաղ է Սայաթ - Նովեն, շա՛տ բան կու տեսնիս, քամա՛նչա:]
Բացատրություն
տասն իս – գերազանց ես
նաքազ – ստոր, ցածհոգի
պասն իս – արգելվածն ես
ղաստ անել – նպատակ դնել
էդիվն – ետևից
բասն իս – հավասարն ես, ընկերն ես
շիրմա – փղոսկր
սիմ – մետաղալար, նվագարանի լար
փանջարա – շրջանակ
ղիմեթ – արժեք, հարգ
վարաղնած – ոսկու շերտով պատած, ոսկեզօծած
թահր – կերպ, կերպարանք, տեսակ
հանգ – եղանակ, նվագ
բանգով – հաշիշ, թմրադեղ
չայի – թեյ
ղափա – սուրճ
այվընումըն – սրահում, պատշգամբում
ռափա – անդորր, հանգստություն
վախտի –ժամանակ
սափա – հաճույք, ուրախություն
մեջլիս – հավաքույթ, ժողով
իլթիմազ – աղերսանք, խնդիրք
Edited by vartahoor, 14 June 2007 - 02:19 PM.