Jump to content


Photo

Տարեհաց - Tarehac


  • Please log in to reply
5 replies to this topic

#1 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 28,210 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 30 May 2014 - 02:57 PM

Տարեհաց - Tarehac

 

Տարեհաց
1 բ. եռման ջուր
1 բ. ձեթ
1 բ. շաքարավազ
5 բ. ալյուր
1/2  բ. մանրացված չրեր
1/2  բ. մանրացված ընկուզեղեն
1/2  բ. կանեփ
1 թ. գ. սոդա
Ալյուրը, շաքարավազն ու սոդան խառնել, ապա շաղախել` լցնելով ջուրն ու ձեթը: Ավելացնել չրեղենը և տեղավորել նախապես ձեթոտած և ալյուրոտած փռի ափսեի մեջ: Մեջը դնել մետաղադրամ, կամ ինչ-որ կորիզ` որպես միջինք: Վրան շաղ տալ կանեփը և թխել:



#2 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 28,210 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 30 May 2014 - 02:58 PM

Տարեհաց.
Եվ թող այս տարվա մետաղադրամն իմ ամբողջ ազգին բաժին հասնի և տարվա հաջողակը մենք լինենք ազգովին...

%D5%8F%D5%A1%D6%80%D5%A5%D5%B0%D5%A1%D6%


  • onjig likes this

#3 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 28,210 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 30 May 2014 - 03:00 PM

Ամանորյա սեղանին պետք է դրված լինի տարեհաց

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am...3/12/20/416727/

© 1998 - 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից

 

Այսօր «Peoplemeter» մամուլի ակումբում տեղի ունեցավ «Կաղանդ հայկական ամանորի սեղանը» մշակութային միջոցառման մամուլի ասուլիսը: Ասուլիսի ընթացքում ավագ խոհարար, «Մենք հանուն ժողովրդավարության» մարդասիրական հասարակական կազմակերպության նախագահ Լևոն Ավագյանը իր խոսքում նշեց, որ «Կաղանդ հայկական ամանորի սեղանը» մշակութային ծրագրի նպատակն է խթանել հայկական մշակույթի զարգացումը, նպաստել հասարակության կողմից մշակույթի, որպես զարգացման միջոցի գիտակցման ամրապնդմանը, ներկայացնել և տարածել հայկական մշակույթն ու ավանդույթները, նոր արժեքներով մատուցել հայկական ավանդական կենցաղը: Ազգագրագետ Սոնիա Թաշչյանը, խոսելով հայկական ավանդական ամանորյա սեղանի առանձնահատկությունների մասին, առանձնացրեց ծիսական տարեհացը, որը լինում է կլոր կամ ձվաձև, մեծությունը` ըստ ընտանիքի անդամների թվի (20-35 սմ տրամագծով): Տարեհացի երեսը սերմերով և մրգերով զարդարելը ընդհանուր երևույթ է և խորհրդանշում է տարվա հացի և մրգերի առատության գաղափարը: Մեջը դնում են «միջինք» լոբի, սիսեռ, փոքրիկ կորիզ կամ մետաղադրամ: Հայկական ամանորյա սեղանի անբաժանելի մասն են աղանձը, անուշապուրը` եփած ձավարով և մանրացված չրերով, պասուց դոլման, որն իր մեջ պարունակում է 7 տարբեր հատիկներ: Կերակուրը կոչվում է պասուց, քանի որ քրիստոնեական Նոր տարին պահքի օրեր են և պահքը լուծարվում է Հիսուսի ծննդյան տոնին, իսկ 7 հատիկները խորհրդանշում են 7 աստվածային թիվը, որի հիմքում ընկած են աշխարհի 7 տարերքները: Ասուլիսի ընթացքում բանախոսները ներկայացրեցին նաև «Կաղանդ հայկական ամանորի սեղանը» մշակութային միջոցառման օրակարգը: Մամլո հաղորդագրություն

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am...3/12/20/416727/

© 1998 - 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից



#4 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 28,210 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 30 May 2014 - 03:19 PM

Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ
Non-Governmental Organization (NGO)

 

Սույն թվականի հունիսի 12-ին Երևանի Արգիշտիի հրապարակում, /Էրեբունի թանգարանամերձ հրապարակ/ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ կազմակերպում է արդեն 6-րդ «Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների փառատոնը: Փառատոնի ընթացքում մասնակիցները կներկայացնեն հայոց ավանդական ծիսական տոները՝ ուտեստից մինչև ավանդույթ: Փառատոնի նպատակն է հանրության ուշադրությունը մեկ անգամ ևս բևեռել այն բանին, թե ինչ դժվարությամբ է ստեղծվում հացը, ի՞նչ ճանապարհ է անցել և ի՞նչ նշանակություն ունի մեր ժողովրդի համար: Որ այն հայի համար ոչ միայն նյութական բարիք է, այլև հոգևոր արժեք:



#5 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 30 May 2014 - 03:23 PM

Verry Interresting
Մենք սրան գիտենք իբր Զաաթար Հաց, Ծոթրին Հաց Zaatar Hats.
In Lebanon it is known as Manaqish/Managish
Arabic: مناقيش‎ manāqīsh/Mana-*ish;

http://en.wikipedia.org/wiki/Manakish
Also see the variety with meat. Lahmajun
Minced lamb (Arabic: لحم بعجين, lāḥm bi-‘ajīn, "meat with dough", sfiha).

Edited by Arpa, 30 May 2014 - 03:26 PM.


#6 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 30 May 2014 - 03:52 PM

Տես թէ միթէ այդ Արաբերէնը
Manaqish/ Manaqoush
Մանաքիշ, Մանուքաշ
Հայերէն Մատնաքաշը չէ?

Edited by Arpa, 30 May 2014 - 03:55 PM.





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users