Jump to content


Photo
* * * * - 1 votes

ArqayaNarinj -=- FuYu -=- KaKi -=- Persimmon


  • Please log in to reply
7 replies to this topic

#1 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,192 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 05 November 2013 - 05:38 PM

արքայանարինջ



#2 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,192 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 05 November 2013 - 05:40 PM

Աստվածային արքայանարինջ

file_13797_649817.jpg

Diospyros lotus-թարգմանվում է աստվածային ուտեստ։ Անվանում են նաեւ չինական դեղձ, ճապոնական կամ կովկասյան խուրմա, երկարակեցության պտուղ, սրտի բալասան խնձոր, արքայանարինջ։ Պատկանում է Էբենոս ընտանիքին, որոնց սեւ գույնի արժեքավոր բնափայտը կոչվում է ապանոզ։


Աճում է Սեւ եւ Կասպից ծովերի արեւադարձային գոտում, Ղրիմում, Արեւելյան Առաջավոր եւ Փոքր Ասիայում, այլ վայրերում։ Արքայանարինջը սիրում է հաստ հողի շերտով եւ մաքուր աղբյուրների ջրով լի ձորակներ, ծովափնյա շրջաններ։ Բարձրությունը հասնում է մինչեւ 25 մետրի, տերեւներն օվալաձեւ-երկարավուն են։ Ունեն փայլուն, մուգ կանաչ գույն։ Ծաղիկներն աճում են կարճ ծաղկակոթունների վրա, տերեւների տակ թաքնված։ 2 կամ 3 հատ առէջքային ծաղիկները տեղավորված են կիսահովանոցիկների մեջ, վարսանդավորները միայնակ են։ Պտուղը գնդակերպ է, մսոտ, դեղնանարնջագույն։ Ըստ չինական ավանդազրույցի, մշակվել է այդ երկրում մոտ 2200 տարի առաջ։ Օգտագործվել է որպես բուժիչ միջոց։ Լայն տարածում ունի Ճապոնիայում։

Թարմ պտուղները սառեցրած վիճակում պահպանում են իրենց օգտակար հատկությունները 3-4 ամիս։ Տնային պայմաններում արագ հասունացնելու համար պտուղը հարկավոր է 10-12 ժամ պահել գոլ ջրի մեջ (30-400C), կարելի է նաեւ պտուղը ծակել սպիրտի մեջ թաթախված ասեղով։ Այս գործողությունները կատարվում են, որպեսզի պտղի միջից դուրս գա կպչուն համ առաջացնող տանինը։

Ծովափնյա շրջանների սարերը եւ խառը անտառները պաշտպանում են տեղանքը քամիներից, ստեղծում խոնավ եւ յոդով հագեցած միջավայր։ Արքայանարինջը կլանում է այս յոդը։ Այդ է պատճառը, որ այս պտղից ստեղծվել է 40% յոդ պարունակող դեղամիջոց, որը օգտագործվում է հիպոտերիոզի եւ տիրեոտոքսիկոզի բուժման նպատակով։

Արքայանարինջն օգտակար է ապագա մայրերին, որոնց յոդի օրվա չափաբաժինը հասնում է 200 մկգ-ի։ Այս չափաբաժինը նորածնի ֆիզիկական եւ մտավոր զարգացման գրավականն է։ Մինչեւ 6 տարեկան երեխաների համար յոդի 1 օրվա չափաբաժինը 90 մկգ է։

100 գրամ արքայանարնջի կալորիականությունը 63 կկալ է։ Օրվա մեջ 2-3 պտուղ ուտելու դեպքում զգալիորեն բավարարվում է օրգանիզմի յոդի պահանջը։ Փորկապությունից խուսափելու համար այն պետք է ուտել խնձորի (45 կկալ) հետ, առանց սառը ջուր օգտագործելու։

Արքայանարինջը հարուստ է կալիումով, պարունակում է կալցիում, մագնիում եւ ֆոսֆոր, որոնց փոխադարձ հարաբերություններն այնպիսին են, որ կարգավորում են մաշկի, ենթամաշկային ճարպաշերտի, հյուսվածքների, մկանների, հոդերի եւ ոսկորների համաչափ աճը։ Այդ է պատճառը, որ արքայանարինջը խորհուրդ է տրվում կոտրվածքների ապաքինման, օստեոխոնդրոզի, օստեոպարոզի դեպքում, որպես դիետիկ սնունդ։ Այս դեպքում պտուղը շատ լավ է զուգակցվում 20% յուղայնությամբ կաթնաշոռի հետ (230 կկալ)։ Այս խառնուրդը նպաստում է կալցիումի յուրացմանը։

Արքայանարինջը պարունակում է նաեւ վիտամիններ C եւ P, ենթավիտամին A, ածխաջրեր, պեկտին, դաբաղանյութ, երկաթ, պղինձ եւ այլն։ Խաղողաշաքարի եւ մրգաշաքարի պարունակությունը կարող է հասնել մինչեւ 25%-ի, կախված հասունացման աստիճանից։ Բուժիչ հատկություններ ունեն նաեւ տերեւները (հավաքում են ծաղկման շրջանում), հարուստ են C վիտամինով։ Տերեւները խաշում եւ դնում են վերքերի, կտրվածքների, այրվածքի վրա։ Արքայանարնջի պտղակոթունները (օրը մինչեւ 7 գրամ) կարգավորում են սեռական խանգարումները։

Այս պտուղն ունի միզամուղ հատկություն, կանխարգելում է քարերի առաջացումը։ Կարգավորում է մարսողությունը, նպաստում վիտամինների յուրացմանը, դրական ներգործություն ունի սիրտ-անոթային համակարգի վրա, որոշ դեպքերում կարող է փոխարինել վալոկարդինին։ Արքայանարինջն ունի հակաբորբոքային ազդեցություն։ Պեկտինի բարձր պարունակության շնորհիվ օրգանիզմը մաքրվում է թույներից։ Կարգավորում է աղիքային միկրոֆլորան։

Այս պտուղը նպաստում է էնդորֆին կոչվող հորմոնի արտադրությանը, որի շնորհիվ լավանում է տրամադրությունը, ուժեղանում օրգանիզմի դիմադրությունը։ Արքայանարինջը նպաստում է արյունատար անոթների պատերի ամրացմանը, կանխարգելում է աթերոսկլերոզի զարգացումը, ունի հակակոնցեռագեն հատկություն։

Քրոնիկ հիվանդությունների դեպքում արքայանարնջով սննդակարգը պետք է համաձայնեցնել բժշկի հետ։ Զգայուն կոկորդ ունեցողները պետք է զգույշ լինեն սպազմներից։

Սնունդը՝ դեղ

Վերցնել 20 գրամ արքայանարինջ եւ 1 հատ փոքր կիտրոն (կեղեւից մաքրած), պտուղները ազատել կորիզներից եւ հարել բլենդերով։ Կես թեյի գդալ կոճապղպեղը) (իմբիր) 30 րոպե թրմել 0,5 լ եռացրած ջրի մեջ, գոլ վիճակում թուրմը քամել եւ խառնել մրգային կոկտեյլին։ Սառելուց հետո ավելացնել 1,5 ճաշի գդալ մեղր։ Այս բազմավիտամինային ըմպելիքն առավելապես օգտակար է լարված մտավոր աշխատանք կատարողներին։ Պահպանում է մրսածությունից, ունի տաքացնող հատկություն, խմելուց առաջ խառնել։

Սրտի համար օգտակար է՝

- Միասին եփել հավասար քանակությամբ դդումի միջուկն ու արքայանարինջը։

- Աղալ 200 գրամ թուզ, 300 գրամ կիտրոն (կեղեւով), 400 գրամ արքայանարինջ, ավելացնել 50 մլ օղի եւ 50 գրամ մեղր։ Լավ խառնել։ Ուտել օրը 3 անգամ՝ մեկական ճաշի գդալ։

Անեմիայի դեպքում՝ օգտակար է արքայանարնջի եւ նռան հյութերի եւ ջրի խառնուրդը 3։1։1 հարաբերությամբ։

Հազի եւ կոկորդի հիվանդությունների դեպքում՝ կատարել ողողումներ գոլ ջրի հետ խառնած թարմ հյութով։

Դիմակներ

Մանր կնճիռների դեպքում

Հասած, կորիզներից առանձնացրած արքայանարնջի պտղամիսը խառնեք սերուցքի (սլիվկի) հետ հավասար քանակությամբ, քսեք դեմքին։

15-20 րոպե հետո լվացեք դեմքը գոլ ջրով։

Ճարպոտ մաշկի դեպքում

Պտղամիսը խառնեք հարած ձվի սպիտակուցի հետ։ Քսեք դեմքին եւ պահեք 15-20 րոպե։ Լվացեք տաք ջրով, ցայեք սառով։ Մաքրում է դեմքը՝ թարմացնելով, սպիտակեցնելով մաշկը։

Քսուք չոր եւ նորմալ մաշկի դեպքում

Մեկական ճաշի գդալ տրորած, շիլայատիպ պտուղներին ավելացրեք կարագ, 1 ձվի դեղնուց, 1 թեյի գդալ մեղր։ Քսեք դեմքին, պահեք 20-30 րոպե։ Ավելցուկը հեռացրեք անձեռոցիկով։



#3 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,192 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 05 November 2013 - 05:40 PM

http://www.med-pract...ticle.more.html



#4 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,192 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 05 November 2013 - 05:48 PM

Ինչո՞վ է օգտակար արքայանարինջը

1355477092,5359.jpeg

Տարվա ցուրտ եղանակին խանութներում և մեր տներում հայտնվում է հարավային վառ գույնի մի պտուղ արքայանարինջ անունով (хурма, королек, шарон): Այդ գեղեցիկ և փոքր-ինչ տտիպ միրգը ոչ միայն շատ համեղ է, այլ նաև անչափ օգտակար: Իսկ այն վայելելիս դուք երբևէ մտածե՞լ եք, թե որն է նրա օգտակարությունը: Առաջարկում եմ միասին անդրադառնալ դրան: Եկեք մի փոքր հեռվից գանք` խոսելով արքայանարնջի ծագման մասին: Այս մրգի հայրենիքը հանդիսանում է Չինաստանը, հենց այդտեղից է միրգը տարածվել Արևելյան Ասիայի մեծ մասերում, իսկ հետագայում հանրահայտ դարձավ նաև Ճապոնիայում: Սակայն միայն 19-րդ դարի վերջերին այդ արևային միրգը հայտնի դարձավ ամբողջ աշխարհին: Գոյություն ունի արքայանարնջի ավելի քան 500 տարատեսակ: Առավել տարածված տեսակներն են` տտիպ կովկասյանը, տտիպ ճապոնականը և քաղցր-շոկոլադային տեսակը, որը հայտնի է «королек» անվամբ:

Եվ այսպես, ինչի՞ համար է օգտակար արքայանարինջը: Արքայանարինջը պարունակում է 2 անգամ ավելի սննդային մանրաթելեր և օգտակար միկրոէլեմենտներ, քան խնձորը: Բացի այդ` միրգը չափազանց հարուստ է հակաօքսիդանտներով, ջրով, ածխաջրերով, օրգանական թթուներով և նույնիսկ` սպիտակուցներով: Արքայանարինջը պարունակում է նաև կալիում, կալցիում, մագնեզիում, երկաթ, ֆոսֆոր, վիտամիններ А, С և Р: Բացի այդ` այս միրգը նաև տոնուսը բարձրացնելու հատկություն ունի և հիանալիորեն վանում է հոգնածությունը, հանգստացնում է նյարդային համակարգը, կարգավորում է ախորժակը և բարձրացնում է աշխատունակությունը: Հատկապես ո՞ւմ է խորհուրդ տրվում արքայանարինջը: Դա դիետիկ միրգ է, որն օգտագործում են մարսողական գործընթացների հետ ունեցած բարդությունների ու խնդիրների ժամանակ: Օրգանիզմի կարգավորումը կատարվում է շնորհիվ այնպիսի նյութի, ինչպիսին պեկտինն է: Բացի դրանից, ժողովրդական բժշկության մեջ երկար տարիներ այդ միրգն օգտագործում են աղեստամոքսային հիվանդությունների դեպքում:

Գլյուկոզայի և ֆրուկտոզի մեծ պարունակության շնորհիվ արքայանարինջը կարող է պաշտպանել նաև սիրտ-անոթային համակարգը և բարելավել նրա աշխատանքը: Թափանցելով օրգանիզմ` այն մանրէազերծող հատկություն է դրսևորում: Եվ վերջապես` ցանկալի չէ մեծ քանակությամբ արքայանարինջ օգտագործել այն մարդկանց, որոնք տառապում են շաքարային դիաբեթով, քանի որ այս միրգը ընդունակ է բարձրացնել շաքարի պարունակությունն արյան մեջ: Իսկ մնացած բոլորին խորհուրդ ենք տալիս չշրջանցել այս հրաշալի միրգը: Չէ՞ որ արքայանարինջը օգտակար է նաև նրանով, որ հիանալի միջոց   է դեպրեսիաների և սթրեսների դեմ, որոնք հատկապես ձմռանը «գրոհում են» մեր օրգանիզմի վրա:

Մամիկոն Յավրումյան
 



#5 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,192 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 05 November 2013 - 05:48 PM

http://www.galatv.am...tem_948547.html



#6 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,192 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 05 November 2013 - 05:49 PM

Արքայանարինջ ուտելու 10 հիանալի պատճառ

Արքայանարինջը հարուստ է վիտամիններով, ունի մի շարք օգտակար հատկություններ: Այն ուտելով՝ դուք.

 

1. Հոգ կտանեք տեսողության մասին: Հասուն արքայանարինջը պարունակում է հսկայական քանակությամբ բետա-կարոտին, որը լավացնում է տեսողությունը, կանխարգելում աչքերի ծերացումը:

 

2. Կպաշտպանեք թոքերը: Այդ նույն բետա-կարոտինը կհոգա ձեր շնչառական համակարգի մասին ու կկանխարգելի բրոնխիտի և պնևմոնիայի զարգացումը:

 

3. Կպահպանեք սիրտը: Արքայանարինջը պարունակում է բուսական շաքարներ և կալիում, որոնք շատ օգտակար են սրտամկանի համար, այն կայունացնում է արյան ճնշումն ու օգնում պայքարել հիպերտոնիայի դեմ:

 

4. Արքայանարինջընաև հիանալի միջոց է ստամոքսի հիվանդությունների դեմ:

 

5. Հասուն արքայանարնջի պտուղներն ունեն հիանալի կպցնող ու հակաբակտերիալ ազդեցություն ունի, մաքուր միրգը դրեք վերքի կամ այրվածքի վրա և արագ ապաքինումն ապահովված է:

 

6. Այս միրգը հնուց օգտագործել են երիկամների և միզապարկի հիվանդությունների դեմ:

 

7. Արքայանարնջի պտուղներում և տերևներում կան բազմաթիվ միկրոտարրեր (հատկապես շատ երկաթ կա) և վիտամիններ, ուստի դրանցից պատրաստված թեյն անեմիայի դեմ հիանալի միջոց է:

 

8. А և С վիտամինների մեծ պարունակության շնորհիվ արքայանարինջը բարձրացնում է դիմադրողականությունը սեզոնային մրսածության ժամանակ: Իսկ եթե արդեն հիվանդ եք, մի քանի օր շարունակ կոկորդը ողողեք մեկ բաժակ տաք ջրով բացված արքայանարնջի հյութով:

 

9. Մեկ հասուն պտուղը ձեր օրգանիզմը կհարստացնի մագնեզիումով, որը հանգստացնում է նյարդերը և ամուր քուն ապահովում: Իսկ ֆրուկտոզան և գլյուկոզան կհոգա ձեր տրամադրության մասին:

 

10. Արքայանարինջը նաև հրաշալի միջոց է ուգրիների և դեմքի մաշկի լայնացած ծակոտիների դեպքում: Պտղի փափկամիսը խառնեք ձվի դեղնուցի հետ և բարակ շերտով քսեք դեմքին: 20 րոպե հետո լվացեք, գրում է feminastyle.ru-ն:



#7 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,192 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 05 November 2013 - 05:49 PM

http://blog.1in.am/blog/733.html



#8 gamavor

gamavor

    -= Nobility =-

  • Nobility
  • 5,049 posts
  • Location:Houston, TX

Posted 22 February 2016 - 03:58 PM






0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users