Jump to content


Photo
- - - - -

World Premiere Of 9 Songs By Komitas Today


  • Please log in to reply
4 replies to this topic

#1 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 28,391 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 20 July 2005 - 11:15 AM

ԿՈՄԻՏԱՍՅԱՆ 9 ԵՐԳԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊՐԵՄԻԵՐԱՆ ԱՅՍՕՐ





Երեւանյան բեմում երկու միջազգային անուն՝ Հասմիկ Պապյան, Վարդան Մամիկոնյան

Հուլիսի 20-ին, ժամը 20:00-ին, Արամ Խաչատրյան համերգային մեծ դահլիճում կկայանա սոպրանո Հասմիկ Պապյանի եւ դաշնակահար Վարդան Մամիկոնյանի երկու մասից բաղկացած համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 90 եւ Կոմիտասի մահվան 70 ամյակներին:

Համերգային ծրագիրը կոմիտասյան ծանոթ մեղեդիներին զուգահեռ ունկնդրին է ներկայացնելու նաեւ երբեւէ չհնչած երգեր: Բեռլինում ուսանելու տարիներին Կոմիտասը ներշնչվել է Գյոթեի, Լենաուի, Ուլանդի քերթվածներով եւ ստեղծել երգեր, որոնք պահպանվում էին Չարենցի արվեստի եւ գրականության թանգարանում: Կոմիտասյան վերոհիշյալ մասունքները Վիեննայում վերծանելու, դրանք աշխարհի տարբեր համերգասրահներում ներկայացնելու, լազերային սկավառակի վերածելու ու հրատարակելու՝ բոլորի սեփականությունը դարձնելու գաղափարի հեղինակ Հասմիկ Պապյանի գնահատմամբ, Կոմիտասի առաջին շրջանի գերմաներեն այս 9 երգերը, որտեղ զգացվում է Շումանի, Հուգոյի, Վոլֆի ազդեցությունը, արժեքավոր են նրանով, որ սրանցից հետո են ստեղծվել մեզ ծանոթ ու սիրելի Անտունին, Կռունկը:

Կոմիտասի գերմաներեն երգերի՝ Երեւանում կայանալիք համաշխարհային պրեմիերայից հետո հուլիսի վերջին Մյունխենում նախատեսված է դրանց ձայնագրությունը՝ Բայրիշե Ռունդֆունկի կողմից: Այնուհետեւ երգերը հնչելու են Նյու-Յորքում, Փարիզում, Մյունխենում:

Հուլիսյան շոգին 11-ամսյա ծանր համերգաշրջանից հետո դժվար է այսպիսի ծրագիր նախաձեռնելը, բայց երկու տարելիցները չափազանց պարտավորեցնող են, փոխանցում է Հասմիկ Պապյանը՝ համերգից առաջ մեր զրույցում: Սա նվիրում է, մեծարում, խնկարկում մեծն Կոմիտասին, ասում է երգչուհին:

Մեզ համար մեծ պատասխանատվություն է կոմիտասյան անծանոթ մեղեդիները նախ Հայաստանում հնչեցնելը, ասում է Վարդան Մամիկոնյանը հավելելով՝ կոմիտասյան՝ ազգային նեղ սահմաններում չտեղավորվող մեղեդին օտարներին անտարբեր չի թողնում, վստահ եմ, որ երեւանյան համերգի հանդեպ հետաքրքրությունը մեծ կլինի:

Միջազգային մեծ ճանաչում ունեցող մեր երկու արվեստագետների հետ առավել հանգամանալից մեր զրույցն՝ առաջիկայում:

Ան. Հ.


WORLD PREMIERE OF 9 SONGS BY KOMITAS TODAY

Hasmik Papian and Vartan Mamikonian to Perform in Yerevan

At 8:00 pm on July 20, famous soprano Hasmik Papian and pianist Vartan Mamikonian will play a two-part concert at Aram Khachatrian Concert Hall dedicated to the 90th anniversary of Armenian Genocide and 70th anniversary of Komitas' death.

Along with known melodies by Komitas, they will perform compositions that have never been presented. While a student in Berlin, Komitas was inspired by the works of Goethe, Lenau, Uhland and created songs that long rested at Culture and Literature Museum after Charents. Hasmik Papian took up the task of reviving the aforesaid songs in Vienna, representing them in different concert halls of the world and writing them on CDs. Those 9 songs of early Komitas, bearing the influence of Schuman, Hugo and Wolf, are valuable for being the predecessors of well-known and beloved "Antuni" and "Kroonk".

After the premiere of Komitas' German songs in Yerevan, Bayerischer Rundfunk will record them in Munich. Afterwards, the songs will be preformed in New York, Paris and Munich.

"It's difficult to come out with such a program after 11 months of tough concert tour and amid summer heat but those two anniversaries are obliging", Hasmik Papian said adding, "This is a devotion, an incense to great Komitas".

"It's a great responsibility for us to perform unknown songs of Komitas in Armenia first", Vartan Mamikonian says, "Komitas' melodies passing beyond national boundaries do not leave foreigners indifferent. I am sure the Yerevan concert will draw people's attention".

By Anahit Hovsepian

#2 kakachik77

kakachik77

    Member

  • Members
  • PipPipPip
  • 737 posts
  • Location:New York, New York

Posted 20 July 2005 - 02:18 PM

how can a small nation like Armenia have 2 world class sopranos - Hasmik Papian and Isabel Bayrakdarian?

#3 Zartonk

Zartonk

    Magnificent!

  • Members
  • PipPipPipPipPip
  • 2,764 posts
  • Gender:Male
  • Location:Մարդկության ու ճշմարտության միջև

Posted 20 July 2005 - 06:17 PM

QUOTE
how can a small nation like Armenia have 2 world class sopranos - Hasmik Papian and Isabel Bayrakdarian?


???

#4 Vanetsi

Vanetsi

    Member

  • Members
  • PipPipPip
  • 303 posts
  • Gender:Male
  • Location:the grid

Posted 20 July 2005 - 10:24 PM

Because when it comes to the Arts, we're passionate as a people.

#5 Anoushik

Anoushik

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 3,973 posts
  • Gender:Female
  • Location:Los Angeles
  • Interests:Armenians, music, philosophy...

Posted 20 July 2005 - 10:28 PM

QUOTE (kakachik77 @ Jul 20 2005, 12:18 PM)
how can a small nation like Armenia have 2 world class sopranos - Hasmik Papian and Isabel Bayrakdarian?

Exactly, it's in our genes smile.gif




0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users