Jump to content


Photo
- - - - -

ԱԼԱՆ ՀՈՎՀԱ‡


  • Please log in to reply
No replies to this topic

#1 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 28,391 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 07 April 2005 - 04:33 AM

ԱԼԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՔՍԱՆԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ

Ալան Հովհաննես կամերային նվագախումբը դիրիժոր Մերուժան Սիմոնյանի ղեկավարությամբ ապրիլի 1-ին հանդես եկավ համերգային նոր ծրագրով: Կոմիտասի անվան երաժշտության տանը դեռ անցած տարվա նոյեմբերի 30-ին նշվել էր նվագախմբի քսանամյա հոբելյանը: Երեկոյի կազմակերպիչներն էին ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Աջափնյակ համայնքի թաղապետարանը՝ Արծրուն Խաչատրյանի գլխավորությամբ:

Համերգի սկզբում կատարվեց Բախի Բրանդենբուրգյան կոնցերտ N 3-ը: Համերգին հնչեցին Ալան Հովհաննեսի երկերը: Հոբելյանի առթիվ ԱՄՆ-ից հրավիրված էր Ալան Հովհաննեսի վաղեմի բարեկամ, կոմպոզիտորի ստեղծագործությունների մեծ պրոպագանդիստ, դաշնակահար Մարտին Բերկֆվսկին: Նրա հրավերն իրականություն դարձավ նվագախմբի մենեջեր Ալեքսան Զաքյանի հետեւողական ջանքերի շնորհիվ:

Նվագախմբի եւ տաղանդաշատ դաշնակահարի կատարմամբ հնչեց Ալան Հովհաննեսի Լուսածագը՝ գրված 1944 թվականին, ապա նվագախումբը հնչեցրեց կոմպոզիտորի Սաղմոսը եւ ֆուգան, որոնց հայկական ելեւէջներն ընդգծում էին ազգային ոգեղենությունը:

Ողջույնի ուղերձներից հետո մթնոլորտը փոխլրացվեց Հենդելի Ալելուայով՝ Էսթեր օպերայից նվագախմբի եւ երգչուհի Սեդա Օդաբաշյանի կատարմամբ:

Երեկոյի վառ անհատականություններից էր թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանը: Համերգի ընթացքում հնչեց Վիվալդիի Սոնատ թավջութակի համար N 5-ը:

Երեկոյից հետո մոտեցա Ալան Հովհաննես կամերային նվագախմբի գեղ. ղեկավար եւ դիրիժոր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ Մերուժան Սիմոնյանին.

- Նախ եւ առաջ իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն կազմակերպություններին, որոնք մեր հոբելյանական համերգին ներկա գտնվեցին իրենց ուղերձի խոսքով, եւ ես հասկացա, որ Ալան Հովհաննես կամերային նվագախմբի տարիների աշխատանքը գնահատելի է, սա հավուր պատշաճի ասված խոսք չէր: Ալան Հովհաննես նվագախումբը քսան տարեկան է. իմ կյանքի ամենակարեւոր հատվածը... Նվագախումբն իր քսանամյա գոյատեւման ընթացքում վերապրել է մի քանի փուլեր՝ խորհրդային, անցումային եւ ամենակարեւորը, որ Ալան Հովհաննեսը Հայաստանի ծանր, մութ ու սովի տարիներին չկորցրեց իր ավյունը, եւ մենք միակուռ կարողանում էինք գտնել գոյատեւման եզրերը:

Լուծարվելու, քանդվելու հեռանկարը շատ մեծ էր, եւ, այնուամենայնիվ, մենք կարողացանք աշխատել, անգամ այդ ժամանակաշրջանում նշել մեր տասնամյակը, իսկ 1995 թ. նվագախումբը քաղաքապետարանի ենթակայության տակ անցավ: Սրանք հանգամանքներ են, որոնք օգնեցին նվագախմբին կայանալու:

- Իսկ ինչո՞ւ հենց Ալան Հովհաննես:

- Մենք այդպես անվանակոչել ենք 2002 թվականին, երբ նվագախմբի հովանավորը դարձավ Երեւանի Աջափնյակ համայնքի թաղապետարանը: Անցած 17 տարիներին ես հասկացա, որ նվագախումբն արդեն դեմք ունի: Այդ ժամանակաշրջանում հայ կոմպոզիտորների գործեր նվագեցինք, ինչպես օրինակ, Էդ. Միրզոյանի, Ավետ Տերտերյանի, Տիգրան Մանսուրյանի, Ռուբեն Սարգսյանի, Մարտուն Իսրայելյանի, Աշոտ Զոհրաբյանի, Վահրամ Բաբայանի...

Որպեսզի քո տեղը լավ պատկերացնես այս կյանքում, ավելի շատ նայիր դեպի երկինք՝ աստղերին, որպեսզի լավ ճանաչես մարդուն, հասարակությունը տեսնես... Իմիջիայլոց, սա շատ կարեւոր դիտարկում է: Ի դեպ, ինքը՝ Ալան Հովհաննեսը մի երազանք ուներ, որպեսզի որեւէ աստղային սիմֆոնիկ նվագախումբ նվագի իր գործը, որովհետեւ հենց նրա հայկական լինելը մենք այսօր պետք է ինքներս ընդգծենք, քան նա էր շեշտում: Այսինքն՝ սա ծրագիր է, այդ առումով մեր նվագախումբը որոշակիորեն տարբերվում է ինչ-որ բանով մնացածներից երաժշտական աշխարհում, քանզի մեզ մոտ սերմացած են ծրագրային դրույթները, որոնք փորձում ենք իրականացնել:

ՆԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ




0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users