Jump to content


Photo
- - - - -

Komitas on big screen

komitas film

  • Please log in to reply
2 replies to this topic

#1 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,192 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 29 September 2014 - 12:05 PM

Կոմիտասը` համաշխարհային էկրանին

 

 

Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմեր նկարահանվում են մոլորակի տարբեր անկյուններում՝ թե՛ հայ, թե՛ օտարազգի ռեժիսորների կողմից: Յուրաքանչյուրն իր մոտեցումով ու շեշտադրումով է փորձում ներկայացնել XX դարի առաջին ցեղասպանության փաստը: Ոմանք խնդրին մոտենում են սեփական պետության շահերի տեսանկյունից՝ թեմայի արծարծումը զուտ պատրվակ դարձնելով: Ոմանք էլ մի գերդաստանի ողբերգական պատմությունն են նկարագրում՝ առանց խտացումներ ու հավաքական կերպարներ ստեղծելու: Իսկ մենք, մանավանդ 100-ամյակի շեմին, սպասում ենք մեծածավալ ու հզոր կինոկտավի, որը լիովին կպարպի մեր հույզերն ու ցավը, ցասումն ու արդարության պահանջը:

Ռուսաստանաբնակ  պրոդյուսեր  Վալերի  Սահարյանը  դեռ  2013-ին  տեղեկացրել էր, որ Հայոց  ցեղասպանության  մասին  ֆիլմի  նախագիծ  է մշակվում` լիամետրաժ խաղարկային ֆիլմ Կոմիտասի մասին, որի նկարահանումները պետք է այս տարի  արդեն  սկսված լինեին: Վալերին սեպտեմբերի  վերջին  Երևանում  էր  և «Կինոաշխարհին» մանրամասնեց կինոնախագծի մասին:

- Ինչո՞ւ հետաձգվեցին ֆիլմի նկարահանումները: Կինոնախագիծը ո՞ր փուլում է հիմա:

- Որոշ հանգամանքներ թույլ չտվեցին այս տարի սկսել նկարահանումները: Իսկ  պետք էր լիարժեք պատրաստվել: Ես՝ որպես պրոդյուսեր, և մեր ստեղծագործական խումբը մտածեցինք՝ իսկ ինչո՞ւ շտապել, ինչ է թե ֆիլմը հասցնենք 100-ամյակին: Ի վերջո, սա այն թեման է, որ 88, 95, թե 100-ամյակ՝ էական չէ: Կարևորը որակյալ, ուժեղ ֆիլմ ստեղծելն է, այն էլ XX դարի հանճարի՝ Կոմիտասի մասին: Սցենարը շուտով վերջնականապես կմշակվի. նախապատրաստական աշխատանքները կավարտենք 2015-ի գարնանը, իսկ աշնանը կսկսենք նկարահանումները: 2016-ի գարնանը ֆիլմը պատրաստ կլինի:

- Դեռ անցյալ տարի տեղեկացրել եք, որ Ֆիլմում  խաղալու են աշխարհահռչակ դերասաններ, հոլիվուդյան աստղեր: Կոմիտասի կերպարին մոտենալը մեծ պատասխանատվություն ու ռիսկ է: Ո՞վ է մարմնավորելու Վարդապետին:

- Մեր գերնպատակն է ստեղծել Կոմիտասի հավաքական կերպարը:  Աշխարհը  պետք է տեսնի ու համոզվի, որ այդ  համաշխարհային հանճարի ողբերգական վախճանը հետևանքն է Հայոց ցեղասպանության: Կոմիտասին մարմնավորելու է օսկարակիր արտիստ Էդրիան Բրոուդին: Ոչ ոք չի կասկածում, որ նա տաղանդավոր դերասան է. համոզված ենք, որ Բրոուդին կմտնի Կոմիտասի կերպարի մեջ ու հրաշալի կխաղա: Նա կարդացել է սցենարը, շատ է հավանել ու համաձայնությունը տվել է արդեն: Եթե այլ՝ չնախատեսված հանգամանքներ չխանգարեն, Էդրիան Բրոուդին կնկարահանվի Կոմիտասի դերում:

Երկու տարի է՝ հոլիվուդյան աստղերի հետ ենք համագործակցում: Նրանց աշխատաոճը հետևյալն է. պայմանագիր կնքելուց, կանխավճար փոխանցելուց, նկարահանման օրը նշանակելուց հետո միայն հաստատ կարող ենք հայտարարել, որ այսինչ դերասանը խաղալու է այսինչ ֆիլմում: Ի դեպ, աշխարհահռչակ մի քանի դերասաններ դառը փորձ ունեն: Չէի ուզենա իմ գործընկերների մասին վատն ասել, բայց շատ տգեղ է, երբ հայտարարում են, թե օրինակ՝ Նատալի Պորտմանը գալու է Երևան ու նկարահանվելու  կամ Ռոբերտ Դենիրոն  է խաղալու Հայոց ցեղասպանության մասին իրենց ֆիլմում: Ավելին՝ ի լուր աշխարհի ասում են՝ իբր ֆիլմի մեծ մասն արդեն նկարահանված է: Այս անլուրջ մոտեցումը հեղինակազրկում է հայերիս, իսկ Ցեղասպանության փաստը շահարկվում մեր իսկ հայրենակիցների կողմից: Ամոթ է:

 

 



#2 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,192 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 29 September 2014 - 12:05 PM

- Էլ ի՞նչ  դերասանների եք նախատեսել ներգրավել : Եվ ընդհանրապես ի՞նչ կերպարներ կան ֆիլմում:

- Կոմիսար Վերժե. նա է ներկայացնում այս պատմությունը: Դեռ հստակ որոշված չէ. կաʹմ Ժան Ռենոն կխաղա կոմիսար Վերժե, կաʹմ Ժերար Դեպարդյեն: Ընդհանրապես ֆիլմում լինելու են ցեղասպանության ահավոր պատկերներ, որոնց հետևանքով է գլխավոր հերոսը՝ Կոմիտասը, դեպրեսիա ապրում: Հիմնականում դեպքերը տեղի են ունենալու Փարիզի հոգեբուժական կլինիկայում, որտեղ հայտնվում է Վարդապետը: Կարևոր, առանցքային  կերպար է նաև կլինիկայի բժիշկը, որին մարմնավորելու է Ալեն Դելոնը: Հոգեբուժարանում պառկած է նաև հրեա շախմատիստ Շպիլմախերը, որը մտերմանում է Կոմիտասի հետ ու միայն նրան է մոտ թողնում իրեն: Շպիլմախերի դերը խաղալու է Դասթին Հոֆմանը: Ֆիլմի երաժշտությունը գրելու է Տիգրան Մանսուրյանը, սաունդթրեքը՝ Սերժ Թանկյանը: Սցենարի հեղինակը Մարկ Արենն է: Ֆիլմի ռեժիսորը կլինի կաʹմ Միլոշ Ֆորմանը, կաʹմ Ռոման Պոլանսկին: Ֆիլմի բյուջեն կազմելու է 17 մլն դոլար:

Ես  շատ  ֆիլմերում եմ աշխատել. Կոմիտասի մասին ֆիլմն ամենամեծն ու հզորն է լինելու, բոլոր ֆիլմիերի թագն ու պսակը, ու դրա համար համախմբել ենք մեր բոլոր ջանքերն ու ուժերը, մտքերն ու հնարավորությունները:

- Ինչպե՞ս եք ներկայացնելու  մեր հանճարին: Տարածված ու կարծրացած համոզմունք կա, որ Կոմիտասը խելագարվել է ու դրանից էլ մահացել: Սակայն ժամանակ առ ժամանակ կարծիքներ են հնչում, թե Կոմիտասը հանիրավի է հայտնվել հոգեբուժարանում, ու մահվան պատճառն ամենևին մտագարությունը չի եղել:

- Եկեք Երևանի փողոցներում հարցում անցկացնենք՝ ինչի՞ց է մահացել Կոմիտասը: Առնվազն 95 տոկոսը կպատասխանի՝ խելագարվել ու մահացել է: Իրականում շատ ուրիշ պատմություն կա թաքնված այդ լեգենդի հետևում՝ իրական պատմություն: Պարզապես սովետական տարիներին Կոմիտասի մասին միֆ, լեգենդ են ստեղծել, ներկայացրել ժողովրդին ու այդպես հարցը փակված համարել: Իրականում Կոմիտասը կեղծիքի ու ոճրագործության զոհ է. նրան խաբեությամբ են տարել Փարիզի հոգեբուժարան: Կոմիտասին հրավիրել են Փարիզի երաժշտական սիմպոզիում ու ճանապարհին ասել. «Եկեք մտնենք հիվանդանոց՝ առողջական ընդհանուր ստուգում անցկացնելու»: Մտցրել են կլինիկա ու վերջ. այլևս չեն հանել այնտեղից:

- Դուք մանրամասն ուսումնասիրե՞լ եք փաստերն ու պատմությունը: Ո՞ւմ էր վնասելու Կոմիտասն իր ներկայությամբ, ի՞նչ վտանգ էր ներկայացնելու նա մաքրամաքուր մտավորականի, ազնիվ արվեստագետի իր նկարագրով:

-Մտավորական, արվեստագետ լինելուց բացի, Կոմիտասը նաև մեծ հեղինակություն էր: Նա ժամանակի հայ օլիգարխների մութ ու հանցավոր կյանքի մասին շատ բան է իմացել: Իսկ եթե նա բարձրաձայներ այդ ամենի մասին, ոչ ոք նրա ասածը կասկածի տակ չէր առնի, որովհետև խոսողը ոչ այլ ոք, քան Կոմիտասն էր լինելու: Դրա համար էլ նրան փակել են Եվրոպայում՝ հոգեբուժարանում, բոլորի աչքից հեռու: Կոմիտասը շատ ծանր ապրումներ է ունեցել Եղեռնից հետո, բայց խելագարության չի հասել: Յուրաքանչյուր նորմալ մարդ նման դեպրեսիա կապրեր:  Ցեղասպանությունն ուղղակի պատճառ էր, որպեսզի  հայտարարվեր, թե Կոմիտասն այդ զարհուրելի պատկերներից խելագարվել է, իսկ ֆրանսիացի մասնագետները  ջանում են բուժել հայ հանճարին: Բայց չկարողացան բուժել, ու նա մահացավ: Իրականում Կոմիտասը մահացել է ոտքի փտախտից: Այդ կլինիկայում փայտե կոշիկներ էին հագցնում հիվանդներին. ոտնամանը հարել է Վարդապետի ոտքը. վերքը բորբոքվել է ու մահվան պատճառ դարձել:

- Եթե այդ պատմությունն էկրան բարձրանա, դժվար չէ կռահել, թե ինչ արձագանք կառաջացնի հանրության կողմից: Որոշ մարդիկ հետաքրքրվել են և հայտնաբերել, որ Կոմիտասի նկատմամբ ժամանակին դավեր են նյութվել,  ապացուցել են, որ նա հոգեկան հիվանդություն չի ունեցել, բայց մոտ 20 տարի պահվել է հոգեբուժարանում: Բայց այդ փաստերը չեն հանրայնացվել ու տարածվել:

- Ֆիլմում ամեն ինչ բացահայտ կցուցադրվի: Որևէ բան թաքցնելու իմաստ չկա: Մարդկանց պետք է ճշմարտոթյունը հայտնել: Ես վերջին 6 տարիներին մանրամասն ուսումնասիրել եմ ամբողջ պատմությունը, 11 անգամ եղել եմ Փարիզի կլինիկայում, խոսել տարբեր մասնագետների հետ: Խորհրդակցել եմ Տիգրան Մանսուրյանի հետ, որն իր մարմնի ու հոգու ամեն բջիջով զգում ու ապրում է Կոմիտասով, Արթուր Մեսչյանին եմ հանդիպել, որը խորությամբ է ուսումնասիրել Կոմիտասի կյանքն ու ստեղծագործությունը: Թող աշխարհն իմանա, թե ինչ հանճար ունենք մենք, որի առջև խոնարհվել են Դեբյուսին ու Գնեսինը:

- Հոգեբուժարանը, փաստորեն, գործողությունների հիմնական վայրն է և առանցքային նշանակություն ունի ֆիլմում:

- Այո, պետք է պատկերացնել  պարզապես, թե որքան է տանջվել Կոմիտասը հոգեբուժարանի պատերի  ներսում: Կոմիտասի մասին հորինված լեգենդից այն կողմ Ցեղասպանության ողբերգությունը շարունակվել է: Առողջ մարդն այդ բանտից դուրս գալու հնարավորություն չունի, բայց համակերպվել իրավիճակի հետ չի կարող: Հոգեբուժարանում ցույց ենք տալիս նաև հրեա շախմատիստ Շպիլմախերի կյանքի դիպվածները: Հոգեբույժն աշխարհի շախմատի չեմպիոն Ալյոխինին ծանոթացնում է Շպիլմախերի հետ ու հորդորում, որ նրա հետ շախմատ  խաղա: Բժիշկը վստահ էր, որ եթե Շպիլմախերի աստղային հիվանդությունը կոտրվի (իսկ նա անընդհատ պնդում էր, որ իրենից լավ աշխարհում ոչ ոք շախմատ խաղալ չի կարող), հնարավոր կլինի բուժումն իրականացնել: Շպիլմախերն ասում է Ալյոխինին. «Ես քեզ 21-րդ քայլում կհաղթեմ»: Ալյոխինը ծիծաղում է ու խաղում նրա հետ: Եվ իսկապես, 21-րդ քայլում պարտվում է: Ալյոխինը  ռևանշ  է  պահանջում:  Շպիլմախերն ասում է . «Ռևանշ՝ մեկ պայմանով. եթե ինձ ու ընկերոջս՝ Կոմիտասի համար էսկիմո պաղպաղակ առնես»: Շպիլմախերը դարձյալ 21-րդ քայլում պարտության է մատնում Ալյոխինին: Բժիշկը հասկանում է, որ նրան մարդասիրական մեթոդներով բուժել հնարավոր չէ:

Որոշ ժամանակ անց Կոմիսար Վերժեն ֆրանսիական մի փոքրիկ քաղաքում շախմատի մրցումների ժամանակ տեսնում է Շպիլմախերին: Քաղաքապետին ասում է. «Ի՞նչ իմաստ ունի այս մրցույթն անցկացնել, երբ այստեղ չեմպիոն է նստած: Նա երկու անգամ իմ աչքի առաջ հաղթել է աշխարհի չեմպիոն Ալյոխինին»: Քաղաքապետը նրան վստահեցնում է, որ Շպիլմախերը սովորական խաղացող է: Կոմիսարն սկսում է խաղալ նրա հետ ու  շատ հեշտությամբ պարտության է մատնում: Նա ապշահար հարցնում է Շպիլմախերին. «Երբվանի՞ց ես այս քաղաքում, ո՞ւր է Կոմիտասը»: Շպիլմախերը պատասխանում է, որ ոչինչ ու ոչ ոքի չգիտի: Կոմիսարը գլխի է ընկնում, որ հոգեբուժարանում, ի վերջո,  «բուժել են» Շպիլմախերին: Իսկ ֆիլմի վերջում բժիշկն իր սենյակում նստած է. ռադիոյով հաղորդում են Հիտլերի ելույթը. «Ո՞վ է այսօր հիշում 1,5 միլիոն կոտորված հայերի մասին, վաղը ոչ ոք չի հիշի  հրեաների մասին»:

- Դուք զուգահեռնե՞ր եք անցկացրել Հայոց եղեռնի ու Հոլոքոստի միջև:

- Մեր ֆիլմն ասում է՝ եթեՀայոց ցեղասպանությունն իրականացնողները պատժվեին ու միջազգայնորեն դատապարտվեին, Հոլոքոստը չէր լինի: Այս ֆիլմը պետք է բոլորը դիտեն, ու դահլիճում պետք է թուրքեր էլ լինեն:

- Նախատեսել եք ֆիլմի համաշխարհային պրեմիերանե՞ր:

- Իհարկե, կինովարձույթ, կինոթատրոններ, փառատոներ. ամեն տեղ պետք է ցուցադրվի այն: Վեց երկիր է մասնակցում ֆիլմի ստեղծմանը՝ Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ, Ճապոնիա և Իսրայել:

-Ճապոնիա՞:

- Այո, Ճապոնիան մեծապես հետաքրքրված է այս նախագծով: Ընդհանրապես այդ երկիրը պատմական իրողությունների, հատկապես ցեղասպանությունների մասին նախագծերին հաճախ է նախապատվություն տալիս:

- Իսկ Հայաստանի՞ մասնակցությունը:

- Տիգրան Մանսուրյան. այս անունը բավական  չէ՞ միթե: Նա մեր ֆիլմի կոմպոզիտորն է, ու դա մեզ լիուլի գոհացնում է: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի ֆինանսական մասնակցությանը, դեռ հստակեցված չէ:

Ֆիլմի պրոդյուսերի՝ ՎալերիՍահարյանի մեծագույն ցանկությունն է Կոմիտասի կերպարի միջոցով օտարին ներկայացնել հայ ժողովրդին, պատկերացում տալ մի ազգի մասին, որի գենը թուրքը  ջանացելէ  սպանել, ոչնչացնել: Այդ գենի զորությունն իր ծնած հանճարների մեջ է: Կոմիտաս հանճարի ողբերգական կյանքով ու վախճանով ստեղծվելու է մի ամբողջ ժողովրդի հավաքական կերպարը:

Հարցազրույցը՝ Նաիրա ՓԱՅՏՅԱՆԻ



#3 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,192 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 29 September 2014 - 12:06 PM

Կոմիտասը` համաշխարհային էկրանին

Adrien-Brody-adrien-brody-140505_600_433Ինչպես գրում է Kinoashkharh.am կայքը, Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմեր նկարահանվում են մոլորակի տարբեր անկյուններում՝ թե՛ հայ, թե՛ օտարազգի ռեժիսորների կողմից: Յուրաքանչյուրն իր մոտեցումով ու շեշտադրումով է փորձում ներկայացնել XX դարի առաջին ցեղասպանության փաստը: Ոմանք խնդրին մոտենում են սեփական պետության շահերի տեսանկյունից՝ թեմայի արծարծումը զուտ պատրվակ դարձնելով: Ոմանք էլ մի գերդաստանի ողբերգական պատմությունն են նկարագրում՝ առանց խտացումներ ու հավաքական կերպարներ ստեղծելու: Իսկ մենք, մանավանդ 100-ամյակի շեմին, սպասում ենք մեծածավալ ու հզոր կինոկտավի, որը լիովին կպարպի մեր հույզերն ու ցավը, ցասումն ու արդարության պահանջը:

Ռուսաստանաբնակ  պրոդյուսեր  Վալերի  Սահարյանը  դեռ  2013-ին  տեղեկացրել էր, որ Հայոց  ցեղասպանության  մասին  ֆիլմի  նախագիծ  է մշակվում` լիամետրաժ խաղարկային ֆիլմ Կոմիտասի մասին, որի նկարահանումները պետք է այս տարի  արդեն  սկսված լինեին: Վալերին սեպտեմբերի  վերջին  Երևանում  էր  և «Կինոաշխարհին» մանրամասնեց կինոնախագծի մասին:

- Ինչո՞ւ հետաձգվեցին ֆիլմի նկարահանումները: Կինոնախագիծը ո՞ր փուլում է հիմա:

- Որոշ հանգամանքներ թույլ չտվեցին այս տարի սկսել նկարահանումները: Իսկ  պետք էր լիարժեք պատրաստվել: Ես՝ որպես պրոդյուսեր, և մեր ստեղծագործական խումբը մտածեցինք՝ իսկ ինչո՞ւ շտապել, ինչ է թե ֆիլմը հասցնենք 100-ամյակին: Ի վերջո, սա այն թեման է, որ 88, 95, թե 100-ամյակ՝ էական չէ: Կարևորը որակյալ, ուժեղ ֆիլմ ստեղծելն է, այն էլ XX դարի հանճարի՝ Կոմիտասի մասին: Սցենարը շուտով վերջնականապես կմշակվի. նախապատրաստական աշխատանքները կավարտենք 2015-ի գարնանը, իսկ աշնանը կսկսենք նկարահանումները: 2016-ի գարնանը ֆիլմը պատրաստ կլինի:

- Դեռ անցյալ տարի տեղեկացրել եք, որ Ֆիլմում  խաղալու են աշխարհահռչակ դերասաններ, հոլիվուդյան աստղեր: Կոմիտասի կերպարին մոտենալը մեծ պատասխանատվություն ու ռիսկ է: Ո՞վ է մարմնավորելու Վարդապետին:

- Մեր գերնպատակն է ստեղծել Կոմիտասի հավաքական կերպարը:  Աշխարհը  պետք է տեսնի ու համոզվի, որ այդ  համաշխարհային հանճարի ողբերգական վախճանը հետևանքն է Հայոց ցեղասպանության: Կոմիտասին մարմնավորելու է օսկարակիր արտիստ Էդրիան Բրոուդին: Ոչ ոք չի կասկածում, որ նա տաղանդավոր դերասան է. համոզված ենք, որ Բրոուդին կմտնի Կոմիտասի կերպարի մեջ ու հրաշալի կխաղա: Նա կարդացել է սցենարը, շատ է հավանել ու համաձայնությունը տվել է արդեն: Եթե այլ՝ չնախատեսված հանգամանքներ չխանգարեն, Էդրիան Բրոուդին կնկարահանվի Կոմիտասի դերում:

- Էլ ի՞նչ  դերասանների եք նախատեսել ներգրավել : Եվ ընդհանրապես ի՞նչ կերպարներ կան ֆիլմում:

- Կոմիսար Վերժե. նա է ներկայացնում այս պատմությունը: Դեռ հստակ որոշված չէ. կաʹմ Ժան Ռենոն կխաղա կոմիսար Վերժե, կաʹմ Ժերար Դեպարդյեն: Ընդհանրապես ֆիլմում լինելու են ցեղասպանության ահավոր պատկերներ, որոնց հետևանքով է գլխավոր հերոսը՝ Կոմիտասը, դեպրեսիա ապրում: Հիմնականում դեպքերը տեղի են ունենալու Փարիզի հոգեբուժական կլինիկայում, որտեղ հայտնվում է Վարդապետը: Կարևոր, առանցքային  կերպար է նաև կլինիկայի բժիշկը, որին մարմնավորելու է Ալեն Դելոնը: Հոգեբուժարանում պառկած է նաև հրեա շախմատիստ Շպիլմախերը, որը մտերմանում է Կոմիտասի հետ ու միայն նրան է մոտ թողնում իրեն: Շպիլմախերի դերը խաղալու է Դասթին Հոֆմանը: Ֆիլմի երաժշտությունը գրելու է Տիգրան Մանսուրյանը, սաունդթրեքը՝ Սերժ Թանկյանը: Սցենարի հեղինակը Մարկ Արենն է: Ֆիլմի ռեժիսորը կլինի կաʹմ Միլոշ Ֆորմանը, կաʹմ Ռոման Պոլանսկին: Ֆիլմի բյուջեն կազմելու է 17 մլն դոլար:

Ես  շատ  ֆիլմերում եմ աշխատել. Կոմիտասի մասին ֆիլմն ամենամեծն ու հզորն է լինելու, բոլոր ֆիլմիերի թագն ու պսակը, ու դրա համար համախմբել ենք մեր բոլոր ջանքերն ու ուժերը, մտքերն ու հնարավորությունները:

- Ինչպե՞ս եք ներկայացնելու  մեր հանճարին: Տարածված ու կարծրացած համոզմունք կա, որ Կոմիտասը խելագարվել է ու դրանից էլ մահացել: Սակայն ժամանակ առ ժամանակ կարծիքներ են հնչում, թե Կոմիտասը հանիրավի է հայտնվել հոգեբուժարանում, ու մահվան պատճառն ամենևին մտագարությունը չի եղել:

- Եկեք Երևանի փողոցներում հարցում անցկացնենք՝ ինչի՞ց է մահացել Կոմիտասը: Առնվազն 95 տոկոսը կպատասխանի՝ խելագարվել ու մահացել է: Իրականում շատ ուրիշ պատմություն կա թաքնված այդ լեգենդի հետևում՝ իրական պատմություն: Պարզապես սովետական տարիներին Կոմիտասի մասին միֆ, լեգենդ են ստեղծել, ներկայացրել ժողովրդին ու այդպես հարցը փակված համարել: Իրականում Կոմիտասը կեղծիքի ու ոճրագործության զոհ է. նրան խաբեությամբ են տարել Փարիզի հոգեբուժարան: Կոմիտասին հրավիրել են Փարիզի երաժշտական սիմպոզիում ու ճանապարհին ասել. «Եկեք մտնենք հիվանդանոց՝ առողջական ընդհանուր ստուգում անցկացնելու»: Մտցրել են կլինիկա ու վերջ. այլևս չեն հանել այնտեղից:

- Իսկ Հայաստանի՞ մասնակցությունը:

- Տիգրան Մանսուրյան. այս անունը բավական  չէ՞ միթե: Նա մեր ֆիլմի կոմպոզիտորն է, ու դա մեզ լիուլի գոհացնում է: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի ֆինանսական մասնակցությանը, դեռ հստակեցված չէ:

Ֆիլմի պրոդյուսերի՝ ՎալերիՍահարյանի մեծագույն ցանկությունն է Կոմիտասի կերպարի միջոցով օտարին ներկայացնել հայ ժողովրդին, պատկերացում տալ մի ազգի մասին, որի գենը թուրքը  ջանացելէ  սպանել, ոչնչացնել: Այդ գենի զորությունն իր ծնած հանճարների մեջ է: Կոմիտաս հանճարի ողբերգական կյանքով ու վախճանով ստեղծվելու է մի ամբողջ ժողովրդի հավաքական կերպարը:

Երկու տարի է՝ հոլիվուդյան աստղերի հետ ենք համագործակցում: Նրանց աշխատաոճը հետևյալն է. պայմանագիր կնքելուց, կանխավճար փոխանցելուց, նկարահանման օրը նշանակելուց հետո միայն հաստատ կարող ենք հայտարարել, որ այսինչ դերասանը խաղալու է այսինչ ֆիլմում: Ի դեպ, աշխարհահռչակ մի քանի դերասաններ դառը փորձ ունեն: Չէի ուզենա իմ գործընկերների մասին վատն ասել, բայց շատ տգեղ է, երբ հայտարարում են, թե օրինակ՝ Նատալի Պորտմանը գալու է Երևան ու նկարահանվելու  կամ Ռոբերտ Դենիրոն  է խաղալու Հայոց ցեղասպանության մասին իրենց ֆիլմում: Ավելին՝ ի լուր աշխարհի ասում են՝ իբր ֆիլմի մեծ մասն արդեն նկարահանված է: Այս անլուրջ մոտեցումը հեղինակազրկում է հայերիս, իսկ Ցեղասպանության փաստը շահարկվում մեր իսկ հայրենակիցների կողմից: Ամոթ է:

Հարցազրույցը՝ Նաիրա ՓԱՅՏՅԱՆԻ
Մանրամասները՝  Kinoashkharh.am կայքում:






0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users