Jump to content


Photo
- - - - -

Vodanavorner


  • Please log in to reply
7 replies to this topic

#1 Takoush

Takoush

    Veteran

  • Banned
  • PipPipPipPipPip
  • 3,025 posts
  • Gender:Female

Posted 03 June 2006 - 03:14 PM

Ա Ր Ա Ր Ա Տ

Երբ օրոցքում աչքս բացի՝ Մասիս սարերն հեռւում տեսայ,
Գերուած տեսայ ու ես լացի, Հայոց ցաւերն հեռւում տեսայ,
Ա՜խ,ես մանկուց երազեցի սուրալ ազատ Մասիսն ի վեր,
Հովտում այրուող սիրտս բացի, բայց հով սարերն հեռւում տեսայ:

Ա ՜խ, ասացին, ծամբայ չկայ քարերն ի վեր, ի վեր Մասիս,
Կ՝ընկնի վիհերն՝ ով բարձրանայ սարերն ի վեր, ի վեր Մասիս,
Մենակ դու չես, սիրտ իմ, լացած աչքդ յառել Մասիսն ի վեր,
Արքաներդ են ընկել անմահ դարերն ի վեր, ի վեր Մասիս...

Մի՞թէ իրաւ անհաս ես դու, ա՜խ, իմ երազ՝ Մասիսն ի վեր,
Մի՞թէ մի օր չեմ հասնելու աստղերն ի վեր, ի վեր Մասիս,
Ախ, Մի՞թէ չեմ համբուրուելու իմ աստղի հետ Մասիսն ի վեր:

Նա՜ է կարօտն իմ անսահման՝ քարերն ի վեր, ի վեր Մասիս,
Թող ամպ ու շանթ գլխիս ոռնան սարերն ի վեր, ի վեր Մասիս
Կը տանեմ սիրտս վիրաւոր, որպէս դրօշ, Մասիսն ի վեր,-
Թէկուզ մահով՝ կը բարձրանամ դարերն ի վեր, ի վեր Մասիս...

Մահն ի՜նչ է որ, երբ կայ որդիս, որդիս զօրքով կը բարձրանայ,
Ուր ես մտքով եմ բարձրացել՝ որդիս ոտքով կը բարձրանայ,
Երբ էլ լինի՝ Մասիսն ի վեր՝ ազգս կեանքով կը բարձրանայ,
Կը համբուրուի Հայոց աստծոյ ու աստղի հետ՝ Մասիսն ի վեր:


ՅՈՎՀԱՆՆԷՍ ՇԻՐԱԶ


Edited by Anahid Takouhi, 03 June 2006 - 03:16 PM.


#2 Takoush

Takoush

    Veteran

  • Banned
  • PipPipPipPipPip
  • 3,025 posts
  • Gender:Female

Posted 03 June 2006 - 03:53 PM

ԳԱՐՆԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

Մի՞տդ է գալիս մեր քեֆն, ընկեր,
Այն ճյուղալի ծառի տակին,
Երբ գնացինք դիմավորել
Նոր գարունքին ու նոր կյանքին:

Այն լավ օրից տարիք անցած,
Ես այն ճամբով անցնում էի,
Եվ աղմուկը ուրախալի...

Պարզ ու որոշ ես լըսեցի
Այն կենդանի ձայներն, ընկեր.
Շըրըխկոցը բաժակների,
Աշխույժ ծիծաղ, ճառ ու երգեր...

ու սրտաթունդ վեր նայեցի.
Բայց կարոտած աչքիս առաչ
Դաշտում դալար ու ամայի
Մեր հին ծանոթ ծառն էր կանաչ:

Լուռ ու դատարկ մարգի վրա
Մենակ կանգնած մընում էր նա,
Նա էլ, կարծես, բան էր հիշում
Եվ տխրալի ձայնով շըրշում...

Մի՞տդ է գալիս մեր քեֆն, ընկեր,
Այն ճյուղալի ծառի տակին...
Բայց, ո՞վ գիտի, ո՞ւր ես ընկել,
Եվ կըտեսնե՞նք միմյանց կըրկին:


ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ






Edited by Anahid Takouhi, 03 June 2006 - 03:55 PM.


#3 Takoush

Takoush

    Veteran

  • Banned
  • PipPipPipPipPip
  • 3,025 posts
  • Gender:Female

Posted 12 March 2007 - 06:05 PM

Դ Է Պ Ի Ա Պ Ա Գ Ա Ն


Եղիշէ Չարենց


Լցուած է անհուն իմ հոգին հիմա
Շբոթ երգերով ու աղմուկներով.
Լցուած է սիրտը իմ՝ ելեկտրական
բորբ հոսանքներով:

Ռատիոկայան է իմ հոգին հիմա
Ամբո՛ղչ աշխարհի ու մարդկանց հանդէպ.
Ու բա՜րձր է, բա՜րձր է կայանն իմ հոգու՝
Մասիսի նման բա՜րձր է ու հաստատ —
Հզօ՛ր, ահարկո՛ւ:

Օրերում այս վառ, հողմավար, շբոթ —
Հեռու ու մօտիկ միլիոն սրտերի
Ե՜րգն է վիճակուել ինձ երգել այսօր.
Իմ բազմամիլիոն, բիւր ընկերների
Խինդը այսօրուայ ու թռիչքը մեծ —
Գալիք օրերին նետե՛լն է երգիս
Վիճակուել այսօր:

Ահա՛ թէ ինչու
Վիթխարահասկայ,որպէս էյֆելեան
Աշտարակը մեծ,
Անցած ու գալիք դարերի շէմքին
Հզօր, բարձրաբերձ՝
Կանգնել եմ ամբողչ հասակովս մէկ
Եւ երգում եմ ես:
Եւ հոգիս հիմա՝ ռատիոկայան՝
Իր հրակարմիր ե՛րգն է ուղարկում
Հեռո՛ւ ու հեռո՜ւ. —
Բոլո՛ր սրտերին, որ ապրում են, կան
Բոլո՛ր կողմերում:

Երգում է հոգիս, հրեղէն հնչում:
Գիտեմ՝ այսօրուայ իմ երգի առաչ —
Իմ հոգու կարմիր կայծերի հանդէպ —
Ռատիոկայան է ամէ՛ն մի հոգի,
Ո՛ւր էլ նա լինի. —
Ամէ՛ն մի հոգի, որ ապրում է, կայ
Եւ կրում է իր թեւերի վրայ
Նոյն խորհուրդը մեծ, խորհուրդը հսկայ
Օրերի այս վառ, —
Այս վառ օրերի խորհուրդը պայծառ:
Ամէ՛ն մի հոգի,
Որ իր երկաթէ թեւերով այսօր
Զնգում է, շաչում —
Եւ բնտռում է նո՜ր հանգիստ ու օրօր
Միլիոն թեւերի ըմբոստ շառաչում...

Գիտէ՞ք, որ հիմա
Այստեղ — Նայրի իմ երկրում աւեր
Ու հեռու — հեռուն —
Կարմիր Մոսկովում,
Տիբեթում դեղին,
Սան-Ֆրանցիսկոյում, Լոնտոնում հսկայ
Ու Սինգապուրում —
Բոլո՛ր վայրերում, բոլո՛ր կողմերում
Աշխարհը մի նո՜ր երգով է յղի:

Հէ՜յ, հեռո՜ւ — մօտիկ
հանքահորերում,
Գործարաններում,
Լայն ստեպներում ու անտառներում —
Բոլո՛ր վայրերում, բոլո՛ր կողմերում,
Երկաթի՛, բրոնզի՛ հողի՛ ու հանքի
երգով օրօրուած իմ բի՜ւր եղբայրներ, —
Ո՜վ ունի այսօր կամքը մեր հրէ,
Ուժը մեր բոսոր
Ու վառ բախտը մեր
Տիեզերական:


Ով ունի այսօր...
Մենք ենք, որ նո՜ր ենք, հազա՜ր ենք ու բի՜ւր:


Երկաթէ հսկայ մի դիսկի նման
Բի՜ւր եղբայրների կամքը մեր արի,
Տիեզերական —
Նետե՛լ ենք արդէն թաբով վիթխարի
Դէպի հողմերը գալիք օրերի,
Դէպի — Ապագան...

1920



#4 Takoush

Takoush

    Veteran

  • Banned
  • PipPipPipPipPip
  • 3,025 posts
  • Gender:Female

Posted 08 April 2007 - 12:25 AM

Ս Ի Ր Ե Լ


Բոյլ մը նայուածք, Բունչ մը ժըպիտ,
Քուրայ մը խօսք դիւթեց իմ սիրտ:


Ես ուզեցի լուռ մենանալ,
Սիրել բըթիթք՝ խորշեր թաւուտ,
Սիրել կայծերն երկնի կապուտ,
Առտըւան շաղն, իրիկուան բալ,
Ճակատագրիս սեւ գիծ կարդալ,
Խոկալ, սուզիլ, ըզմայլիլ սուտ:


Ո ՜հ, խուրձ մը վարս, եդեմ մը շունչ,
Շրչազգեստ մը շրչեց իմ շուրչ:


Ես ուզեցի լոկ ու մինակ
Սրտակցիլ չինչ վըտակին հետ,
Յիշատակի չունի նա հետ,
Սի՛ րտ մ՚որոյ մինչ սուզիմ յատակ,
Գտնեմ զիս հոն տժգոյն յստակ,
Գաղտնի՛ ք մ՚ ունի — այն՝ անթիւ վէտ:


Եթեր մը տրոբ սրտի լսեցի,
Հծծեց — «Կ՛ ուզե՞ս սիրտ, ե՛կ ինծի»:


Ես ուզեցի սիրել զեբիւռ
Որ երկնքէն թռչի բեկբեկ,
Նա չի սիրեր խոցել երբե՛ ք,
Հոգի՛ մ՚որոյ գաղտնիքն է բոյր,
Գիտէ շոյել երազներ բիւր,
Երկնի բոյրն յուշ կ՛ածէ առ հէք:


Ո՜հ, բունչ մը բոց բըսբըսաց ինձ,
— «Կ՚ ուզե՞ս պաշտել հոգի մ՚անբիծ»:


Ես ուզեցի քընարով մի
Լոկ սիրել հոս՝ հոս դալկահար,
Պաշտել՝ գրկել միայն քընար,
Սիրող էակ ճանչել զանի,
Ըստ իմ քըմաց լարել աղի,
Եւ սրտակցիլ սիրողաբար:


Նէ մօտեցաւ յուշիկ՝ ըսաւ.
— «Քընարդ է ցուրտ սիրտ եւ սէրըդ՝ ցաւ»:


Թօթուեց թեւերն հոգիս մոլար,
Ճանչեց ըզնէ, գեղ ու կըրակ՝
Սիրտն անապա՛կ ինչպէս վըտակ,
Անմե՛ ղ՝ ինչպէս սիւգ դալկահար,
Հաւատարի՛մ ինչպէս քընար,
Հրաժեշտ տուաւ կեանքի մենակ:


Բոյլ մը նայուածք, բունչ մը ժըպիտ,
Քուրայ մը խօսք դիւթեց իմ սիրտ:


Պետրոս Դուրեան






Edited by Anahid Takouhi, 08 April 2007 - 12:26 AM.


#5 Takoush

Takoush

    Veteran

  • Banned
  • PipPipPipPipPip
  • 3,025 posts
  • Gender:Female

Posted 08 April 2008 - 06:48 PM

ՏԱՐՕՆԻ ՀԱՄԱՐ


Կ՚երդնում քեզի, ո՜վ Տարօն,
Որ արեւս իր մոխիրին չի հասած,
Իմ սուրերուս աններելի ժանգէն առաջ,
Եւ քնարիս լոյս լարերուն,
— Կամ սնապարծ կամ ըմբոստ —
Կարմիր երգերը պիտի գամ
Քու անցեալիդ եւ քու սրտիդ ի նուէր,
Իբր ժառանգ իմ հոգիիս, երգելու...:

Կ՚երդնում քեզի, հերոսներու եւ հեծեծանքի
Հնադարեան դուն Տարօն,
Որ Ծովասարիդ նոր ծաղկոտած կատարին,
Եւ Անտոքիդ վրան հսկայ,
Ուր նահատակ Հայորդին դեռ իր վրէժը կ՚որոտայ
Եւ իմ մերժած արիւնիս՝
Պիտի գամ՝ ապաշաւով արցունքս թափելու:

Կ՚երդնում քեզի, ո՜վ Տարօն,
Որ Հրայրին եւ Վահանին եւ անհամար
Քու սրբազան հերոսներուդ
Ոսկորներէն՝ ես պիտի գամ,
Մեր մեծ տօնին, մեր Յարութեանը համար,
Պաշտամունքի միակ տաճարը կերտելու:

Եւ հիւղակներէդ եւ հիւղէդ պիտի քալեմ
Եղբայրական քաղցր ձեռքս երկարելէն,
Եւ ծերունի առիւծներուդ,
Եւ մանկամարդ որդիներուդ գեղադէմ,
Եւ շաքէներու գեղն ունեցող՝
Կապուտաչուի աղջիկներուդ պարմանի,
Ես պիտի գամ տառապանքիդ երգն երգելու.

Կ՚երդնում քեզի, ո՜վ Տարօն,
Որ՝ օրերս աշուններու իր մոխիրին չի հասած
Իմ սուրերուս աններելի ժանգէն առաջ,
Եւ քնարս լեռ կայծերով պսակուած՝
Ես պիտի գամ եւ Սահակին եւ Մեսրոպին
Հանճարատու՝ վսեմ հողդ համբուրել...

ՍԻԱՄԱՆԹՕ


#6 Takoush

Takoush

    Veteran

  • Banned
  • PipPipPipPipPip
  • 3,025 posts
  • Gender:Female

Posted 13 April 2008 - 11:09 AM

ԼՈՅՍԻ ԱՂԲԻՒՐԸ


Եթե մթութեան խտացումից է միշտ լոյսը ծնւում,
Մի՞թէ մենք կեանքում քիչ մութ ենք ծամել՝ հացի փոխարէն,
Եւ մի՞թէ քիչ ենք քնել մեր քունը մղձաւանջային՝
Մեզ, վերմակի տեղ, ծածկելով մթան մազեղէն քուրձով...

Մութը՝ անասեղ՝ կարկատանել է մեր աչքե՜րն անգամ,
Իր գոյնն է խառնել եւ մեր արեա՛նը,
Կարմի՜ր արեանը,
Որ չորանալիս սեւանում է միշտ,
Եւ չոր արեամբ էլ սեւն է շատանում,
Այսինքն՝ մութը...

Անգամ ամէն ծառ,
Ամէն թուփ ու խոտ
Կարծես ճօճւում է, որ աւլի մութը։
Բայց ճօճմամբ իրենց ո՛չ թէ աւելում,
Այլ յաւելում են նրանք նոյն մութը՝
Իրենց ստուերո՜վ...

Կոյր ծնուածները բարի են անչափ։
Կարող է կարծել միայն մարդը չար,
Թէ կոյրերն անվերջ աղօթք են անում,
Որ ընդարձակուի կայսրութիւնն իրենց,
Ու թագադրուի մո՜ւթը,
Այդ մո՛ւթը՝
Իրականների մէջ իրականը,
Տիրակալների մեծ տիրակալը...

Եւ իսկապէս էլ՝ մեր թիկունքն է մութ.
Անցեալը գիտենք գրքերո՛վ միայն։
Գուցէ առաւել մեր ճակատն է մութ.
Գրքերն են ճառում գալիքի՛ց նաեւ։

Մո՜ւթը առջեւից - մո՜ւթը ետեւից,
Մենք՝ երկու մթան նեղլիկ արանքում,
Էլ ի՜նչ է մնում, որ էլ ի՞չ անենք։
Պիտի սեղմըւենք աջ ու ձախ թեւից,
Սեղմըւե՛նք անվերջ-անվերջ խտանա՛նք,
Բայց... չբթանանք այնքան, որ կարծենք,
Որ եթէ մթան խտացումից է միշտ լոյսը ծնւում,
Ապա կը ծնուի ինքնաբերաբար՝
Ինչպէս Յիսուսը Միածին Կոյսից,
Մինչեւ իսկ առանց... «Եղիցի լոյս»ի...


Պարոյր Սեւակ


#7 ED

ED

    Քեռի

  • Nobility
  • 5,960 posts
  • Gender:Male
  • Location:Los Angeles
  • Interests:Music, traveling, Salvador Dali, Tolstoy, Sevak, Charents
    wine, sushi and lots lots more

Posted 13 April 2008 - 05:54 PM

please take time to look into literature section, Designated Topics are at you convenience for each poet, and post them there.

Edited by Edward, 13 April 2008 - 05:54 PM.


#8 Takoush

Takoush

    Veteran

  • Banned
  • PipPipPipPipPip
  • 3,025 posts
  • Gender:Female

Posted 13 April 2008 - 06:02 PM

QUOTE (Edward @ Apr 13 2008, 07:54 PM)
please take time to look into literature section, Designated Topics are at you convenience for each poet, and post them there.

Ok Ed jan, I would do it next time, thanks for bringing it to my attention.



Edited by Takoush, 13 April 2008 - 06:06 PM.





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users