Jump to content


Photo
- - - - -

խաչապուրի


  • Please log in to reply
44 replies to this topic

#41 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 30 May 2008 - 08:55 PM

QUOTE (Johannes @ May 30 2008, 05:24 PM)
Յարգելի Արփա,

Մածունի մասին զրուցել ենք այստեղ.-

Մած, մածուն

Հայրս շատ էր գործածում «Լամ-ճում» ասացուածքը, եւ ես կարծում էի թէ՝ «սուալ եւ ճուաբ» (հարց-պատասխան, հետաքննանք) բառերի սկզբնատառերն են: Նկատենք արաբական այբուբենի լ եւ ճ տառերի անունները լամ եւ ճիմ (ջիմ) են: Ուրեմն լահմաճունը՞ կը նշէ: Հայաստանում լահմաջո է կոչւում այս ուտելիքը: Մսաշոթ էլ կոչւում է: Շոթ-ի, կամ շօթ-ի ինչ լինելը չհասկացայ:

Լամ-ճում, այս կամ այն խօսք, աւել պակաս զրոյց, տրտրոց:
Արմտական; ՇՕԹ =ազնիվ հաց , պարզ կամ իւղով զանգուած
Սուքիասեան; ՇՈԹ= հաց, գրտակ, բոկեղ իւղաբլիթ(յուղաբլիթ)

#42 Johannes

Johannes

    Յովհաննէս

  • Nobility
  • 2,911 posts
  • Gender:Male
  • Location:Alép, Syrie

Posted 31 May 2008 - 02:22 AM

QUOTE
Պիտի տեսնենք թէ ԳՈՒՄԱՐ/addition ինչ նշանակի. Hint- գումարտակ



Նախ զրուցենք Ամբարտակ-ի մասին, որի շնորհիւ կարող ենք հասկանալ գումարտակ բառի կազմը: Ինչպէս գիտենք, «ամբարտակ» (dam), այն խոշոր ջրաթումբն է, որի պինդ կառուցուածքը արգելում է ջուրի հոսքը. մինչեւ որոշ մակերես. նպաստելով ջուրի կուտակման:
Ամբար կը նշանակէ depot: Այս բառն հայերէն կարող ենք մեկնաբանել. համ+բար, այսինքն՝ բարիքի կուտակման վայր: «Համ» նախածանցը նշանակում է՝ «ամեն, բոլոր», «նոյն, մի», «միասին, միատեղ»:
Մինչ այսօր վիճում ենք ոմանք, Չարենցի յայտնի «Ես իմ անոյշ Հայաստանի արեւահամ բառն եմ սիրում» տողի կապակցութեամբ թէ՝ իսկապէս ինչպէս է գրել նա, բար թէ՞ բառ:

Ունենք եւ համար բառը, որ նշանակում է. թիւ, քանակ: Համրել նշանակում է՝ թուել, ոմանք «համբրել» են գործածում ազդուելով համբար «շտեմարան» բառից: Չէ որ համբարում, կամ շտեմարանում ապրանքը համրելով են տեղադրում:
Ուրեմն «ամբարտակ». նշանակում է՝ համբար տակը, այս պարագայում՝ ջրի ամբար:
Գումարելով վերեւում ասածս, ժողով գումարեմ մտքիս հետ, որպէսզի ճիշտ վերլուծեմ գումարտակ բառը: Ժողովականներ եթէ եղել եք, լաւ գիտենալու էք. հայերէնով «ժողով անել» բառակապակցումից աւելի գործ է ածւում «ժողով գումարել» բառակապակցումը: Ուրեմն՝ գումարել նշանակում է հաւաքել, այնպէս որ նախորդող յղումում ասացի: Ժողովը, կամ հաւաքոյթը կազմակերպւում է. որոշ մարդկանց գումարումով: Նոյնն է եւ բանակային զօրամիաւորում (military unit) հանդիսացող գումարտակ բառի կազմութեան շարժառիթը: Գումարտակ, այսինքն որոշ գումարի տակ (ներքեւ) հաւաքուած զինուորներ, պայմանական գումար (քանակ) կազմող զինուորներ: Ջոկատ, գունդ, գումարտակ, սրանցից իւրաքանչիւրը առանձին թուաքանակ ունեցող զինուորների ժողով է:

QUOTE
Լամ-ճում, այս կամ այն խօսք, աւել պակաս զրոյց, տրտրոց:
Արմտական; ՇՕԹ =ազնիվ հաց , պարզ կամ իւղով զանգուած
Սուքիասեան; ՇՈԹ= հաց, գրտակ, բոկեղ իւղաբլիթ(յուղաբլիթ)



Քեսապ յայտնի խմորեղէն հաց մը կայ, ձէթով եւ վայրի բոյսերու համեմունքով բաղադրուած, փուռին մէջ եփած, կը կոչուի բիկեղ:
Շօթ-ի մասին հարց տուի, առանց միտքէս անցնելու, որ այսօր պիտի գրեմ ստորեւ, թէ.
Մսաշօթ (լահմաճին) պատրաստող փռապանները. առանց միսի հաց ալ կու տան, այդ հացը մենք կը կոչենք շափաթիա: Արդե՞օք սա նոյնինքն շօթ-ը չէ: Եթէ շօթ ուղղագրումն է ճիշտը (օ տառով), ապա Մեսրոպեան աւ ձեւով պիտի գրուէր. շաւթ: Այս շաւթ ձեւը շատ նմանի շափաթիա հացի անունին:

Edited by Johannes, 31 May 2008 - 02:38 AM.


#43 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 15 October 2008 - 10:36 AM

Մինչ այս ես տակաւին չգիտեմ Խաչապուրը ինչ նման կերակուր է: Միթէ նա ԽԱՇ- ԱՊՈՒՐԻ մի աղաւաղն է?
Տես
----
QUOTE
VIKTORIA'S HAS GEORGIAN, ARMENIAN AND ITALIAN
by Joan Obra The Fresno Bee
Fresno Bee
October 3, 2008 Friday
California
In the Valley's multicultural landscape, ethnic restaurants are
everywhere. But one that serves Armenian, Italian and Georgian
dishes? That's unusual.
That array of dishes is the norm at Viktoria's Place, which started an
Armenian all-you-can-eat lunch a little more than two weeks ago. For
$9.95, the restaurant at Herndon and Ingram avenues in Pinedale serves
up a variety of kebabs (lamb, chicken, beef, pork and the ground meat
known as lulu), pilafs (rice or bulgur), salads, pan-fried vegetables
and soup. Co-owner Zograb Tsolokian throws in some Italian calzones
**for good measure.
Tsolokian started the buffet to let guests sample many dishes, serve
food quickly and give their wallets a break.
"They'll come and fill up, and they're happy," Tsolokian says.
The mix of food reflects Tsolokian's background. As an Armenian
growing up in Georgia (the Eurasian country, not the U.S. state),
he learned Georgian dishes such as khinkali, a dumpling filled with
ground beef and seasonings, and khachapuri, a breakfast pastry filled
with cheese, egg and butter.
Both are on Viktoria's menu but are not
part of the lunch buffet.
And as for Viktoria's pizza and calzones, these are inspired by Zoro's
Pizza & Sandwiches, Tsolokian's former restaurant. He even offers a
bit of fusion food: calzones stuffed with kebabs.
Viktoria's is open 8:30 a.m.-10 p.m. daily. Buffet lunch is served 11
a.m.-3 p.m. Mondays-Fridays. Call (559) 261-1505 for more information.
Also, Huckleberry's, a restaurant with Bayou-themed food, opened
just over two weeks ago at the southwest corner of Champlain Drive
and Perrin Avenue, (in the shopping center anchored by the Save Mart)**.

**Is “save mart” our own “sev mard” of some time?
http://hyeforum.com/...amp;hl=armenian

Edited by Arpa, 15 October 2008 - 10:42 AM.


#44 Johannes

Johannes

    Յովհաննէս

  • Nobility
  • 2,911 posts
  • Gender:Male
  • Location:Alép, Syrie

Posted 17 October 2008 - 06:10 AM

QUOTE (Arpa @ Oct 15 2008, 08:36 PM)
Մինչ այս ես տակաւին չգիտեմ Խաչապուրը ինչ նման կերակուր է: Միթէ նա ԽԱՇ- ԱՊՈՒՐԻ մի աղաւաղն է?

Սասը ճիշտ մեկնաբանեց: Համեղ խաչափուրի՝ ճաշարանը միայն կարող ես ուտել: Խմորի մէջ եփած կարագով պանիր է, որի վրայ, փռից հանելուց ետք, հում ձու են թափում:
Կարժէ ուտելը:

#45 Nor Hayastan

Nor Hayastan

    Նոր Հայաստ

  • Members
  • PipPipPip
  • 89 posts
  • Gender:Male
  • Location:Glendale, CA (USA)
  • Interests:Հայերեն Լեզուն և Թեննիս

Posted 08 November 2008 - 01:54 AM

QUOTE (Harut @ Dec 30 2006, 01:00 AM)
'puri' means bread in georgian...


Խաչը մեզնից, պուրին իրանցից lol

բայց ոնց կուտեի հիմա մի հատ տաք տաք խաչապուրի... ախ







0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users