Jump to content


Photo
- - - - -

Aghvan Minasyan


  • Please log in to reply
14 replies to this topic

#1 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 18 February 2012 - 04:03 PM

Աղվան Մինասյան

Posted Image

Մեր էպիկական տեքստի մի հատվածն է Աղվան Մինասյանի խոսքը: Նա եկել էր, որ ուժ հաղորդեր իրականությունից հոգնած մեր տեքստին և ապահովեր մեր վերպատմական ծիրի իր հատվածը, բայց պատմությունն իր արյունամած աչքերով դարձյալ ընդառաջ եկավ մեր Բանաստեղծությանը: Ու Աղվանը հասկացավ, որ Մահը նույնպես պատմության հաղթահարումն է, ու իր մահը միացրեց մեր Մահին: Ասել է թե Աղվան Մինասյան անունն ու անվանակիրը չեն լինի միայն այն ժամանակ, երբ չենք լինի մենք: Աղվանի բանաստեղծությունն այնտեղ է, որտեղ բառերը ցավ են պատճառում, այնտեղ, որտեղ իրար հետապնդում են մարդն ու ճակատագիրը, այնտեղ, որտեղ իրար դեմ կանգնած են կյանքն ու մահը, այնտեղ, որտեղ իրար կողքի կանգնած են երկու եղբայր


Քիչ առաջ տեղադրեցի ֆիլմ հետևյալ եջում..."ՖԻԼՄ" Ֆիլմը Աղվան Մինասյանի մասին է:

#2 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 18 February 2012 - 04:06 PM

Երեք տող

Ես իմ գիշերների ինչ-որ արթուն կետում
Երազել եմ, որ դու լինես քնքուշ, բարի,
Ու իմ երազանքից գիշերն է երկարել



Երկու տող

Չքավոր լուսին,
Դու ոչինչ չունես՝ նվիրես նրան։


#3 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 18 February 2012 - 04:07 PM

Դեռ չի արթնացել աչքը քաղաքի

Դեռ չի արթնացել աչքը քաղաքի,
Հոգնածաթյունը ինձ քուն է բերում,
Ես չեմ ցանկանում իմ բարձից պոկվել,
Սիրուն ծաղիկներ, ինչո՞ւ եք բուրում։

Արևն արթնացավ, ու կյանքը ծաղկեց,
Ժպիտն արևի համբույրն է բերում,
Մարդիկ ապրում են օրվա հոգսերով,
Սիրուն ծաղիկներ, ինչո՞ւ եք բուրում։

Արևն արյունեց կապույտը բախտիս,
Մութը գիշերվա թախիծն է բերում,
Մարդիկ հոգնել են այս անցուդարձից,
Սիրուն ծաղիկներ, ինչո՞ւ եք բուրում։


#4 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 18 February 2012 - 04:08 PM

Կույրը

Լույսը լույս չէ բնավ,
Այլ խաբկանք է։

Սևագրի թերթ է և այս կյանքը,
Եվ այս մայթը մայթ չէ,

Ոտնահետք է։

Լույսը լույս չէ բնավ,
Երբ կաղում ես անգամ այս լույսի մեջ,
Երբ չես տեսնում լույսը,
Երբ որ դրսում մութ է,
Մութ է և քո ներսում…
…Քարանձա՞վ է, ինչ է..

Տրորվել Է լույսը,
Լցվել հազար… ինչո՞վ
Քեզ թախի՞ծ են ասում, թե՞ մթություն, ասա։

Լույսը յույս չէ բնավ,
Այլ խաբկանք է…

Edited by Ashot, 18 February 2012 - 04:09 PM.


#5 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 18 February 2012 - 04:11 PM

Իմ հոգում քամի է

Այս երգը վերջինն է, այս երգն առաջինն է,
Այս երգը խելառ է ու անհեթեթ,
Այս երգը կարոտ է, այս երգը ցավոտ է,
Այս երգը քամունն է ու իմն է։



Բախտավոր լինես

Փակվող աչքերս մի վայրկյան բացեմ՝
Քեզ տեսնեմ լուսե, ճերմակ շորերով,
Քեզ նայեմ ուրախ և ուրախ լացեմ.
Քեղ տեսնեմ՝ հարս ես ճերմակ շորերով։

Ու անչար, հանգիստ, որ ոչ ոք չզգա,
Քո կողքին կանգնեմ`մենակ չլինես,
Շշնջամ շիկնած փոքրիկ ականջիդ.
Բախտավոր լինես։



Ես քո անունն եմ շատ հաճախ գրել

Ես քո անունն եմ շատ հաճախ գրել
Իմ խեղճ ուղեղի քարանձավային անզարդ պատերին.
Գուցե դրանի՞ց դու քեզ իմ ներսում մենակ զգացիր:


#6 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 18 February 2012 - 04:12 PM

Որբացած քամի

Ամպը թաոել է սարին՝
Աշնան թախիծ է,
Վազվզում է խենթ քամին՝
Կարծես վախից է։

Ու ցրում է խենթ քամին
Անտառի ողբը,
Կարոտում է արևին
Աղոթող որբը։


#7 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 18 February 2012 - 04:12 PM

Մենք կանգնած ենք իրար դեմ, և պիտի մեկս զոհվի

Մենք կանգնած ենք իրար դեմ, և պիտի մեկս զոհվի,
Տեսնես որի՞ս կտանի ճակատագիրը զորեղ,
Ես կանգնած եմ նրա դեմ՝ թող իմ մեջքը չտեսնի,
Մարդիկ ասում են, իբր, մեջքին հեշտ է կրակել։

Մենք կանգնած ենք իրար դեմ, ու մեր դիմացը՝անդունդ,
Այնտեղ կրակ են վառել և ըսպասում են զոհի,
Մեր գլխում եռք է հիմա, երակներում՝ գինի՝թունդ,
Որը երկար կմխա ուղեղի մեջ հաղթողի։

Եվ ես ելնում եմ անահ, կանգնած եմ ողջ հասակով
Ու կրակում եմ հերթով։ Փամփուշտս է մտածված։
Ես քո թիրախն եմ դարձել ու ըսպասում եմ սրտով
Քո գազազած վրեժին, քո գնդակին արձակած։

Բայց որոշված էր արդեն, և դու խփվում ես կրծքից
Ու ցատկում ես տեղիցդ վերջին ճիգով քո սրտի,
Հետո ընկնում ես հողին. խաղաղվում է ամեն ինչ,
Ու լռություն է տիրում գեհենի մեջ ամեհի։

Հիմա գնում ենք առաջ, ու ծարավն է տանջում մեզ,
Ու քրտինքն է հեղեղում մեր աչքերը պղտորված,
Հասնում ենք մենք բարձունքին, սիրտս զգում է կարծես,
Որ այս անհուն բարձունքում մի ողջ խորհուրդ է թաղված։


#8 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 18 February 2012 - 04:14 PM

Այնտեղ

Այնտեղ, ուր մարդը սարսուռով է նայում անապատին
Այնտեղ, որտեղ անգամ սառույցների վրա արեգակն է մեռնում
Այնտեղ, ուր բառերը ցավ են պատճառում ինձ..


Իշխանասարի վառվող թագը

Իշխանասարի վառվող թագը և Որոտանի խուլ հառաչը ուղեկցում է ինձ, որպես այս հողակտորին ինձ կապող անքակտելի կարոտ ու մինչ մահ ինձ ուղեկցող երազ, որը հասկանում եմ այն ժամանակ, երբ հողի ու քո միասնությունը հեռու չէ, երբ հասկանում եմ, որ այդ երազը կրկնվել չի կարող և որ դու վաղվա հողն ես


Գիշեր է։ Անձրևը ծորում է

Գիշեր է։ Անձրևը ծորում է, խշշում է,
Գիշերը՝ անշող է, ճնշում Է.
Այս ժամին ինչ-որ բան հիշվում Է,
Աղոտ է, բայց հոգիս ճնշում է։

Երազ էր հեռավոր ու ցավ էր,
Անդարձ էր հեռավոր, կորած է,
Ճչում եմ` հերիք է ու բավ է։
Ասում են՝ գժվել ես ու լաց է։Չեմ հիշում։

Անցածը՝ անդարձ է,
Վճարում` ասում են, թե վարձ է,
Այս ժամին ինչ-որ բան հիշվում է,
Աղոտ Է, բայց հոգիս ճնշում է




#9 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 18 February 2012 - 04:14 PM

Եթե հարկ լինի դուռը գոցելու

Եթե հարկ լինի դուռը գոցելու`
Կգոցեմ` փութով,
Որ դու հապաղման վայրկյան չունենաս
Զղջումի խոսքեր ասելու համար:

Եվ եթե հետո`
(ես ինչ իմանամ)

Զղջաս ասածիդ արածիդ համար
Թող այնժամ լացը` աչքդ աղոտի.
Թող այնժամ ես ինձ
Ինքս ինձ ասեմ` հիմար ես, հիմար:
Ամեն տեղ այդպես ուշանում էիր.
Հիմա էլ, ահա, դարձյալ ուշացար:


#10 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 18 February 2012 - 04:15 PM

Մնաս բարով

Շողն արևի համբույրի հետ
Բարձրացավ վեր,
Մնաս բարով։
Մի տղա է նայում հեռու`
ապագայի երազներով։
Կռունկները ինձ մաղթեցին՝
Մնաս բարով.
Ես զգացի մեծացել եմ արդեն դարով։

Աղբյուրների կարկաչ ձայնը մարեց օդում.
Մնաս բարով.
Ու ամառը գնաց հարավ աշնան գալով։
Կռունկների վերջին ճիչը մնաց օդում
Մնաս բարով։
Կթափառեմ էն խճճված աշնան ոսկե
Կածաններով՝
Մնաս բարով


#11 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 18 February 2012 - 04:16 PM

Մահվան թափոր

Քաղաքն այնպես արթնացավ,
Ինչպես սովոր էր,
Այնպես աղմուկ էր նորից,
Ամեն ինչ նոր էր։

Քամին դաշտերը շոյեց,
Այգը ժպտում էր,
Դուդուկը թոն էր մաղում,
Մահվան թափոր էր։



Ու նորից խաչմերուկ


Ու նորից խաչմերուկ, և նորից անցորդներ,
Ես և դու և նրանք, նույն ճամփով գնացինք.
Թողնելով մի փոքրիկ ոտնահետք,
Որ քամին, անձրևը ջնջեցին։


#12 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 18 February 2012 - 04:18 PM

Ես ցանկանում եմ

Ես ցանկանում եմ
Վերստին ծագել,
Սակայն այս անգամ ոչ թե ուշացած,
Այլ լուսաճաճանչ արևից առաջ,
Որ երբ նա ծագի,
Ես կարողանամ քայլել ընդառաջ


Պետք չէր գուցե

Պետք չէր ասել գուցե
Եվ արտասվել պետք չէր,
Որ տեսիլքդ ինձնից
Ինչոր բան է խլել։

Պետք չէր ասել գուցե,
Պետք չէր և արտասվել,
Դու չես կարող երբեք
Ինձ հետ ցավս կիսել։

Չեկա քեզ մոտ լացով,
Չեկա քեզ մոտ լալու,
Առանց այդ էլ գիտեմ,
Ես քեզ պետք չեմ գալու։


#13 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 18 February 2012 - 04:18 PM

Զառանցանքին չկա վերջ

Զառանցանքին չկա վերջ՝
Հոգու ցավ է, հոգու ցավ,
Կուչ է գալիս իմ հոգին
Այնտեղ, ուր լույսը հանգավ։

Ծառը տրվում է քամուն,
Մերկանամ է մի առ մի,
Դանդաղ իլիկ է մանում
Աշնանային խենթ քամին։

Քույր իմ, մարիր լույսն իմ տան,
Օրոր երգիր, որ քնեմ,
Այստեղ կուզեմ մանկանալ
Այստեղ ուզում եմ քնել

Զառանցանքին չկա վերջ՝
Հոգու ցավ է, հոգու ցավ,
Թող որ կուչ գա քո հոգին
Իմ մեջ, ուր լույսը հանգավ։


#14 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 18 February 2012 - 04:19 PM

Կարմիր դագաղով անիծյալ կյանքն են տանում թաղելու

Երբ վերջալույսի կրակվող աչքը ելնում է սեղան,
Եվ որտեղ որ է երկինքը հիմա թատրոն է տալու,
Մարդիկ ոռնում են մենակ մնացած գայլերի նման.
Կարմիր դագաղով երազ ու սեր են տանում թաղելու։
Հորիզոնները վառվեցին կրքից՝ վայրենի ու խենթ,
Մութը ցրվում է՝ քարանձավներում իր վիշտը լալու,
Մարդիկ մենակ են ցավի ու թախծի թաց տրտմության հետ.
Կարմիր դագաղով թախիծ ու սեր են տանում թաղելու։
Արյունոտ կեսօր. հրդեհվեց կյանքի ամայության մեջ,
Շուրջը ալիքվեց՝ Թանատոսի սև ստվերին հլու,
Գեղեցկությունը մեռավ մահացող թաց աչքերի մեջ.
Կարմիր դագաղով կյանք ու իղձեր են տանում թաղելու։
Արշալույսները լուռ խարխափում են մայրամուտի մեջ,
Այսօրվա օրը ո՞ ւմ թարթիչներն է արցունքոտելու,
Մարդիկ վշտի մեջ կանգնել են մենակ
Կարմիր դագաղով սիրտ ու կրակ են տանում թաղելու։
Օրը էլ չունի ժամ ու ժամանակ՝ հաշված է ժամը,
Երկինքը տարավ արևին ուրիշ հողում վառելու,
Մարդկանց թողել են վախից դողալու մահվան սև վարակ.
Կարմիր դագաղով հառաչ ու լաց են տանում թաղելու:


#15 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 18 February 2012 - 04:19 PM

Ես հասկանում եմ

Ես հասկանում եմ, որ մարդիկ նույն են։
Եվ բոլորի մեջ նույն է այս հոգի կրծող կարոտը,
Նույնն է ամենուր,
Նույնն է ամեն ինչ,
Եվ նույնն է անգամ
Անապատներից փախած այս տոթը։
Առանց ամպերի անձրև չի լինում
Եվ նույնն է անգամ անձրևաորդը։
Այս որդը, տոթը, կարոտը, օդը
Որոնց ձուլումից ծնվում է վառոդ։
Բայց ո՞ւր է կայծը,
Շուտ մոտեցրեք, և թող որ պայթի
Այս տզրուկներով լցված անոթը
Եվ ինչո՞ւ, ինչո՞ւ է այն ուշանամ,
Թե՞ ցանկանում է որ անոթի տեղ
Լարումից պայթի իմ խեղճ կոկորդը,
Որն առանց այդ էլ աղաղակելուց
Փուչիկ է դարձել,
Որին գալիս է ու դեմ է առնում
Այս ջուր կարոտը և դառնում արցունք։





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users