Jump to content


Photo
- - - - -

Hamastegh


  • Please log in to reply
3 replies to this topic

#1 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 01 May 2008 - 03:43 AM

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաստեղ
(1895 -1966)


Համաստեղը ծնվել է 1895 թ. Խարբերդի Փերչենճ գյուղում, ուր ստացել է նախնական կրթությունը: 1913 թվականին անցել է Ամերիկա, բայց երբեք չի մոռացել հայրենի գյուղի հիշատակները, որոնք հետագայում կենդանություն ստացան նրա տաղանդավոր գրչի տակ:

Հայտնի են նրա Գյուղը և Անձրևը պատմվածքների ժողովածուները: Այս գրքերը վարպետորեն պատկերում են հայ գյուղը` կենդանի ու շքեղ, հստակ լեզվով ու յուրահատուկ պատկերներով:

Համստեղը նախ և առաջ պատմում էր իր տեսածն ու ապրածը և ապրեցնում ընթերցողին իր հերոսներով, որոնք ազնիվ ու շիտակ, աշխատասեր ու բարի հայ մարդիկ են, բայց գտնվում են խավարի ու բռնակալության տակ:

Հայտնի են նրա Սպիտակ ձիավորը վեպը և Քաջ Նազար խորագրով երգիծական ու հումորիկ կարճ պատմվածքները: Հումորը զգալի է նաև չափածո գործերի մեջ, որոնք գրված են բանաստեղծական ներդաշնակ լեզվով ու ինքնատիպ պատկերներով: Առհասարակ Համաստեղն իր բոլոր գործերի մեջ ամենից առաջ բանաստեղծ է` օժտված լայն երևակայությամբ, ջերմ զգացումով ու տաղանդի մեծ թռիչքով:

Համաստեղը սկզբնական շրջանում թեև կրել է Թլկատինցու ու Զարդարյանի ազդեցությունը, բայց միշտ մնացել է ինքնատիպ հեղինակ, որի գրելաձևը, պայծառ լեզուն ու ոճը գրավիչ են, հերոսները կենադանի, հոգեբանությունը հարազատ այն միջավայրին, որտեղից վերցված է նյութը:

Համաստեղն ազդել է սփյուռքահայ նորագույն արձակագիրներից շատերի վրա հանդիսանալով նրանց ուսուցիչը:

Անվանի գրողը մահացավ 1966 թ. Ամերիկայում:


#2 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 01 May 2008 - 03:44 AM

ՀԱՅՈՒ ՈԳԻՆ

/Նուէր Սրբուհի Համաստեղին/

Մի հարցնէք ի՞նչ է, ո՞ւր է,
Ո՞ւրկէ կուգայ Հայու ոգին:
Ինչպէս արևն է հուրհրան,
Ինչպէս կանանչն է դաշտերուն,
Ա՜յ ճիշդ այդպէս, ամէն տեղ է
Հայու ոգին:

Մեր հովերուն, մեր լեռներուն
Մեր դաշտերուն հոսող առւի
Կանչին հետն է
Հայու ոգին:

Մեր դաշտերու հովը որ կայ, մեղեդի՛ է.
Մեր ձայնաւոր աղբիւրները, ըսես՝ սաղմոս ու շարական:
Երդիքներէն, բուրրվառ ու վառ թոնիրներէն
Ջերմ աղօթքի ու խունկի պէս դէպի երկինք՝
Կապոյտ ծուխն է
Հայու ոգին:

Մի հարցնէք, ուրկէ՞ կուգայ, կամ ո՞ր ճամբով:
Եկած է ան՝ Հայկէն կարշնեղ, կապարճն ուսին,
Գեղապատշաճ:
Եկած է ան՝ թըլոր Դաւթի թուր կէծէկէն,
Մեր հեթանո՛ս նախնիներէն,
Բագիններու բոց կրակէն եկած է մեզ,
Հայու ոգին:

Ան եկած է կռւի ճակատ մեր դաշտերէն:
Բիւր նիզակներ, նետ ու վահան երկաթակուռ. ևև
Սաղաւարտեայ այր ու ձիեր, գրոհ, արի՛ւն:
Էդ արիւնի, ու արցունքի ճամբաներէն եկած է մեզ
Հայու ոգին:

Ան եկած է Աւարայրի մեր յաղթական պարտութենէն,
Շէն Անիի հազար ու մի գմբէթներէն,
Ու հազար մի զանգակներու ղօղանջներէն:
Մեր հողերուն նետւած բեղուն
Սերմերուն պէս ապրող սիրտն է
Հայու ոգին:

Ան մեզ կու գայ մեր վանքերու քարո՛ւտ ճամբով,
Ժամ-վարժարան բանուկ ճամբով:
Մեր պապերու ոսկորրներէն, գերեզմանի տխուր ճամբով:
Արևին հետ ան վար կ'իջնէ, մեր արտերուն, մեր սրտերուն,
Ու վեհափառ Արարատի անե՛լ, անյայտ ճամբով կու գայ
Հայու ոգին:

Հայու ոգին կա՛նչն է սիրոյ աղջիկներուն և թէ տղոց.
Պապկէ՛ պսակ, պակկէ՛ նարօտ հարսնիքներուն:
Ե՛րգն է ուրախ, տափ ու ծնծղայ, արծա՛թ ծիծաղ,
Աղջիկներու պա՛ր հեզանազ:
Հայ մայրերու գութ ու բարի, ու միւռոնով լեցուն սրուակ
Աչքերէ՛ն է որ կը կաթի
Հայու ոգին:

Մեր պապերու հնադարեան դպրութիւնն է ու հին լեզուն:
Ձմեռ բուքին, Նարեկացու վանքի խուցի ճրա՛գն է ան:
Մագաղաթէ հին, հին մատեան տաղարանի
Ու Մեսրոպի գերեզմանին ու երազին
Այբենդիմն է
Հայու ոգին:

Մեր լեզուն է արևավառ որ թէ՛ մարմին, թէ՛ հոգի է.
Կը բաշխւի որպէս նշխարհ, որպէս հաղորդ ու նկանակ:
Կը բաշխւի որպէս մարմին, որպէս գինի,
Գինի ու մաս՝
Հայու ոգին:

Այդ ոգին է որ կը գաղթէ, կ'ելլէ ճամբայ
Մեր երկնքէն ու մեր հողէն, ու կը գտնէ
Ուր Հա՛յ մը կայ ու անոր հետ զրոյց կ'ընէ:
Ան կը ժպտի, ան կը տխրի, ու անոր հետ արցո՛ւնք կուլայ:
Ու կը հսկէ որ ոչ մէկ Հայ չըլլա՛յ շեղի էն լոյս ճամբէն:
Մեր հոգիի էն լո՛յս ճամբէն, որ մեր հողին
Ու երկնքին մեզ կը տանի
Հայու ոգին:

Ինչ ալ ըսենք, բայց դեռ քիչ է,
Ի՞նչն է իրաւ հայու ոգին:
Եթէ նայիք ձեր հոգւոյն մէջ,
Պիտի գտնէք մեր պապերէն բազմութին մը.
Պիտի գտնէք սաղաւարտեայ բանակ մը հին.
Պիտի գտնէք իմաստութիւնն ու ճրագը մեր վանքերուն:

Ձեր հոգւոյն մէջ պիտի գտնէք
Ձեր լեռներուն ու ժայռերուն մէջ թաքնւած,
Արձագանգի պէս թաքնւած,
Հայու ոգին:


#3 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 01 May 2008 - 03:47 AM

ՀԱՅՈՒ ՈԳԻՆ
(Նոր Ուղղագրությամբ)
Նվեր Սրբուհի Համաստեղին

Մի հարցնեք ի՞նչ է, ո՞ւր է,
Ո՞ւրկե կուգայ Հայու ոգին։
Ինչպես արեւն է հուրհրան,
Ինչպես կանանչն է դաշտերուն,
Ա՜յ ճիշդ այդպես, ամեն տեղ է
Հայու ոգին։

Մեր հովերուն, մեր լեռներուն
Մեր դաշտերուն հոսող առվի
Կանչին հետն է
Հայու ոգին։

Մեր դաշտերու հովը որ կա, մեղեդի՛ է.
Մեր ձայնավոր աղբյուրները, ըսես՝ սաղմոս ու շարական։
Երդիքներեն, բուրրվառ ու վառ թոնիրներեն
Ջերմ աղոթքի ու խունկի պես դեպի երկինք՝
Կապույտ ծուխն է
Հայու ոգին։

Մի հարցնեք, ուրկե՞ կուգայ, կամ ո՞ր ճամբով։
Եկած է ան՝ Հայկեն կարշնեղ, կապարճն ուսին,
Գեղապատշաճ։
Եկած է ան՝ թըլոր Դավթի թուր կեծեկեն,
Մեր հեթանո՛ս նախնիներեն,
Բագիններու բոց կրակեն եկած է մեզ,
Հայու ոգին։

Ան եկած է կռվի ճակատ մեր դաշտերեն։
Բյուր նիզակներ, նետ ու վահան երկաթակուռ. -
Սաղավարտեա այր ու ձիեր, գրոհ, արյո՛ւն։
Էդ արյունի, ու արցունքի ճամբաներեն եկած է մեզ
Հայու ոգին։

Ան եկած է Ավարայրի մեր հյաղթական պարտութենեն,
Շեն Անիի հազար ու մի գմբեթներեն,
Ու հազար մի զանգակներու ղօղանջներեն։
Մեր հողերուն նետված բեղուն
Սերմերուն պես ապրող սիրտն է
Հայու ոգին։

Ան մեզ կու գայ մեր վանքերու քարո՛ւտ ճամբով,
Ժամ-վարժարան բանուկ ճամբով։
Մեր պապերու ոսկորրներեն, գերեզմանի տխուր ճամբով։
Արեւին հետ ան վար կ'իջնե, մեր արտերուն, մեր սրտերուն,
Ու վեհափառ Արարատի անե՛լ, անհայտ ճամբով կու գա
Հայու ոգին։

Հայու ոգին կա՛նչն է սիրո աղջիկներուն եւ թե տղոց.
Պապկե՛ պսակ, պապկե՛ նարոտ հարսնիքներուն։
Ե՛րգն է ուրախ, տափ ու ծնծղա, արծա՛թ ծիծաղ,
Աղջիկներու պա՛ր հեզանազ։
Հայ մայրերու գութ ու բարի, ու մյուռոնով լեցուն սրվակ
Աչքերե՛ն է որ կը կաթի
Հայու ոգին։

Մեր պապերու հնադարյան դպրությունն է ու հին լեզուն։
Ձմեռ բուքին, Նարեկացու վանքի խուցի ճրա՛գն է ան։
Մագաղաթե հին, հին մատյան տաղարանի
Ու Մեսրոպի գերեզմանին ու երազին
Այբենգիմն է
Հայու ոգին։

Մեր լեզուն է արեւավառ որ թե՛ մարմին, թե՛ հոգի է.
Կը բաշխվի որպես նշխար, որպէս հաղորդ ու նկանակ։
Կը բաշխվի որպես մարմին, որպես գինի,
Գինի ու մաս՝
Հայու ոգին։

Այդ ոգին է որ կը գաղթե, կ'ելլե ճամբա
Մեր երկնքեն ու մեր հողեն, ու կը գտնե
Ուր Հա՛յ մը կայ ու անոր հետ զրույց կ'ընե։
Ան կը ժպտի, ան կը տխրի, ու անոր հետ արցո՛ւնք կուլա։
Ու կը հսկե որ ոչ մեկ Հայ չըլլա՛ շեղի էն լույս ճամբեն։
Մեր հոգիի էն լո՛ւյս ճամբեն, որ մեր հողին
Ու երկնքին մեզ կը տանի
Հայու ոգին։

Ինչ ալ ըսենք, բայց դեռ քիչ է,
Ի՞նչն է իրավ հայու ոգին։
Եթե նայիք ձեր հոգվույն մեջ,
Պիտի գտնեք մեր պապերեն բազմություն մը.
Պիտի գտնեք սաղաւարտեա բանակ մը հին.
Պիտի գտնեք իմաստությունն ու ճրագը մեր վանքերուն։

Ձեր հոգվույն մեջ պիտի գտնեք
Ձեր լեռներուն ու ժայռերուն մեջ թաքնված,
Արձագանգի պես թաքնված,
Հայու ոգին։


#4 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 01 May 2008 - 03:52 AM

Chey nkatel, vartahoor@ arten uner sa grats!!! Moderin kxntrem es mek@ pagen!!!




0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users