Jump to content


Photo

Atabek Xnkoyan -= Biography


  • Please log in to reply
1 reply to this topic

#1 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 12 June 2007 - 11:13 AM

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ
ԱԹԱԲԵԿ ԽՆԿՈՅԵԱՆ
(1875 1935)


Աթաբեյ Խնկոեանը ծնւել է Փամբակի շրջանի Ղարաբոյա գիւղում 1875 թւին: Գրագիտութիւն սովորել իրենց գիւղի տիրացուի մօտ, յետոյ անցել Ալեքսանդրապոլ (ներկայիս՝ Գիւմրի, նախքան դա Լենինական), ուր յաջողութեամբ լրացնելով ուսման միջին ընթացքը, նւիրւել է ուսուցչութեան:
Գրական փորձերը սկսել է աշակերտական հասակից: Նրա այդ շրջանում գրած ոտանաւորները լոյս տեսան 1890 թւին: Աշխատակցում էր նաև Աղբիւր մանկական ամսագրին: Խնկոեանը դարձաւ նրա ամենամօտիկ աշխատակիցը:
Ղազարոս Աղայեանից և Յովհաննէս Թումանեանից յետոյ, Խնկոյեանը հարարւում է մեր մանկական լաւագոյն գրողներից մէկը: Նրա մանկական սիրուն ոտանաւորներից են՝ Գիրք, Այգի, Լուսին, Ծիծեռնակին, Գարուն, Մեղու, Ձմեռ պապի, և այլն: Չափածոյ գրւածքներից են՝ Աղւէսն ու Արջը, Ցորնատէրն ու Ջաղացպանը, Գիւղացին ու Արջը, և այլն: Իսկ արձակներից՝ Խուլի այծերը, Իմ բալիկը Գալոյի Աղւէսը, և այլն:
Սակայն Խնկոյեանը մեր գրականութեան մէջ աւելի յայտնի է որպէս տաղանդաւոր առակագիր: Բազմաթիւ են նրա մէկը միւսից աւելի սուր խայթող ու խորիմաստ առակները:
Ինքնուոյն գրւածքներից բացի ունի և փոխադրութիւններ՝ մեծ մասամբ ռուս հռչակաւոր առակագիր Կռիլովից: Այս շարքին են պատկանում՝ Կարիճն ու գորտը, Ճպուռն ու մրջիւնը, Մկների ժողովը, Վատ ընկեր, Կկուն ու աքլորը, Գայլն ու գառը, Աղւէսն ու խաղողը, և այլն:
Խնկոյեանը մեռել է 1935 թւին Երևանում:

Edited by vartahoor, 12 June 2007 - 11:16 AM.


#2 Ashot

Ashot

    www.HyeForum.com

  • Members
  • PipPipPipPipPip
  • 5,080 posts
  • Gender:Male
  • Location:Van Nuys, California, USA
  • Interests:Anything and Everything

Posted 19 April 2008 - 01:09 AM

Չմորանանք շեշտել որ նրա անունով է կոչվում Երևանի քաղաքային մանկական գրադարանը։




0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users