Jump to content


Photo
- - - - -

ՄԱՐԳԱՐԻՏՆԵ


  • Please log in to reply
18 replies to this topic

#1 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 16 April 2007 - 01:14 PM

ԼՈՒՍԱՒՎՈՐՉԻ ԿԱՆԹԵՂԸ
(Դասական Ուղղագրութեամբ)
Յովհաննէս Թումանեան

Կէս գիշերին կանթեղը վառ
Կախ է ընկած երկնքից ,
Լուսաւորչի կանթեղն անմար
Հայոց մթնած երկնքից:

Կախ է ընկած առանց պարան
Արագածի կատարին,
Ու սեղանից հսկայական
Լոյս է տալիս աշխարհին:

Լոյս է տալիս երկար դարեր
Ու վառւում է միշտ անշէջ
Սուրբի մաքուր արցունքները
Եուղի տեղակ նրա մէջ:

Ոչ մարդկային ձեռք կհասնի
Էն ահաւոր բարձունքին,
Եւ ոչ քամին կհանգցնի`
Վիշապ-քամին ահագին:

Երբ պատում է մութ խաւարը
Չընաշխարհիկ մեր երկրին,
Երբ տիրում է ահն ու վախը
Թոյլ կասկածոտ սրտերին,

Ով անմեղ է, լիքը սիրով
Ու հավատով անսասան,
Ով նայում է վառ յոյսերով
Դէպի Հայոց ապագան, -

Նա կտեսնի Էն մշտավառ
Ջահը կախւած երկնքից,
Ասես` աստծոյ աչքը պայծառ
Հըսկում է ցած երկնքից;




ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԿԱՆԹԵՂԸ
(Նոր Ուղղագրությամբ)
Հովհաննես Թումանյան

Կեսգիշերին կանթեղը վառ
Կախ է ընկած երկընքից ,
Լուսավորչի կանթեղն անմար
Հայոց մըթնած երկընքից:

Կախ է ընկած առնանց պարան
Արագածի կատարին,
Ու սեղանից հսկայական
Լույս է տալիս աշխարհին:

Լույս է տալիս երկար դարեր
Ու վառվում է միշտ անշեջ
Սուրբի մաքուր արցունքները
Յուղի տեղակ նըրա մեջ:

Ոչ մարդկային ձեռք կըհասնի
Էն ահավոր բարձունքին,
Եվ ոչ քամին կըհանգցընի`
Վիշապ-քամին ահագին:

Երբ պատում է մութ խավարը
Չընաշխարհիկ մեր երկրին,
Երբ տիրում է ահն ու վախը
Թույլ կասկածոտ սըրտերին,

Ով անմեղ է, լիքը սիրով
Ու հավատով անսասան,
Ով նայում է վառ հույսերով
Դեպի Հայոց ապագան, -

Նա կըտեսնի Էն մըշտավառ
Ջահը կախված երկընքից,
Ասես` աստծո աչքը պայծառ
Հըսկում է ցած երկընքից;

Edited by vartahoor, 16 April 2007 - 01:15 PM.


#2 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 16 April 2007 - 01:20 PM

ՀԱՏԻԿ
(Դասական Ուղղագրութեամբ)
Յովհաննէս Յովհանիսեան

Լոյսը բացւվում է, շուտ արտը գընամ,
Պատռեմ սուր խոփով ես կուրծքը հողի.
Իմ սիրուն հատիկ, քեղ նորան պահ տամ
Մինչև օրերը ամռան արևի:

Թաղեմ քեզ հատիկ, և դարդըս քեզ հետ,
Թե Աստւած ուզեց, դու կանաչեցիր,
Թող դարդըս մեռնի գետնի տակ անհետ,
Դու ինձ մխիթար կրկին տուն դարձիր:

Եվ ջերմ աղօթքով տիրամօր առջև
Ես մոմ կըվառեմ, ես խունկ կըծխեմ,
Որ քեզ պարգևէ մի առատ անձրև,
Որ քեզ միշտ սիրով նայէ խնդադէմ:

Բայց թէ այդ շնորհին մեղքերիս համար
Արժանի չըլինիմ, ծով կըդարձնեմ
Ես տաք քրտինքը ճակտիս արևառ,
Որ քեզ, իմ հատիկ, ծարաւ չըթողնեմ:

Ծլիր, կանաչիր, ոսկէ սաւանով
Ծածկիր իմ արտը ողջ ալեծածան,
Նոր այն ժամանակ, անուշ շըրշյունով
Տուր ջարդւած սրտիս մի քուն հանգստեան:



ՀԱՏԻԿ
(Նոր Ուղղագրությամբ)
Հովհաննես Հովհանիսյան

Լույսը բացվում է, շուտ արտը գընամ,
Պատռեմ սուր խոփով ես կուրծքը հողի.
Իմ սիրուն հատիկ, քեղ նորան պահ տամ
Մինչև օրերը ամռան արևի:

Թաղեմ քեզ հատիկ, և դարդըս քեզ հետ,
Թե Աստված ուզեց, դու կանաչեցիր,
Թող դարդըս մեռնի գետնի տակ անհետ,
Դու ինձ մխիթար կրկին տուն դարձիր:

Եվ ջերմ աղոթքով տիրամոր առջև
Ես մոմ կըվառեմ, ես խունկ կըծխեմ,
Որ քեզ պարգևե մի առատ անձրև,
Որ քեզ միշտ սիրով նայե խնդադեմ:

Բայց թե այդ շնորհին մեղքերիս համար
Արժանի չըլինիմ, ծով կըդարձնեմ
Ես տաք քրտինքը ճակտիս արևառ,
Որ քեզ, իմ հատիկ, ծարավ չըթողնեմ:

Ծլիր, կանաչիր, ոսկե սավանով
Ծածկիր իմ արտը ողջ ալեծածան,
Նոր այն ժամանակ, անուշ շըրշյունով
Տուր ջարդված սրտիս մի քուն հանգստյան:


#3 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 16 April 2007 - 01:31 PM

ՀԱՅՐԱԿԱՆ ԵՐԳ
(Դասական Ուղղագրութեամբ)
Յովհաննէս Յովհաննիսեան

Մի երգ գիտէր հայրս մանկութ իմ օրով,
Որ մինչ հիմա հազիւ իմ միտքն է գալիս
Իր պարզունակ և իմաստուն մի տողով
Բայց ես դարձեալ ծիծաղում եմ, չեմ լալիս,

Այդ երգով էր նա տուն գալիս բեզարած,
Հպարտ մեզնով ու մեր հրաշք մայրիկով,
Տակ տաշեղի, փայտի բոյրը հետ առած,
Թէկուզ անվարձ, թէկուզ օրւայ կարիքով:

Հէնց այդ երգն էր դողում նրա շրթունքին,
Երբ նա ընկած Ռևանդուզի ճակատում՝
Փաթաթում էր բազկի վէրքը ու կրկին
Հայոց տխուր յոյսերին էր հաւատում:

Այդ երգով էր ասպետօրէն զօրանում,
Երբ խաբւում էր սիրած մարդու հաւատից,
Սև գինու մէջ սփոփանք էր որոնում
Ու երգում էր, ու երգում էր ցաւագին:

Այդ երգով էր ամէն գիշեր մտնում քուն,
Երբ իր որդին մարտերում էր սևակնած
Այդ երգը միշտ երգեց ամբողջ իր կեանքում
Ու երևի այդ երգով էլ նա գնաց

Ա՜խ, հայրական երգ իմ, ինչու ես քնել.
Այնքան ես պէտք այսօր սրտիս ու ցաւիս,
Այնպէս կուզեմ հիմա քո տողը կրկնել,
Որ ես դարձեալ ծիծաղում եմ, չեմ լալիս,
Որ ես դարձեալ ծիծաղում եմ, չեմ լալիս



ՀԱՅՐԱԿԱՆ ԵՐԳ
(Նոր Ուղղագրությամբ)
Հովհաննես Հովհաննիսյան

Մի երգ գիտեր հայրս մանկութ իմ օրով,
Որ մինչ հիմա հազիվ իմ միտքն է գալիս
Իր պարզունակ և իմաստուն մի տողով
Բայց ես դարձյալ ծիծաղում եմ, չեմ լալիս,

Այդ երգով էր նա տուն գալիս բեզարած,
Հպարտ մեզնով ու մեր հրաշք մայրիկով,
Տակ տաշեղի, փայտի բույրը հետ առած,
Թեկուզ անվարձ, թեկուզ օրվա կարիքով:

Հենց այդ երգն էր դողում նրա շրթունքին,
Երբ նա ընկած Ռևանդուզի ճակատում՝
Փաթաթում էր բազկի վերքը ու կրկին
Հայոց տխուր հույսերին էր հավատում:

Այդ երգով էր ասպետորեն զորանում,
Երբ խաբվում էր սիրած մարդու հավատից,
Սև գինու մեջ սփոփանք էր որոնում
Ու երգում էր, ու երգում էր ցավագին:

Այդ երգով էր ամեն գիշեր մտնում քուն,
Երբ իր որդին մարտերում էր սևակնած
Այդ երգը միշտ երգեց ամբողջ իր կյանքում
Ու երևի այդ երգով էլ նա գնաց

Ա՜խ, հայրական երգ իմ, ինչու ես քնել.
Այնքան ես պետք այսօր սրտիս ու ցավիս,
Այնպես կուզեմ հիմա քո տողը կրկնել,
Որ ես դարձյալ ծիծաղում եմ, չեմ լալիս,
Որ ես դարձյալ ծիծաղում եմ, չեմ լալիս


#4 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 16 April 2007 - 01:42 PM

ԻՏԱԼԱՑԻ ԱՂՋԿԱ ԵՐԳԸ
(Դասական Ուղղագրությամբ)
Միքայել Նալբանդեան

Մեր հայրենիք, թշւառ, անտէր,
Մեր թշնամուց ոտնակոխ,
Իւր որդիքը արդ կանչում է
Հանել իւր վրէժ, քէն ու ոխ:

Մեր հայրենիք շղթաներով
Այսքան տարի կապկապած,
Իւր քաջ որդոց սուրբ արիւնով
Պիտի լինի ազատւած:

Ահա՛, եղբայր, քեզ մի դրօշ,
Որ իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղայ,
Արտասուքով լւացի

Նայի՛ր նորան, երեք գոնով,
Նւիրական մեր նշան,
Թո'ղ փողփողի թշնամու դէմ,
Թո'ղ կործանւի Աւստրիան:

Ինչքան կին մարդ, մի թոյլ էակ,
Պատերազմի գործերում
Կարէ օգնել իւր եղբորը,
Զանց չարեցի քո սիրու:

Ահա՛ իմ գործ, ահա՛ դրօշ,
Շուտ ձի հեծի'ր քաջի պէս,
Գնա' փրկել մեր հայրենիք,
Պատերազմի վառ հանդէս:

Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի.
Բայց երանի՜, որ իւր ազգի
Ազատութեան կը զոհւի:

Գնա՛, եղբայր, Աստւած քեզ յուս,
Ազգի սէրը քաջալեր,
Գնա', թէև չեմ կարող գալ,
Բայց իմ հոգին քեզ ընկեր:

Գնա՛ մեռիր դու քաջի պէս,
Թող չտեսնէ թշնամին
Քո թիկունքը, թող նա չասէ
Թէ վատ է իտալացին:

Ասաց. տւեց օրիորդը
Իւր եղբօրը մի դրօշ,
Մետաքսից էր, ազնիւ գործած,
Ուր երեք գոյն կան որոշ:

Եղբայրն առաւ և ողջունեց
Իւր սիրական քնքուշ քոյր,
Առավ զենքը, սուր, հրացան,
Հեծավ յուր ձին սևաթույր:

- Քուրի՜կ, - կանչեց քաջ պատանին, -
Մնա՛ս բարյավ, սիրական,
Այս դրօշակին պիտի նայի
Ամբողջ բանակն իտալյան:

Նա սո՛ւրբ է ինձ, երբ մկրտւած
Արտասուքով ու կնքած,
Դու յանձնեցիր ինձ յիշատակ,
Հայրենիքի նւիրւած:

Թէ մեռանիմ, դու մի՛ սգար,
Իմացի'ր որ տարեցի
Դէպի մահու արքայութիւն
Իմ հետ քանի թշնամի:

Ասաց, վազեց դէպի հանդէս
Աւստրիացոց հանդիման,
Իւր արիւնով գնել յավերժ
Ազատութիւն իտալյան:

Ո՛հ, իմ սիրտը կտրատւում է
Տեսանելով այսպէս սէր
Դէպի թշւառ մի հայրենիք,
Որ ոտնակոխ եղած էր:

Սորա կէսը, կէսի կէսը,
Գէթ երևէր մեր ազգում.
Բայց մեր կանայք... ո՜ւր Եղիշէ,
Ո՜ւր մեր տիկնայք փափկասուն:

Ո՛հ... արտասուք ինձ խեղդում են,
Այլ չեմ կարող բան խոսել.
Չէ՛... թշւառ չէ Իտալիան,
Եթէ կանայք այսպէս են:



ԻՏԱԼԱՑԻ ԱՂՋԿԱ ԵՐԳԸ
(Նոր Ուղղագրությամբ)
Միքայել Նալբանդյան

Մեր հայրենիք, թշվառ, անտեր,
Մեր թշնամուց ոտնակոխ,
Յուր որդիքը արդ կանչում է
Հանել յուր վրեժ, քեն ու ոխ:

Մեր հայրենիք շղթաներով
Այսքան տարի կապկապած,
Յուր քաջ որդոց սուրբ արյունով
Պիտի լինի ազատված:

Ահա՛, եղբայր, քեզ մի դրոշ,
Որ իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի:

Նայի՛ր նորան, երեք գունով,
Նվիրական մեր նշան,
Թո'ղ փողփողի թշնամու դեմ,
Թո'ղ կործանվի Ավստրիան:

Ինչքան կին մարդ, մի թույլ էակ,
Պատերազմի գործերում
Կարե օգնել յուր եղբորը,
Զանց չարեցի քո սիրու:

Ահա՛ իմ գործ, ահա՛ դրոշ,
Շուտ ձի հեծի'ր քաջի պես,
Գնա' փրկել մեր հայրենիք,
Պատերազմի վառ հանդես:

Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնե.
Բայց երանի՜, որ յուր ազգի
Ազատության կը զոհվի:

Գնա՛, եղբայր, աստված քեզ հույս,
Ազգի սերը քաջալեր,
Գնա', թեև չեմ կարող գայ,
Բայց իմ հոգին քեզ ընկեր:

Գնա՛ մեռիր դու քաջի պես,
Թող չտեսնե թշնամին
Քո թիկունքը, թող նա չասե
Թե վատ է իտալացին:

Ասաց. տվեց օրիորդը
Յուր եղբորը մի դրոշ,
Մետաքսից էր, ազնիվ գործած,
ՈՒր երեք գույն կան որոշ:

Եղբայրն առավ և ողջունեց
Յուր սիրական քնքուշ քույր,
Առավ զենքը, սուր, հրացան,
Հեծավ յուր ձին սևաթույր:

- Քույրի՜կ, - կանչեց քաջ պատանին, -
Մնա՛ս բարյավ, սիրական,
Այս դրոշակին պիտի նայի
Ամբողջ բանակն իտալյան:

Նա սո՛ւրբ է ինձ, երբ մկրտված
Արտասուքով ու կնքած,
Դու հանձնեցիր ինձ հիշատակ,
Հայրենիքի նվիրված:

Թե մեռանիմ, դու մի՛ սգար,
Իմացի'ր որ տարեցի
Դեպի մահու արքայություն
Իմ հետ քանի թշնամի:

Ասաց, վազեց դեպի հանդես
Ավստրիացոց հանդիման,
Յուր արյունով գնել հավերժ
Ազատություն իտալյան:

Ո՛հ, իմ սիրտը կտրատվում է
Տեսանելով այսպես սեր
Դեպի թշվառ մի հայրենիք,
Որ ոտնակոխ եղած էր:

Սորա կեսը, կեսի կեսը,
Գեթ երևեր մեր ազգում.
Բայց մեր կանայք... ո՜ւր Եղիշե,
Ո՜ւր մեր տիկնայք փափկասուն:

Ո՛հ... արտասուք ինձ խեղդում են,
Այլ չեմ կարող բան խոսել.
Չէ՛... թշվառ չէ Իտալիան,
Եթե կանայք այսպես են:


#5 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 16 April 2007 - 01:49 PM

ՀԱՅՈՑ ԱՂՋԻԿՆԵՐ
(Դասական Ուղղագրութեամբ)
Գէորգ Միրիջանեան
1832-1858

Հայոց աղջիկներ, ձեր հոգուն մատաղ,
Երբ միտս էք գալիս, ասում եմ ես ա՜խ,
Հալւում եմ հալւում օտարութեան մէջ,
Ա՜խ, սիրտս խորւում, ցաւիս չիկայ վերջ:

Երբ կարմիր գինին բաժակումս ածած
Սեղանի վերայ առաջս է դըրած,
Աչքըս ակամայ վըրան եմ ձըգում,
Ձեր սիրուն պատկերն եմ մէջը տեսնում:

Տեսնում եմ և, ա՜խ, միտքս է մոլորւում,
Դառն արտասունքով աչքըս պըղտորում,
Կարծում եմ բոլոր աշխարն մըթնեց,
Արևն էլ խաւրեց, էնդուր որ տխրեց:

Հայոց աղջիկներ, ձեր հոգուն մեռնեմ,
Ձեր սիրուն աչերն էլ ե՞րբ կը տեսնեմ,
Էն սև-սև աչերն՝ սև ունքով պատած,
Կարծես՝ երկնային ղալամով քաշած,

Էն սև-սև աչերն , որ շատին սպանեց,
Բայց էլի շատին դժոխքից հանեց,
Ես էլ կենդանի տեղովս եմ մեռած,
Առանց կըրակի էրւած, խորոված:

Էլ ե՞րբ կըտեսնեմ ես ձեզ ման գալիս.
Բաղ ու բաղչայում սէյրան անելիս,
Ինչտեղ ամօթից վարդն էլ է դեղնում,
Երբ որ ձեր կարմիր թըշերը տեսնում:

Բլբուլն էլ վարդից ձեր ձայնը լսելիս՝
Թըռչում է, թըռչում, ամպերում կորչում
Եւ իր Արարչի տեսածն ասելիս
Փա՜ռք քեզ, Տեր Աստւած, փա՜ռք քեզ է կանչում:

Հայոց աղջիկներ, ի՞նչ անուն տամ ձեզ,
Թե հրեշտակ ասեմ՝ հրեշտակ չեմ տեսել,
Թե մարդ անվանեմ՝ բեդամաղ կանեմ,
Ուրեմն Ի՞նչ անեմ, մոլորված եմ ես:

Մոլորված եմ ես օտար աշխարքում,
Հավատն էլ օտար, օտար և լեզուն,
Աղջիկն էլ օտար ու ձեզ չի նըման,
Հայոց աղջիկներ, դուք էք աննըման:

Ձեր սերն է միայն սըրտումս պահած,
Ձեր սիրով միայն եմ ես կենդանի,
Ձեր սերը միայն էս կյանքս մաշված
Օտարության մեջ դեռ կը պահպանի:



ՀԱՅՈՑ ԱՂՋԻԿՆԵՐ
(Նոր Ուղղագրությամբ)
Գեվորգ Միրիջանյան
1832-1858

Հայոց աղջիկներ, ձեր հոգուն մատաղ,
Երբ միտս եք գալիս, ասում եմ ես ա՜խ,
Հալվում եմ հալվում օտարության մեջ,
Ա՜խ, սիրտս խորվում, ցավիս չիկա վերջ:

Երբ կարմիր գինին բաժակումս ածած
Սեղանի վերա առաջս է դըրած,
Աչքըս ակամա վըրան եմ ձըգում,
Ձեր սիրուն պատկերն եմ մեջը տեսնում:

Տեսնում եմ և, ա՜խ, միտքս է մոլորվում,
Դառն արտասունքով աչքըս պըղտորում,
Կարծում եմ բոլոր աշխարն մըթնեց,
Արևն էլ խավրեց, էնդուր որ տխրեց:

Հայոց աղջիկներ, ձեր հոգուն մեռնեմ,
Ձեր սիրուն աչերն էլ ե՞րբ կը տեսնեմ,
Էն սև-սև աչերն՝ սև ունքով պատած,
Կարծես՝ երկնային ղալամով քաշած,

Էն սև-սև աչերն , որ շատին սպանեց,
Բայց էլի շատին դժոխքից հանեց,
Ես էլ կենդանի տեղովս եմ մեռած,
Առանց կըրակի էրված, խորոված:

Էլ ե՞րբ կըտեսնեմ ես ձեզ ման գալիս.
Բաղ ու բաղչայում սեյրան անելիս,
Ինչտեղ ամոթից վարդն էլ է դեղնում,
Երբ որ ձեր կարմիր թըշերը տեսնում:

Բլբուլն էլ վարդից ձեր ձայնը լսելիս՝
Թըռչում է, թըռչում, ամպերում կորչում
Եւ իր Արարչի տեսածն ասելիս
Փա՜ռք քեզ, Տեր Աստված, փա՜ռք քեզ է կանչում:

Հայոց աղջիկներ, ի՞նչ անուն տամ ձեզ,
Թե հրեշտակ ասեմ՝ հրեշտակ չեմ տեսել,
Թե մարդ անվանեմ՝ բեդամաղ կանեմ,
Ուրեմն Ի՞նչ անեմ, մոլորված եմ ես:

Մոլորված եմ ես օտար աշխարքում,
Հավատն էլ օտար, օտար և լեզուն,
Աղջիկն էլ օտար ու ձեզ չի նըման,
Հայոց աղջիկներ, դուք եք աննըման:

Ձեր սերն է միայն սըրտումս պահած,
Ձեր սիրով միայն եմ ես կենդանի,
Ձեր սերը միայն էս կյանքս մաշված
Օտարության մեջ դեռ կը պահպանի:

Edited by vartahoor, 11 June 2007 - 12:37 AM.


#6 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 16 April 2007 - 01:55 PM

ԾԻԾԵՌՆԱկ
(Դասական Ուղղագրութեամբ)
Գէորգ Դոդոխեան
(1830-1908

Ծիծեռնակ, ծիծեռնակ,
Դու գարնան սիրուն թռչնակ,
Դէպի ո՞ւր ինձ ասա,
Թռչում ես այդպէս արագ:

Ա՜խ, թըռիր ծիծեռնակ,
Ծընած տեղըս Աշտարակ,
Անդ շինիր քո բոյնը,
Հայրենի կտուրի տակ:

Անդ հեռու ալեւոր
Հայր ունիմ սըգաւոր,
Որ միակ իւր որդուն
Սպասում է օրէ օր:

Երբ տեսնես դու նրան,
Ինձնից շատ բարեւ արա,
Ասա թող նստի լայ,
Իւր անբախտ որդու վրայ:

Դու պատմէ թէ ինչպէս
Աստ անտէր ու խեղճ եմ ես,
Միշտ լալով ողբալով՝
Կեանքս մաշւել, եղել է կէս:

Ինձ համար ցերեկը՝
Մութ է շրջում Արեգը,
Գիշերը թաց աչքիս՝
Քունը մօտ չի գալիս:

Շուտով սառ հողի տակ
Կը պառկեմ այստեղ մենակ,
Թողնելով հօրս սրտում
Միշտ ցաւալի յիշատակ:

Դէ՜հ, սիրուն ծիծեռնակ,
Հեռացիր, թըռիր արագ,
Դէպ՝ Հայոց երկիրը,
Ծընած տեղըս Աշտարակ:



ԾԻԾԵՌՆԱկ
(Նոր Ուղղագրությամբ)
Գեվորգ Դոդոխյան
(1830-1908

Ծիծեռնակ, ծիծեռնակ,
Դու գարնան սիրուն թռչնակ,
Դեպի ո՞ւր ինձ ասա,
Թռչում ես այդպես արագ:

Ա՜խ, թըռիր ծիծեռնակ,
Ծընած տեղըս Աշտարակ,
Անդ շինիր քո բույնը,
Հայրենի կտուրի տակ:

Անդ հեռու ալեվոր
Հայր ունիմ սըգավոր,
Որ միակ յուր որդուն
Սպասում է օրե օր:

Երբ տեսնես դու նրան,
Ինձնից շատ բարև արա,
Ասա թող նստի լա,
Յուր անբախտ որդու վրա:

Դու պատմե թե ինչպես
Աստ անտեր ու խեղճ եմ ես,
Միշտ լալով ողբալով՝
Կյանքս մաշվել, եղել է կես:

Ինձ համար ցերեկը՝
Մութ է շրջում Արեգը,
Գիշերը թաց աչքիս՝
Քունը մոտ չի գալիս:

Շուտով սառ հողի տակ
Կը պառկեմ այստեղ մենակ,
Թողնելով հորս սրտում
Միշտ ցավալի հիշատակ:

Դե՜հ, սիրուն ծիծեռնակ,
Հեռացիր, թըռիր արագ,
Դեպ՝ Հայոց երկիրը,
Ծընած տեղըս Աշտարակ:

Edited by vartahoor, 16 April 2007 - 02:01 PM.


#7 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 16 April 2007 - 02:06 PM

ՁՕՆ
(Դասական Ուղղագրութեամբ)
Դանիէլ Վարուժան

Եղեգնեայ գրչով երգեցի փառքեր.
Քեզի ընծա՜յ, իմ հայրենիք
Սոսեաց անտառէն էի զայն կըտրեր,
Քեզի ընծա՜յ, հին հայրենիք
Եղեգնեայ գըրչով երգեցի քուրմեր,
Ընդ եղեգան փող լո'յս ելանէր։

Եղեգնեայ գըրչով երգեցի կարօտ.
Ձեզի ընծա՜յ, հայ պանդուխտներ
Ան տարաշխարհիկ բոյսի մ՚ էր ծըղոտ...
Ձեզի ընծա՜յ, հէգ պանդուխտներ
Եղեգնեայ գըրչով երգեցի հարսեր.
Ընդ եղեգան փող ո'ղբ ելանէր։

Եղեգնեայ գըրչով երգեցի արիւն,
Ձեզի ընծա՜յ , սուրի զոհեր
Ան ծլած էր մոխրի մէջ իբրև կընիւն...
Ձեզի ընծա՜յ, կրակի զոհեր
Եղեգնեայ գըրչով երգեցի վերքեր.
Ընդ եղեգան փող սի՛րտս ելանէր։

Եղեգնեայ գըրչով որբ տունս երգեցի.
Քեզի ընծա՜յ , հայր ալեհեր
Ցամքած աղբիւրէն մեր զայն հոտեցի...
Քեզի ընծա՜յ, մայր կարևեր
Եղեգնեայ գըրչով օճախս երգեցի,
Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելաներ։

Ու պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի.
Ձեզի ընծա՜յ, հայ մարտիկներ
Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի...
Ձեզի ընծա՜յ, քաջ մարտիկներ
Եղեգնեայ գըրչով վըրէժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո՛ց ելանէր։



ՁՈՆ
(Նոր Ուղղագրությամբ)
Դանիել Վարուժան

Եղեգնյա գրչով երգեցի փառքեր.
Քեզի ընծա՜, իմ հայրենիք
Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր,
Քեզի ընծա՜, հին հայրենիք
Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր,
Ընդ եղեգան փող լո'ւյս ելաներ։

Եղեգնյա գըրչով երգեցի կարոտ.
Ձեզի ընծա՜, հայ պանդուխտներ
Ան տարաշխարհիկ բույսի մ՚էր ծըղոտ...
Ձեզի ընծա՜, հեգ պանդուխտներ
Եղեգնյա գըրչով երգեցի հարսեր.
Ընդ եղեգան փող ո'ղբ ելաներ։

Եղեգնյա գըրչով երգեցի արյուն,
Ձեզի ընծա՜ , սուրի զոհեր
Ան ծլած էր մոխրի մեջ իբրև կընյուն...
Ձեզի ընծա՜, կրակի զոհեր
Եղեգնյա գըրչով երգեցի վերքեր.
Ընդ եղեգան փող սի՛րտս ելաներ։

Եղեգնյա գըրչով որբ տունս երգեցի.
Քեզի ընծա՜ , հայր ալեհեր
Ցամքած աղբյուրեն մեր զայն հոտեցի...
Քեզի ընծա՜, մայր կարևեր
Եղեգնյա գըրչով օճախս երգեցի,
Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելաներ։

Ու պայքա~ր, պայքա~ր, պայքա~ր երգեցի.
Ձեզի ընծա~, հայ մարտիկներ
Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի...
Ձեզի ընծա~, քաջ մարտիկներ
Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ։

Edited by vartahoor, 16 April 2007 - 02:07 PM.


#8 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 16 April 2007 - 02:11 PM

ԵՐԱԶ
(Դասական Ուղղագրութեամբ)
,Սմբատ Շահազիզ

Ես լսեցի մի անուշ ձայն, -
Իմ ծերացած մօր մօտ էր, -
Փայլեց նըշոյլ ուրախութեան,
Բայց ափսո՜ս, որ երազ էր:

Կարկաչահոս աղբիւրն այնտեղ
Թավալում էր մարգարիտ, -
Նա յստակ էր, որպէս բիւրեղ,
Այն երազ էր ցնորամիտ:

Եվ մեղեդին տխուր, մայրենի
Յիշեց մանկութեան օրեր.
Մօրըս համբոյրն ես զգացի,
Ա՜խ, ափսո՜ս, որ երազ էր:

Կըրծքին սեղմեց կարօտագին,
Աչքըս սրբեց - շատ թաց էր, -
Բայց արտասուքս գնում էին...
Ա՜խ, այդ ինչո՞ւ երազ էր...




,ԵՐԱԶ
(Նոր Ուղղագրությամբ)
Սմբատ Շահազիզ

Ես լսեցի մի անուշ ձայն, -
Իմ ծերացած մոր մոտ էր, -
Փայլեց նըշույլ ուրախության,
Բայց ափսո՜ս, որ երազ էր:

Կարկաչահոս աղբյուրն այնտեղ
Թավալում էր մարգարիտ, -
Նա հստակ էր, որպես բյուրեղ,
Այն երազ էր ցնորամիտ:

Եվ մեղեդին տխուր, մայրենի
Հիշեց մանկության օրեր.
Մորըս համբույրն ես զգացի,
Ա՜խ, ափսո՜ս, որ երազ էր:

Կըրծքին սեղմեց կարոտագին,
Աչքըս սրբեց - շատ թաց էր, -
Բայց արտասուքս գնում էին...
Ա՜խ, այդ ինչո՞ւ երազ էր...


#9 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 17 April 2007 - 11:56 AM

ՎԱՀԱԳՆԻ ԾՆՈՒՆԴԸ
(Դասական Ուղղագրութեամբ)
Յովհաննէս Յովհանիսեան

Երկնեց երկին և երկիր,
Երկնեց և ծով ծիրանի,
Եվ եղեգնիկը կարմիր
Երկնեց ծովում ծիրանի
Ծուխ է դուրս գալիս եղեգան փողից,
Բոց է դուրս գալիս եղեգան փողից,
Բոցն է պատել կարմիր եղեգնիկ,
Բոց է դարձել և ծով ծիրանի.
Կարմիր բոցիցն ահա մի մանկիկ,
Վահագն ահա մանուկ գեղանի:
Բոց մօրուքով,
Հուր շրթունքով,
Հուր հեր գլխին հրեղեն պսակ,
Եվ աչերն են զոյգ արեգակ:
Ալեծուփ ծովի ծիրանի ալիք
Գնում են գալիս, ծեծում են ափունք,
Ահեղամռունչ գոռում է մանկիկ,
Սաստում է ալեացն հրավառ շրթունք:
Վահագն ծնավ, լռեցեք ալիք.
Դու ծովահալած, դադար առ մրրիկ:
Թևերն ոսկեհուռ, հրահեր բաշով
Նժոյգը տակին՝ սլացավ վերև---
Երեսըդ ծածկիր համեստ շղարշով,
Տես, ո՞վ է գալիս, և դու, հուր արև.
Գլուխդ ալևոր, քաջածին Մասիս,
Դու էլ խոնարհիր, Վահագն է գալիս:
Երկինք ու երկիր և ծիրանի ծով
Ավետում են քեզ, ցավերի դու ծով՝
Ցնծա, բիւր վիշապ Հայաստան աշխարհ,
Փրկութեան արև Վահագնիդ տեսար:


ՎԱՀԱԳՆԻ ԾՆՈՒՆԴԸ
(Նոր Ուղղագրությամբ)
Հովհաննես Հովհանիսյան

Երկնեց երկին և երկիր,
Երկնեց և ծով ծիրանի,
Եվ եղեգնիկը կարմիր
Երկնեց ծովում ծիրանի
Ծուխ է դուրս գալիս եղեգան փողից,
Բոց է դուրս գալիս եղեգան փողից,
Բոցն է պատել կարմիր եղեգնիկ,
Բոց է դարձել և ծով ծիրանի.
Կարմիր բոցիցն ահա մի մանկիկ,
Վահագն ահա մանուկ գեղանի:
Բոց մորուքով,
Հուր շրթունքով,
Հուր հեր գլխին հրեղեն պսակ,
Եվ աչերն են զույգ արեգակ:
Ալեծուփ ծովի ծիրանի ալիք
Գնում են գալիս, ծեծում են ափունք,
Ահեղամռունչ գոռում է մանկիկ,
Սաստում է ալյացն հրավառ շրթունք:
Վահագն ծնավ, լռեցեք ալիք.
Դու ծովահալած, դադար առ մրրիկ:
Թևերն ոսկեհուռ, հրահեր բաշով
Նժույգը տակին՝ սլացավ վերև---
Երեսըդ ծածկիր համեստ շղարշով,
Տես, ո՞վ է գալիս, և դու, հուր արև.
Գլուխդ ալևոր, քաջածին Մասիս,
Դու էլ խոնարհիր, Վահագն է գալիս:
Երկինք ու երկիր և ծիրանի ծով
Ավետում են քեզ, ցավերի դու ծով՝
Ցնծա, բյուր վիշապ Հայաստան աշխարհ,
Փրկության արև Վահագնիդ տեսար:

Edited by vartahoor, 17 April 2007 - 12:01 PM.


#10 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 17 April 2007 - 12:15 PM

ՆԱՎԱՎԱՐ
(Դասական Ուղղագրութեամբ)
Ալեքսանդր Ծատուրեան

-- Է՜յ, նավավար, ի՞նչ ես անում,
Ո՞ւր ես նստում դու նավակ,

Սև ամպերն են, տե՛ս, բարձրանում,
Դէպի երկինք կապուտակ:

Հորիզոնն էլ մութով պատած,
Հեռվում ամպն է որոտում,
Նայի՛ր, ծովն էլ կամա՛ց-կամա՛ց
Պարզ երեսն է կնճռոտում...

է՜հ աղա՛ ջան, դարդ մի՛ արա,
Ծովափին եմ ես ծնվել
Մեծացել եմ ծովի վրայ,
Ծովի ջըրով միշտ սնվել:

Մանուկ օրից շա՜տ եմ տեսել,
ե՛վ փոթորիկ, և՛ աղետ,
Ծովն է ինձ միշտ օրօր ասել,
Նո՜ր չեմ ծանօթ ծովի հետ:

Հայր ունէի ծովում կորավ,
Որսի ելած մութ գիշեր,
Նրան ալիք լափեց, կերավ,
Նա ձկնորս էր անվեհեր:

Ծովում կորցրի երկու եղբայր,
Նավավարներ ինձ նման,
Որ իմացայ-երկինք, աշխարհ,
Ասես, գլխիս փո՜ւլ եկան...

է՜հ աղա՛ ջան, դարդ մի՛ անիլ,
Թէ ծովն ինձ էլ կուլ կըտայ,
Կուժն ամէն օր ջուր չի բերիլ...
Ամէն բանի վե՜րջը կայ...

Կեանքը լավ է ... բայց ի՞նչ արած,
Համ էլ մահից, ի՞նչ փախչեմ...
Ծովն է տալիս մեզ կեանք ու հաց,
Ծովի տակ էլ կըհանգչեմ...:

Ասաց, շարժեց նա թիակներ
Եվ բարձրաձայն երգելով,
Քաջ սլացավ ծովի խորքեր,
Սև ալիքներ ճեղքելով...



ՆԱՎԱՎԱՐ
(Նոր Ուղղագրությամբ)
Ալեքսանդր Ծատուրյան

-- Է՜յ, նավավար, ի՞նչ ես անում,
Ո՞ւր ես նստում դու նավակ,
Սև ամպերն են, տե՛ս, բարձրանում,
Դեպի երկինք կապուտակ:

Հորիզոնն էլ մութով պատած,
Հեռվում ամպն է որոտում,
Նայի՛ր, ծովն էլ կամա՛ց-կամա՛ց
Պարզ երեսն է կնճռոտում...

է՜հ աղա՛ ջան, դարդ մի՛ արա,
Ծովափին եմ ես ծնվել
Մեծացել եմ ծովի վրա,
Ծովի ջըրով միշտ սնվել:

Մանուկ օրից շա՜տ եմ տեսել,
ե՛վ փոթորիկ, և՛ աղետ,
Ծովն է ինձ միշտ օրոր ասել,
Նո՜ր չեմ ծանոթ ծովի հետ:

Հայր ունեի ծովում կորավ,
Որսի ելած մութ գիշեր,
Նրան ալիք լափեց, կերավ,
Նա ձկնորս էր անվեհեր:

Ծովում կորցրի երկու եղբայր,
Նավավարներ ինձ նման,
Որ իմացա-երկինք, աշխարհ,
Ասես, գլխիս փո՜ւլ եկան...

է՜հ աղա՛ ջան, դարդ մի՛ անիլ,
Թե ծովն ինձ էլ կուլ կըտա,
Կուժն ամեն օր ջուր չի բերիլ...
Ամեն բանի վե՜րջը կա...

Կյանքը լավ է ... բայց ի՞նչ արած,
Համ էլ մահից, ի՞նչ փախչեմ...
Ծովն է տալիս մեզ կյանք ու հաց,
Ծովի տակ էլ կըհանգչեմ...:

Ասաց, շարժեց նա թիակներ
Եվ բարձրաձայն երգելով,
Քաջ սլացավ ծովի խորքեր,
Սև ալիքներ ճեղքելով...


#11 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 17 April 2007 - 01:28 PM

ԱՐՏԱՎԱԶԴ
(Դասական Ուղղագրութեամբ)
Յովհաննէս Յովհաննիսեան
(1864-1929)

Զարկեցէք դարբիններ կռանը սալին,
Զարկեցէք կռանը շղթայքն ամրանան,
Անիծեալ արքայի կապանքն ամրանան,
Զարկեցէք դարբիններ կռանը սալին:

Ահարկու ամպերը եկան ժողվեցան,
Ծեր Մասեաց ճակատին սև քօղ փաթթեցին,
Գոռում է փոթորիկ գազանի նըման,
Հառաչում, սուլում է կատաղած քամին:

Զարկեցէք կըռանը. խորունկ քարայրից
Ահա չար հողմի հետ հասնում են ձայներ...
Ցոլացաւ փայլակը արքայի աչքից
Դէպի վեր թռչում են բարկութեան կայծեր:

Կամի նա ելանել վրէժխնդիր հոգով
Իւր անվերջ տանջանքի թոյնը մահաբեր
Աշխարհի չորս կողմը շաղ տալու մտքով, -
Բայց ամուր են նորա ծանըր շղթաներ:

Մըտերիմ գամփռները կրծում են կապանք,
Կըրծում են անդադար կապանքն արքայի...
Արտավազդ, վերջ չունի հոգուդ տառապանք,
Եւ դեռ շատ հեռու է վախճանն աշխարհի:

Եւ անզօր չարութեան քո կուռ հարւածներ
Դեռ պիտի փշրւին մեր մուրճի տակին
Մենք սպասում ենք դեռևս գեղեցիկ օրեր,
Դեռ հաշտ է երկինքը մեղսոտ աշխարհի:

Բայց եթէ քարացած՝ մենք չենք լսելու
Նոր կեանքի կոչն հուժկու, և վերածնութեան
Սրբարար աւազան մեզ չէ փրկելու,
Արտավազդ, փշրւի թող մեր կուռ կըռան.

Մենք էլ չենք զարկելու երկաթի սալին:
Թող կրծեն գամփըռներդ ոտքիդ շղթաներ,
Արձակւին բազուկներդ, և դու աշխարհին
Դուրս արի բերելու կոտորա՜ծ, աւե՜ր...

Բայց ոչ. հաւատում ենք մենք դեռ փրկութեան,
Մեզ մի նոր երկնքից նոր լույս կըբացվի,
Եւ տեսնում ենք ահա արդէն ծիածան
Մենք ազա՜տ լուսաւո՜ր մի նոր վիճակի...

Զարկեցէք դարբիններ կըռանը սալին,
Զարյեցեք կըռանը շղթայքն ամրանան,
Անիծեալ արքայի կապանքն ամրանան.
Զարկեցէք դարբիններ կըռանը սալին:



ԱՐՏԱՎԱԶԴ
(Նոր Ուղղագրությամբ)
Հովհաննես Հովհննիսյան
(1864-1929)

Զարկեցեք դարբիններ կռանը սալին,
Զարկեցեք կռանը շղթայքն ամրանան,
Անիծյալ արքայի կապանքն ամրանան,
Զարկեցեք դարբիններ կռանը սալին:

Ահարկու ամպերը եկան ժողվեցան,
Ծեր Մասյաց ճակատին սև քող փաթթեցին,
Գոռում է փոթորիկ գազանի նըման,
Հառաչում, սուլում է կատաղած քամին:

Զարկեցեք կըռանը. խորունկ քարայրից
Ահա չար հողմի հետ հասնում են ձայներ...
Ցոլացավ փայլակը--արքայի աչքից
Դեպի վեր թռչում են բարկության կայծեր:

Կամի նա ելանել վրեժխնդիր հոգով
Յուր անվերջ տանջանքի թույնը մահաբեր
Աշխարհի չորս կողմը շաղ տալու մտքով, -
Բայց ամուր են նորա ծանըր շղթաներ:

Մըտերիմ գամփռները կրծում են կապանք,
Կըրծում են անդադար կապանքն արքայի...
Արտավազդ, վերջ չունի հոգուդ տառապանք,
Եւ դեռ շատ հեռու է վախճանն աշխարհի:

Եւ անզոր չարության քո կուռ հարվածներ
Դեռ պիտի փշրվին մեր մուրճի տակին
Մենք սպասում ենք դեռևս գեղեցիկ օրեր,
Դեռ հաշտ է երկինքը մեղսոտ աշխարհի:

Բայց եթե քարացած՝ մենք չենք լսելու
Նոր կյանքի կոչն հուժկու, և վերածնության
Սրբարար ավազան մեզ չէ փրկելու,
Արտավազդ, փշրվի թող մեր կուռ կըռան.

Մենք էլ չենք զարկելու երկաթի սալին:
Թող կրծեն գամփըռներդ ոտքիդ շղթաներ,
Արձակվին բազուկներդ, և դու աշխարհին
Դուրս արի բերելու կոտորա՜ծ, ավե՜ր...

Բայց ոչ. հավատում ենք մենք դեռ փրկության,
Մեզ մի նոր երկնքից նոր լույս կըբացվի,
Եւ տեսնում ենք ահա արդեն ծիածան
Մենք ազա՜տ լուսավո՜ր մի նոր վիճակի...

Զարկեցեք դարբիններ կըռանը սալին,
Զարյեցեք կըռանը շղթայքն ամրանան,
Անիծյալ արքայի կապանքն ամրանան.
Զարկեցեք դարբիններ կըռանը սալին:

Edited by vartahoor, 17 April 2007 - 01:40 PM.


#12 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 17 April 2007 - 01:43 PM

ՀԱՅՐԻԿ
(Դասական Ուղղագրութեամբ)
Յովհաննէս Յովհաննիսեան
(1864-1929)

Փոթորիկն անցաւ. տեսնում եմ ահա
Պայծառ արևի ծագումն հրաշափառ.
Ավետեաց հրեշտակն իջաւ մեզ վրայ,
Եվ նոր առաւօտ բաց է մեզ համար:

Երկար տանջւեցանք. որպէս սև գիշեր
Խաւար էր պատել մօր բիրտ սրտերին.
Վայելենք նոր օր - ահա ջինջ եթեր
Լցւած է բուրմամբ մի եթերային:

Ծարդերն ինձ այսօր ժպտում են անուշ,
Սոխակին դայլայլ հնչում է քաղցրիկ
Ախ, այսինչ յոյզ է, որ այսպէս քնքուշ,
Շոյում է հոգիս, - յոյս չնաշխարհիկ:

Մարած է սև կիրք, լռել է նախանձ.
Եղբայր-ձայնում եմ ես իմ թշնամուն
Ոհ թե երկնային այս զգացումն անանց
Տէր մընար յաւէտ ամենուս հոգուն:

Մի անուն միայն, մի քաղցրիկ անուն
Թող մեզ բոլորիս շաղկապէ սիրով-
Հայրիկ նազելի և թովիչ հնչիւն,
Համակ անհուն սեր և համակ գորով:



ՀԱՅՐԻԿ
(Նոր Ուղղագրությամբ)
Հովհաննես Հովհաննիսյան
(1864-1929)

Փոթորիկն անցավ. տեսնում եմ ահա
Պայծառ արևի ծագումն հրաշափառ.
Ավետյաց հրեշտակն իջավ մեզ վրա,
Եվ նոր առավոտ բաց է մեզ համար:

Երկար տանջվեցանք. որպես սև գիշեր
Խավար էր պատել մոր բիրտ սրտերին.
Վայելենք նոր օր - ահա ջինջ եթեր
Լցված է բուրմամբ մի եթերային:

Ծարդերն ինձ այսօր ժպտում են անուշ,
Սոխակին դայլայլ հնչում է քաղցրիկ
Ախ, այսինչ հույզ է, որ այսպես քնքուշ,
Շոյում է հոգիս, - հույս չնաշխարհիկ:

Մարած է սև կիրք, լռել է նախանձ.
Եղբայր-ձայնում եմ ես իմ թշնամուն
Ոհ թե երկնային այս զգացումն անանց
Տեր մընար հավետ ամենուս հոգուն:

Մի անուն միայն, մի քաղցրիկ անուն
Թող մեզ բոլորիս շաղկապե սիրով-
Հայրիկ նազելի և թովիչ հնչյուն,
Համակ անհուն սեր և համակ գորով:

Edited by vartahoor, 17 April 2007 - 01:48 PM.


#13 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 18 April 2007 - 01:05 PM

ՄԻ ԽԱՌՆԷՔ ՄԵԶ ՁԵՐ...
(Դասական Ուղղագրութեամբ)
Վահան Տէրեան

Որպէս լեռն է մեր պայծառ տեսել հազար ձիւն,
Այնպէս նոր չեն մեզ համար դաւ ու դառնութիւն:

Բաբելոնն է եղել մեր ախոյանը, տես -
Անհետ կորել անցել է չար մշուշի պէս:

Ասորիքն է եղել մեր թշնամին ահա
Դաշտ է տեղը եւ չկայ քար քարի վրայ:

Մի խառնէք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին,
Մեր երկիրը աւերւած, բայց սուրբ է եւ հին:

Ամրակուռ է մեր հոգին դարերի զաւակ՝
Շատ է տեսել մեր սիրտը աւեր ու կրակ:

Շատ է տեսել երկիրն իմ ցաւ ու արհաւիրք, -
Լաց է այնտեղ ամէն երգ եւ ողբ ամեն գիրք:

Գերւած ենք մենք, ոչ ստրուկ գերւած մի արծիւ,
Բարութեան դէմ վեհսիրտ միշտ, վատի դէմ ազնիւ:

Բարբարոսներ շատ կըգան ու կանցնեն անհետ,
Արքայական խօսքը մեր կըմնայ յաւէտ:

Չի հասկանայ ձեր հոգին եւ ծոյլ , եւ օտար,
Տաճար է մեր երկիրը՝ սուրբ է ամէն քար:

Եգիպտական բուրգերը փոշի կըդառնան,
Արեւի պէս, երկիր իմ, կըվառւես վառման:

Որպէս փիւնիկ, կրակից կելնես, կելնես նոր
Գեղեցկութեամբ ու փառքով վառ ու լուսաւոր:

Արիացիր սիրտ իմ, ել հաւատով տոկուն,
Կանգնիր հպարտ, որպէս լոյս, լեռն է մեր կանգուն:



ՄԻ ԽԱՌՆԷՔ ՄԵԶ ՁԵՐ...
(Նոր Ուղղագրությամբ)
Վահան Տերհան

Որպես լեռն է մեր պայծառ տեսել հազար ձյուն,
Այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն:

Բաբելոնն է եղել մեր ախոյանը, տես -
Անհետ կորել անցել է չար մշուշի պես:

Ասորիքն է եղել մեր թշնամին ահա
Դաշտ է տեղը եւ չկա քար քարի վրա:

Մի խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին,
Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է եւ հին:

Ամրակուռ է մեր հոգին դարերի զավակ՝
Շատ է տեսել մեր սիրտը ավեր ու կրակ:

Շատ է տեսել երկիրն իմ ցավ ու արհավիրք, -
Լաց է այնտեղ ամեն երգ եւ ողբ ամեն գիրք:

Գերված ենք մենք, ոչ ստրուկ գերված մի արծիվ,
Բարության դեմ վեհսիրտ միշտ, վատի դեմ ազնիվ:

Բարբարոսներ շատ կըգան ու կանցնեն անհետ,
Արքայական խոսքը մեր կըմնա հավետ:

Չի հասկանա ձեր հոգին եւ ծույլ , եւ օտար,
Տաճար է մեր երկիրը՝ սուրբ է ամեն քար:

Եգիպտական բուրգերը փոշի կըդառնան,
Արեւի պես, երկիր իմ, կըվառվես վառման:

Որպես փյունիկ, կրակից կելնես, կելնես նոր
Գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր:

Արիացիր սիրտ իմ, ել հաւատով տոկուն,
Կանգնիր հպարտ, որպես լույս, լեռն է մեր կանգո


#14 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 18 April 2007 - 01:17 PM

Սուրբ Մեսրոպ
(Դասական Ուղղագրութեամբ)
Սիամանթօ

Ն Ե Ր Բ Ո Ղ Ա Կ Ա Ն

Օշականի ամենասուրբ գերեզման,
Հանճարի հող ուրկէց այսօր,
Տասնևհինգ մրրիկեան դարերու,
Պատմութիւուն մը պերճաշուք,
Արևելքէն Արևմուտք, երկու Հայքն բովանդակ,
Դեպի զքեզ, ազատօրէ՜ն աղօթելու կը շարժէ...

Օշականի անհո՜ւն մեռեալ,
Դուն բիւուրաւոր ճիւղերով,
Ոսկեհոս գետ գիտութեան,
Մտքի փրկիչ, յոյսի Հսկայ, կեանքի կեդրոն,
Դուն անվախճա՜ն փոշիացեալ,
Ուրկէց ուղեղս, մանկութեանս օրերուն,
Ես աղքատօրէն եկայ վառել...

Օշականի վսեմական վարդապետ,
Դուն վեհիմաստ վանական և Աստծոյ բաժակ,
Դուն Յիսուսի բազմաբուրեան պատմուճան,
Խօսքի աղբիւր, բանի բարձունք,
Կարողութեանց անվերջ կատար,
Դուն իմաստի ավազան և աղօթքի կապոյտ անձրև,
Ափ մը հողէդ ամբողջ երկինք մը դեռ կը բուրէ...

Օշականի դուն անկորուստ կրօնական,
Անապատին մէջ մխրճւող ճգնաւոր,
Դուն անբասիր և մեհեանական մենակեաց,
Խունկի՜ անտառ, Կնդրուկներո՜ւ բուրաստան,
Քրիստոսի ազնիվ խօսքին դուն տիրական տարածիչ
Եւ գրանիտեայ ուղղափառ սիւն,
Եւ մտքի գմբէթ և հոգիի անծայրածիր հորիզոն,
Դուն շնորհքի աշնանային շտեմարան,
Քու հավատքէդ հավատացեա՜լ ես ալ լացի...

Օշականի մէջ անմահօրէ՜ն մահացեալ,
Անճառելի և անդրանիկ դաստիարակ,
Ես երազային երեխայ մը վեցամեայ,
Այբբենարանդ ի ձեռին, անմեղօրէն զայն հեգելով
Առաջին խաչը, ճակտէս սրտիս,
Հավատա ինծ ո՜վ հայութիւն...
Պատկերիդ դէմ է որ հաներ եմ...
Եւ լսէ այսօր, թոթովախօս ծաղկոցի
Շուշանմարմին մանուկներէն`
Մինչև ծերերն հողաբոյր,
Քու սուրբ անունդ կօրհներգեն... :
Օշականի հանճարանի՜ստ հողակոյտ,
Եկեղեցւոյ խորանին քով անշուքօրէ՜ն մրափող`
Եւ Եհովայի պատգամախօս մեծ մատեանին
Դուն սրբագիր թարգմանիչ,
Ոսկեդարու ադամանդեայ՜ բանալի,
Դուն հայ դպրութեանց անշրջանակ լուսամուտ,
Դուն լեզւի կաճառ, գեղեցկութեան իջևան,
Դուն ճեմարան մարմարային մտածումի,
Ներէ որ քու աշակերտդ արբեցեալ,
Տասնևհինգ դարեր յետոյ զքեզ պաշտէ...

Օշականէն մեզի հսկող Մտքի Աստւած,
Դուն հասողութեան հիմնաքար,
Աստղերէն մեզ լոյս լեցնող ոսկեհասակ աշտարակ,
Ուր մեր ուղեղը մեզ կը ժպտի...
Դուն մտածման ծարաւներու արծաթեայ ծով,
Դուն Տարօնածին հսկայ` Մովսես,
Դուն անհպելի մատենագիր մայր-բարբառի,
Թող իմ գանգս, վերջալոյսիս,
Քնարիս հետ, մոխիրովս առլցուն,
Հուղարկավորներս` խնկատուփի մը փոխարէն
Հողակոյտիդ վրայ վառեն...:


Ս ՈՒ Ր Բ Ի Ն Ա Ղ Օ Թ Ք Ը

Լոյս տուր ինծի, Սստւած անհերքելի
Տիեզերքի անմեկնելի ճարտարապետ,
Ճակատագրի և ճանաչման ստեղծիչ,
Շունչի մրրիկ, կեդրոնական կարողութիւն,
Սուրբ սեղանիդ սարգաւակն Մեսրոպ`
Իր մշուշապատ մեծ երազին`
Քու ձեռքերեդ հստակութիւ՜ն կաղերսէ...

Օգնէ ինծի, մեծապարգև՜ իմաստութիւն,
Ես` անցուպ հովիւ մեծ քարոզիդ,
Ես` եղկելի մահկանացու,
Ես դժգոյն տնտես
Հայկազնեան ահեղ ցեղին...
Ես` տգէտ դպիր և անվաւեր վարդապետ,
Ես անծածան դրօշ հաւատացեալ ամբոխներուդ,
Ես` անօժիտ վերծանող և անանձրև այդգեպան,
Ես` կոյր աղբիւր և կորաքամակ ճանապարհորդ,
Ես` անարժան օրհնաբան անվերջ փառքիդ,
Իմ անդպիր հօտիս համար լո՜յս կաղերսեմ...

Օգնէ ինծի, Աստւա՜ծ բիւրեղ...
Ես` ողորմելի որոնիչ և անհետևանք խուզարկու,
Ես անքանքար քննիչ և անբերրի հիւլէ,
Ես անաստիճան ճգնաւոր և անթռիչ հռետոր,
Դառնաժպիտ թափառական և աշակերտ անբանիբուն,
Երազատես մոլորեալ և անտաղանդ անրջող,
Ես սահմանափակ պատուհան և փակեալ դուռ,
Ես իմ հոգիիս հանդէպ փշրող երկա՜թ ալիք,
Ես գերեզմանի՜ պահապան և մեռելո՜ց հաշւակալ,
Ես հրեղէն հացիդ կարօ՜տ ցորենաքաղ...
Ես աներդիք գիշերող և անսափոր ծարաւի,
Ես մենաւոր մշակ տատասկներու մէջ կորուսեալ,
Ես անճառագայթ աղջամուղջ, ես անլար քնար,
Դեռ անբարբառ Հայկազնեաց հոգիին`
Բացատրութեան Բանալի՜ մը կաղերսեմ...

Օգնէ ինծի, Տարրերու հայր,
Ես աչք աղօտ և տեսողութիւն անթափանց,
Ունայնամիտ ունկնդիր և չարալուր ականջ,
Աններդաշնակ երաժիշտ և մեղկաձայն երգիչ...
Ես անհողագործ դաշտօրայ, շտեմարան թափուր,
Աեղանասպաս անհաց և ցամաքեալ գինեբաշխ,
Ես անկոչ հրավիրեալ Յիսուսական հարսանիքին,
Ես անձէթ լուսարար և անմատեան մտածող,
Եւ անգորով գգւիչ և սիրազուրկ սիրահար,
Ես անհրապոյր քարոզիչ և քարկոծեալ քրիստոնեայ,
Օժիտաբեր աղքատ և անոսկի հարուստ...
Ես անհամբոյր շրթունք և հոգեզուրկ հեծեծող,
Ես սիրտ անսէր և կուսութիւն անկատար,
Ես անբևեռ քալող և երերուն ուղեւոր...
Քու փրկութեան փարոսներէդ
կաթի՜լ մը լոյս տուր ինծի...
Եւ երկնային դուռներուդ հետ հոգեկան
Կեանքին դռները դրախտին պէս թող բացւին...

Օգնէ ինծի, անծի՜ր Աստւած...
Ես անկարկաջ առւակ և խափանեալ ջրվէժ...
Ես ուսուցիչ անուս և վարանեալ վարդապետ,
Ես դպրութեանց դեռ անպսակ տնօրէն,
Ես խղճերու հանդէպ ինկող վարագոր...
Ես որմ մթաշէն, գեհենական բանտարկեալ,
Ես շիւղ կորուսեալ, հո՜ւնդ անպարգև...
Մացառապատ կածան, օձապտոյտ գետնուղի...
Ես անհիւրնկալ օթևան և անբազմոց մահամերձ...
Լապտերիդ լոյսը մի մերժիր ինձ...

Օգնէ ինծի, համագումար Սկզբունք,
Մկրտութեան ես անմիւռոն աւազան,
ես աղօթքի կիսակործան գաւիթ,
Ես արորազուրկ հողագործ, անգերանդի հնձող,
Ես անբոյր օծանող և դառնահամ իւղ,
Ես անբալասան բժիշկ և անբեհէզ վիրակապ,
Ես կոտրած կանթեղ և պապագեալ պատրոյգ,
Ես հողմակոծ անտառ և արտասւաթոր ուռենի...
Ես անտաշ ատաղձ և բորբոսեալ գերան,
Ես հողաշէն բուրվառ և անծխելի խունկ,
Ես անողկոյզ որթատունկ և վարակեալ վարսակ,
Ես անճշմարիտ ճակատ և անուղիղ ձեռք,
Ես անկարող կարգաւոր և աննշխարհ քահանայ,
Ես մենութեանս մէջ մխացող անկարաւան անապատ,
Այցելո՜ւթիւն տուր ինծի...

Օգնէ ինծի, ո՜վ անբաղդատ Օրէնք,
Ես վարանոտ մարդ և յուսահատ անձ...
Ես ահաբեկ անհատ և շւարած շնչաւոր,
Ես տարակոյսին մէջ տատանող հողմահալած,
Անլսելի աղաղակ և անարձագանք շեփոր...
Ես գոս տերև` աշուններէն վա՜ր ինկող...
Ես չորացեալ ճիւղ և անհոտաւէտ վարդենի,
Ես ուշիմութեան ուրւական,
Ես կարճիմաստ իմացական և խոնարհած խելք,
Եկեղեցիիդ կամարներուն տակ հեծեծող`
Քրիստոնեայ ժողովորւրդիդ դեմ հանդիման
Ես Աստւածաշունչ մեծ Մատեանիդ
Օտարալեզու ընթերցող և անհարազատ թարգմանիչ...

Օգնէ ինծի, անծայրածիր Ծանոթութիւն,
երազօր Տեր, անհուն հնարիչ,
Լոյսի զենիթ, անկնճիռ իմաստ,
Ջուր երկնային, անանջրպետ հոգի,
Անհաշիւ բաշխող, երազներու սահանք,
Ճանաչումի քու ծածկոցդ լուսեղէն,
Իմ կործանեալ ուսիս վրան թող ծածանի,
Եվ` հսկումներու, հեծեծանքի, աղօթքներու
Այս իրիկւան, քառասներորդ գիշերին`
Աստւա՜ծ անհեղլի, Աստւա՜ծ անափունք
Արարչագործ ձեռքդ իմ ուղեղիս երկարէ,
Հոն իմ գիւտս խմորելու...


Տ Ե Ս Ի Լ Ք Ը

Ո՜Վ հրաշալիք, ո՜վ հաւատքի աննիւթական հուր,
Ո՜վ զարմանագործ զօրութիւն,
Ո՜վ բոցեղէն բԺԺանք, ով անլոյծ խորհուրդ,
Ահաւասիկ Քերովբէ մը մրափին մեջ Մեսրոպին,
Իր աջ ձեռքովն լուսագիծ՝
Ակնթարթ մը՝ մենաստանին որմին վրայ
Հայկազնեան Այբբենարանը տառագրեց...:
Յանկարծ՝ Սուրբը, մեծ Տեսիլքէն ցնորաշարժ՝
Մեռեալի մը պէս ընդոստ ոտքի,
Փետուր գրիչն և տախտակն ի ձեռին,
Հրաշքին տակ արտասւելով,
Որմին առջև անհունօրէն ծնրադրեց...


Գ Ի Ւ Տ Ի Ն Փ Ա Ռ Ք Ը

Մեսրոպ, հայ դարերուն դիմաց կեցող
Դուն ադամանդեայ ապառաժ,
Դուն մանուկներու մերկ ուղեղէն
Մինչև հանճարը ցոլքեր ցանող,
Գիտակցութեանց անգիւտ փարոս...
Դուն որուն կոփիւնը կռանին,
Ժամերուն պէս, րոպէին հետ անդադար,
Իմացական թանգարանի՜ն արձանները մեզ կը ձուլէ,
Դուն աննինջ հսկող, դուն տիտանեան Տեսանող,
Դուն, օրորոցէն մինչ գերեզման,
Մեր մեն մի խօսքին մեն մի շունչին,
եղեցկաձայն բացատրիչ...
Դուն բարբառի արարաիչ, Բանի իշխան,
Դուն անբաւ բաւիղ տեսողութեան,
Դուն գոյացութեան արգաւանդ հայր,
Դուն լոյսի անիւ, դուն հավատքի հրավէր,
Դուն հայրենի հողին վրայ մրրկին պէս բարձրացող
Անտա՜ռ անհուն, անտա՜ռ սրտի,
Որուն մեն մի հաստատաբուն ծառերն հսկայ,
Մէկ մէկ քնար, մէկ մէկ փանդիռ են մեր շունչին...
Մէկ մէկ շեփոր մեր հագագին ռազմական,
Մէկ մէկ պատնէշ ճակատագրի պատուհասին...
Դուն անվատնելի ցորանի դաշտ, դուն ձրի հաց,
Դուն հունձք հարուստ, և դուն հնձան հրաշէկ,
Դուն արբեցութեանց և գինիի աւազան,
Որուն մէջ ես ալ ոսկի սափորս եմ մխրճէր...
Արևներու ծարաւէս խենթ...

Դուն մեծաթափանց նայվածքներով առաքեալ,
Դուն էիր որ զքեզ երգող ցեղդ այսօրւան,
Հելլեներէն և հանճարեղ և հրավառ
Ու աշխարհակալ մեծ Հռովմի որդիներէն,
Ու հրապաշտ Պարսիկներէն դրացի,
Մայր-բարբառիդ հիմնաքարովն յակինթ,
Հայկազնեանց մեր շառաւիղն ազատեցիր...
Դուն երկրորդ Աստւած,
Եւ մտածման դուն առաջին արարիչ...
Դուն բեղուն բարիք, սրտի աղբիւր,
Գոյներու գանձ, գրութեանց գահ,
Դուն թռչող դարերն մէկզմէկու կամարող
Կամուրջ անգիծ, ուրկից ցեղդ միլիոններով
Կամ պերճօրէն կամ վատաբար,
Կեանքէն ի մահ կուգայ կանցնի...

Դուն Հելլէներէն հռչակւած,
Մեծատիտղոս Ակումիտ,
Ո՜վ մենակեաց, ո՜վ Մագիստրոս, ահաւասիկ
Երկու Հայքերն, Ովսաննա՜ քեզ կը գոռան...
Եւ ովսաննա Վաղարշապատի Հայրապետին`
Սահակ Պարթև զուգակշիռ արբանեակիդ,
Եւ Վռամշապուհ Արքային,
Որովհետև քու մեծ գիւտիդ զորաւիգ,
Մէկն իր խաչին, միւսն իր Սուրին համազօր
Քու քայլերուդ հետ քալելով`
Արարատեան արշալոյսին,
Դպրութեանց դուռը մեզ բացին...

Ահ, ամբողջ արիւնը քու ուղեղիդ,
Ի՜նչ տենդերէ որպիսի՜ տենդ,
Եւ սարսուռներէ ի՜նչ սարսուռ,
Ի՜նչ գեհենական գալարումէ գալարում,
Եւ վարանքե վարանք և վարկածե ի վարկած,
Եւ ծովային ծփանքներէն ի ծփանք,
Այլակերպիչ նժարե մը ուրիշ նժար,
Եւ կշիռէ ի կշիռ, զքե՜զ տարաւ,
Եւ մեն մի հիւլէն քու հոգիիդ,
Մեն մի ճաճանչը քու աչքերուդ,
Մեն մի կաթիլը քու հանճարիդ կայծերուն,
Հողմային հևքդ և խոլ թափը թռիչներուդ,
Աղօթքներուդ հորձանքներն հրեղէն,
Քառասուն օր` տիւ և գիշեր,
Մենութեանդ մէջ, Մեռեալի մը պէս մենաւոր,
Զքեզ դէպի Տեսիլքդ տարին...
Եւ անուրջի մէջ ծնանող ծաղկի ծիլէն,
Ու բողբոջէն դեռ անբոյս,
Դուն մարող լոյսէն, դուն տեսլական ստւերէն,
Անգոյն գծէն և երազի վսեմ վարդէն,
Դուն ոլորտէն, անձայն շեշտէն, անգոյն բառէն,
Դուն ծածանող և անարմատ ծւէններէն,
Դաշնակցութեանց Ալփաբետան ստեղծեցիր...
Եւ Չորրորդ դարու Ոսկի սեմէն,
Մինչև մեր օրը, մեր արիւնովը մթին`
Ահաւասիկ Հայ Հանճարը բազմալար,
Քու ձևերուդ մեջ կը ձուլվի...

Ո՜վ անլուծելի առեղծւած,
Ո՜վ ջղերու կայծակէ խուրձ,
Արեան հնոց, անուրջներու անբիծ ծաւալ,
Ո՜վ զարմանալի և տևական զգայախաբ,
Քնարական ահեղաբիբ քիմեռատես,
Դուն Աստւածագիծ ծիածան...
Հաշտութեան հուրը մեզ բերող,
Դուն, տարակոյսին և տարտամին տիրապետ,
Դուն տարօրինակ և տարագիծ գմբէթ...
Դուն մեծ կրքերու կրօնաւոր,
Այր Աստուծոյ, մտքի եղբայր, քնարի քոյր,
Քու բաժակէդ թոյլ տուր որ ես ալ ըմպեմ...

Եւ այսօր, քու սրբութեամբդ սնած`
Ես ապաժաման քնարահար,
Եւ անվճար ու անարժան երախտագէտ,
Ես` քու ցեղիդ հոգիին հայելին քեզ կը բերեմ...
Աչքերուս մեջ անոր աչքէն հուր առի...
Ու իմ խօսքերս անոր սրտէն եմ քաղէր,
Եւ ինչ որ կարդաս ճակտիս վրան,
Ինչ որ կարդաս ժպիտիս մէջ,
Անոր յոյսո՜վն եմ ես գրած...
Եւ թոյլ տուր այսօր, ո՜վ Մեսրոպ,
Որ Հայոց հողէն մինչև աստղերը հասնող
Քու ոսկիէ սանդուխեդ վեր բարձրանամ,
Եւ հաստատաքայլ, աստիճանէ աստիճան
Ու պսակէ ի պսակ և լոյսէ ի լոյս,
Իբր զավակը մտածումիդ,
Ես ի քեզ գամ, իմ այս երգս երգելու...

Edited by vartahoor, 18 April 2007 - 01:18 PM.


#15 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 18 April 2007 - 01:20 PM

ԵՍ ԵՐԳԵԼՈՎ ԿՈԻԶԵՄ ՄԵՌՆԻԼ
(Դասական Ուղղագրութեամբ)
Սիամանթօ

Ա
Սպասումիս և Յոյսիս քաղցրութեանը հետ մինակ էի այդ իրիկուն,
Եվ Փրկութեան ու Տառապանքի նժարովը՝ Հայրենիքին բախտը կը կշռեի...
Երբ՝ հեռակայ տանս դուռը, գիշերւան սարսափին մէջէն, ուժգնապէս բախեցին.
Եվ ժպտուն՝ ընկեր մը ներս մտաւ, շքեղօրէն գեղեցիկ,եղբայրադէմ և ահաւոր...

Բ
Երիտասարդ էր: Աչւըներուն կայծը երկնքի աստղերեն էր որ կը ծորէր,
Եվ հասակին ձևերը մարմարներու զորութիւններէն էր կերտւած...
Մտածումը մարդկային արդարութեան էջերէն յստակօրէն ջահավառյալ...
Ճակտին վրայ իրենց ցաւի և բարութեան ծաղիկներն ունեին:

Գ
Մտերմաբար քով քովի, Հայրենիքին տառապանքէն կը խօսէինք,
Իր ծանրախոհ գլուխը սգաւոր կիսաստւածի մը արիւնոտ սրտին կը նմանէր...
Նայւածքները նայւածքներուս մէջ, նոյն ճակատագրին խորհրդանիշը փնտռեցին...
Եվ մեր տրտում ժպիտները հոգիէ հոգի մեղմօրէն ճառագայթւեցան:

Դ
Ժամերով լռին էր: Լռին էի: Յիշատակի հեծեծանքներ մեր աչքերը թրջեցին...
Եվ լամպարիս կապոյտ լոյսը, սեղանիս վրայէն, այլևս արիւններու նման վար կը թորար...
Դժգունեցայ ես՝ ինչպէս երազ մը որ առաւոտին երևումէն կ'անհետի...
Բայց ինք՝ հերոսատիպ և հպարտ, ձեռքս ձեռքին մէջ՝ ոտքի՝ ինծի ըսաւ...

Ե
-Այս իրիկուն՝ հաւատքի և հրաժեշտի իրիկունս է, ընկեր,
Երիւարս թամբած եմ արդէն՝ և կեանքի ու կռւի տենդէն՝ դուռիդ առջևը կը վրնջէ...
Եվ տես հասակէս վար անբիծ սուրս մերկ է, մերկութեամբը գերմարդկային վճիռներուն:
Ճակատդ շրթունքիս մոտեցուր... հավատքի և հրաժեշտի իրիկունս է, ընկեր...

Զ
Եվ դուն սա մաքրափայլ թերթերուդ վրան, ցեղին ցաւը և ցեղին ուժը բանաստեղծէ,
Ապագայ սերունդներուն և մեր անցեալին տխրութեանն ի նվէր.
Ես որբ մըն եմ և ըմբոստ մը, մնա՜ս բարեավ, կորուսեալներս փնտռելո՜ւ կերթամ...
Քու երգերէդ երգ մը տուր ինձ, երգ մը, ես երգելո՜վ կուզեմ մեռնիլ...

Edited by vartahoor, 11 June 2007 - 12:36 AM.


#16 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 21 April 2007 - 01:49 AM

ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ
(Դասական Ուղղագրութեամբ)
Ստեփանոս Նազարեանց

Մայրենի լեզու, մայրենի բարբառ,
Ախորժ, ընտանի իմ հոգու համար,
Առաջին դու խօսք, ականջիս հասած,
Դու սիրոյ քաղցրիկ առաջին յօդւած,
Մանկական լեզւիս թոթովանք տըկար,
Հնչում եո իմ մէջ դու միշտ անդադար:

Ո՜հ, ինիպէս պըղտոր էր սրտիս օրը,
Երբ պանդուխտ էի օտարի տանը,
Եթե հարկ էր ինձ այլազգի լեզւով
Իմ միտքը յայտնել օտար բառերով,
Որ երբէք սիրել կարելի չէ ինձ,
Որ ձայն ողջոյնի բնաւ իսկ չեն ինձ:

Գեղեցիկ լեզու, հրաշալի լեզու,
Այդ ինչպես քաղցըր հնչում ես ինձ դու...
Կամիմ աւելի քաջ ծանօթանալ
Քո ճոխ գանձերին, հոգով հայանալ.
Ասես թէ ահա կանչում էին ինձ
Պապեր ու հայրեր խոր գերեզմանից:

Հնչիր դու, հնչիր այժմ և հաւիտեան
Մայրենի լեզու, բարբառ սիրական,
Արի, բարձրացիր հնութեան փոշուց
Դու իմ հայ լեզու մոռացւած վաղուց.
Զգեցիր նոր կեանք սուրբ գրւածներով,
Որ ամենայն սիրտ վառւի քո սիրո՜վ:


ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ
(Նոր Ուղղագրությամբ)
Ստեփանոս Նազարյանց

Մայրենի լեզու, մայրենի բարբառ,
Ախորժ, ընտանի իմ հոգու համար,
Առաջին դու խոսք, ականջիս հասած,
Դու սիրո քաղցրիկ առաջին հոդված,
Մանկական լեզվիս թոթովանք տըկար,
Հնչում եո իմ մեջ դու միշտ անդադար:

Ո՜հ, ինիպես պըղտոր էր սրտիս օրը,
Երբ պանդուխտ էի օտարի տանը,
Եթե հարկ էր ինձ այլազգի լեզվով
Իմ միտքը հայտնել օտար բառերով,
Որ երբեք սիրել կարելի չէ ինձ,
Որ ձայն ողջույնի բնավ իսկ չեն ինձ:

Գեղեցիկ լեզու, հրաշալի լեզու,
Այդ ինչպես քաղցըր հնչում ես ինձ դու...
Կամիմ ավելի քաջ ծանոթանալ
Քո ճոխ գանձերին, հոգով հայանալ.
Ասես թե ահա կանչում էին ինձ
Պապեր ու հայրեր խոր գերեզմանից:

Հնչիր դու, հնչիր այժմ և հավիտյան
Մայրենի լեզու, բարբառ սիրական,
Արի, բարձրացիր հնության փոշուց
Դու իմ հայ լեզու մոռացված վաղուց.
Զգեցիր նոր կյանք սուրբ գրվածներով,
Որ ամենայն սիրտ վառվի քո սիրո՜վ:

Edited by vartahoor, 21 April 2007 - 01:51 AM.


#17 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 21 April 2007 - 01:55 AM

ԿՈՒԳԱՆ ՈՒ ԿԵՐԹԱՆ
(Դասական Ուղղագրութեամբ)
Ջիւանի

Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան,
Վհատելու չէ, վերջ կունենան, կուգան ու կերթան,
Դառն ցաւերը մարդու վերայ չեն մընայ երկար,
Որպէս հաճախորդ` շարւէ-շարան կուգան ու կերթան:

Փորձանք, հալածանք և նեղութիւն ազգերի գըլխից,
Ինչպէս ճանապարհի քարաւան` կուգան ու կերթան,
Աշխարհը բուրաստան է յատուկ, մարդիկը` ծաղիկ,
Ո՜րքան մանուշակ, վարդ, բալասան կուգան ու կերթան:

Ոչ ուժեղը թող պարծենայ, ոչ տկարը տխրի,
Փոփոխակի անցքեր զանազան կուգան ու կերթան,
Արևը առանց վախենալու ցայտում է լոյսը,
Ամպերը դէպի աղօթարան կուգան ու կերթան:

Երկիրը ուսեալ զաւակին է փայփայում մօր պէս,
Անկիրթ ցեղերը թափառական, կուգան ու կերթան,
Աշխարհը հիւրանոց է, Ջիւան, մարդիկը` հիւր են,
Այսպէս է կանոնը բնական, կուգան ու կերթան:



ԿՈՒԳԱՆ ՈՒ ԿԵՐԹԱՆ
(Նոր Ուղղագրությամբ)
Ջիվանի

Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան,
Վհատելու չէ, վերջ կունենան, կուգան ու կերթան,
Դառն ցավերը մարդու վերա չեն մընա երկար,
Որպես հաճախորդ` շարվե-շարան կուգան ու կերթան:

Փորձանք, հալածանք և նեղություն ազգերի գըլխից,
Ինչպես ճանապարհի քարավան` կուգան ու կերթան,
Աշխարհը բուրաստան է հատուկ, մարդիկը` ծաղիկ,
Ո՜րքան մանուշակ, վարդ, բալասան կուգան ու կերթան:

Ոչ ուժեղը թող պարծենա, ոչ տկարը տխրի,
Փոփոխակի անցքեր զանազան կուգան ու կերթան,
Արևը առանց վախենալու ցայտում է լույսը,
Ամպերը դեպի աղոթարան կուգան ու կերթան:

Երկիրը ուսյալ զավակին է փայփայում մոր պես,
Անկիրթ ցեղերը թափառական, կուգան ու կերթան,
Աշխարհը հյուրանոց է, Ջիվան, մարդիկը` հյուր են,
Այսպես է կանոնը բնական, կուգան ու կերթան:


#18 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 21 April 2007 - 02:02 AM

ՁԱՅՆ ՏՈՒՐ, ՈՎ ԾՈՎԱԿ...
(Դասական Ուղղագրութէամբ)
Րաֆֆի
1835-1888

Ամէն տեղ տիրած խորին լռութիւն.
Կարծես թէ մեռած լինի բնութիւն:
Նստած սգաւոր, պանդուխտ միայնակ,
Ո՜հ, քեզ եմ տեսնում, ով փայլուն լուսնեակ:

Աշխարհի սկզբից դու մինչ ի վախճան,
Երկնակամարով առնում ես շրջան.
Ո՜հ, դու տեսե՞լ ես հայ ազգ բարեփառ,
Արդեօք տեսնում ես նորա ցավ անճար:

Արդեօք դո՞ւ ևս խղճալուս նման,
Տեսած Հայաստան ժանտ ոտքի կոխան,
Թափում ես աչքից աղի կաթիլներ,
Եւ սրտիդ միջում ցցւում են նետեր:

Քար է քո սիրտը, և խիղճըդ մեռած,
Քանի՞ արիւններ, քանի՞ կոտորած
Տեսար, լռեցիր և դարձեալ պայծառ,
Հայ երկրի վերայ կապում ես կամար:
__

Ձայն տուր, ով ծովակ, ինչո՞ւ լռում ես,
Ողբակից լինել չկամի՞ս դժբախտիս:
Շարժեցէք, զեփիւռք, ալիքը վէտ-վէտ.
Խառնէք արտասուքս այս ջրերիս հետ:

Հայաստանի մեջ անցքերին վկայ,
Սկզբից մինչ այժմ, խնդրեմ ինձ ասա.
Մի՞թէ միշտ այսպէս կըմնա Հայաստան
Փըշալից անապատ, երբեմն բուրաստան:

Մի՞թէ միշտ այդպէս ազգը խղճալի,
Կըլինի ծառայ օտար իշխանի,
Մի՞թէ Աստուծոյ աթոռի մօտին
Անարժան է հայն և հայի որդին:

Արդեօք գալու է մի օր, ժամանակ,
Տեսնել Մաիսի գլխին մի դրօշակ,
Եւ ամէն կողմից պանդուխտ հայ ազգիք,
Դիմել դէպ իւրեանց սիրուն հայրենիք:

Դժւար այդ. միայն, Տեսուչըդ վերին,
կենդանացրու հայութեան ոգին,
Ծագիր նոցա դու քո լոյս գիտութեան,
Որով իբր էակ նոքա բանական,
Կճանչեն մարդուս կեանքի խորհուրդը,
Կըլինեն գործովք տիրոջ փառաբան:
__

Յանկարծ ծովակի երեսին մի լոյս.
Ջրից դուրս եկաւ նազելի մի կոյս,
Մի ձեռնում ունէր նա վառած լապտեր,
Իսկ միւսում՝ քընար փայլուն փըղոսկեր:
Արդեօք հուրի՞ էր, հրեշտակ աննշան,-
Ո՞չ, հայ մուզաների տիպ համանման:
- Հայոց ճակատագիրը կարդա, ով մուզա,
Ներկայ և գալոց գուշակիր, ասա:
(Ասաց երկնային այն ոգի քաղցրիկ):

- Աւետիք տամ քեզ, նժդեհ պատանի.
Սրբիր աչքերից արտասուքդ աղի:
Կըգան նոր օրեր, օրեր երջանիկ,-
Երբ Տիրոջ կամքը, ազատ ու արդար
Կը թագաւորէ կրկին ոսկեդար:

- Հայոց մուզայքը կզարթնուն կրկին.
Հայոց պառնասը կը ծաղկի վերստին,
Եւ Ապողոնեան կառքը լուսարար,
Կըբոլորէ Հայոց թուխ երկնակամար:

-Մենք ևս քո պէս, - երբ խորին գիշեր
Պատեց Հայաստան, - սգաւոր օրեր
Շատ ենք անցուցել. այժմ սիրելի,
Մենք ևս Հաշտության ստացանք ձիթենի:
Սիրեցէք քնարի լարերը ժանգոտ.
Ելեք Հայաստան երգով եռանդոտ,
Զարթեցրէք Հայոց աշխոյժը մեռած,
Լցւեցաւ կամքը, հասաւ ժամանակ,
Օրը կըբացւի, - ահա Արուսեակ
Ձեզ յայտնի նշան, ասում է Աստւած:
Կրկին մթնացաւ: Չքացաւ պատկերը:
Երկար ժամանակ դիււթական ձայնը
Լըսւում էր խառն ալիքների հետ,
Օդին տիրել էր բուրումն հոտավէտ:

Ախորժելի՜ լուր, աւետիք քաղցրիկ,
Որպէսզի՜ հըրճւանք. մուզայդ գեղեցիկ,
Ասա մեզ, մեկնիր, արդեօք հնարի՞ն
Մի մեռած մարմնի զարթնող վերստին...




ՁԱՅՆ ՏՈՒՐ, ՈՎ ԾՈՎԱԿ...
(Նոր Ուղղագրությամբ)
Րաֆֆի
1835-1888

Ամեն տեղ տիրած խորին լռություն.
Կարծես թե մեռած լինի բնություն:
Նստած սգավոր, պանդուխտ միայնակ,
Ո՜հ, քեզ եմ տեսնում, ով փայլուն լուսնյակ:

Աշխարհի սկզբից դու մինչ ի վախճան,
Երկնակամարով առնում ես շրջան.
Ո՜հ, դու տեսե՞լ ես հայ ազգ բարեփառ,
Արդյոք տեսնում ես նորա ցավ անճար:

Արդյոք դո՞ւ ևս խղճալուս նման,
Տեսած Հայաստան ժանտ ոտքի կոխան,
Թափում ես աչքից աղի կաթիլներ,
Եւ սրտիդ միջում ցցվում են նետեր:

Քար է քո սիրտը, և խիղճըդ մեռած,
Քանի՞ արյուններ, քանի՞ կոտորած
Տեսար, լռեցիր և դարձյալ պայծառ,
Հայ երկրի վերա կապում ես կամար:
__

Ձայն տուր, ով ծովակ, ինչո՞ւ լռում ես,
Ողբակից լինել չկամի՞ս դժբախտիս:
Շարժեցեք, զեփյուռք, ալիքը վետ-վետ.
Խառնեք արտասուքս այս ջրերիս հետ:

Հայաստանի մեջ անցքերին վկա,
Սկզբից մինչ այժմ, խնդրեմ ինձ ասա.
Մի՞թե միշտ այսպես կըմնա Հայաստան
Փըշալից անապատ, երբեմն բուրաստան:

Մի՞թե միշտ այդպես ազգը խղճալի,
Կըլինի ծառա օտար իշխանի,
Մի՞թե Աստուծո աթոռի մոտին
Անարժան է հայն և հայի որդին:

Արդյոք գալու է մի օր, ժամանակ,
Տեսնել Մաիսի գլխին մի դրոշակ,
Եվ ամեն կողմից պանդուխտ հայ ազգիք,
Դիմել դեպ յուրյանց սիրուն հայրենիք:

Դժվար այդ. միայն, Տեսուչըդ վերին,
կենդանացրու հայության ոգին,
Ծագիր նոցա դու քո լույս գիտության,
Որով իբր էակ նոքա բանական,
Կճանչեն մարդուս կյանքի խորհուրդը,
Կըլինեն գործովք տիրոջ փառաբան:
__

Հանկարծ ծովակի երեսին մի լույս.
Ջրից դուրս եկավ նազելի մի կույս,
Մի ձեռնում ուներ նա վառած լապտեր,
Իսկ մյուսում՝ քընար փայլուն փըղոսկեր:
Արդյոք հուրի՞ էր, հրեշտակ աննշան,-
Ո՞չ, հայ մուզաների տիպ համանման:
- Հայոց ճակատագիրը կարդա, ով մուզա,
Ներկա և գալոց գուշակիր, ասա:
(Ասաց երկնային այն ոգի քաղցրիկ):

- Ավետիք տամ քեզ, նժդեհ պատանի.
Սրբիր աչքերից արտասուքդ աղի:
Կըգան նոր օրեր, օրեր երջանիկ,-
Երբ Տիրոջ կամքը, ազատ ու արդար
Կը թագավորե կրկին ոսկեդար:

- Հայոց մուզայքը կզարթնուն կրկին.
Հայոց պառնասը կը ծաղկի վերստին,
Եվ Ապողոնյան կառքը լուսարար,
Կըբոլորե Հայոց թուխ երկնակամար:

-Մենք ևս քո պես, - երբ խորին գիշեր
Պատեց Հայաստան, - սգավոր օրեր
Շատ ենք անցուցել. այժմ սիրելի,
Մենք ևս Հաշտության ստացանք ձիթենի:
Սիրեցեք քնարի լարերը ժանգոտ.
Ելեք Հայաստան երգով եռանդոտ,
Զարթեցրեք Հայոց աշխոյժը մեռած,
Լցվեցավ կամքը, հասավ ժամանակ,
Օրը կըբացվի, - ահա Արուսյակ
Ձեզ հայտնի նշան, ասում է Աստված:
Կրկին մթնացավ: Չքացավ պատկերը:
Երկար ժամանակ դյութական ձայնը
Լըսվում էր խառն ալիքների հետ,
Օդին տիրել էր բուրումն հոտավետ:

Ախորժելի՜ լուր, ավետիք քաղցրիկ,
Որպեսզի՜ հըրճվանք. մուզայդ գեղեցիկ,
Ասա մեզ, մեկնիր, արդյոք հնարի՞ն
Մի մեռած մարմնի զարթնող վերստի ն...


#19 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 05 May 2007 - 01:42 PM

ՄԱՍԻՍՆ Ի ՎԵՐ
(Դասական Ուղղագրութեամբ)
ՅՈՎՀԱՆՆԷՍ ՇԻՐԱԶ


Երբ օրոցքում աչքս բացի՝ Մասիս սարերն հեռւում տեսայ,
Գերւած տեսայ ու ես լացի, Հայոց ցաւերն հեռւում տեսայ,
Ա՜խմ ես մանկուց երազեցի ւսուրալ ազատ Մասիսն ի վե՜ր,
Հովտում այրւող սիրտս բացի, բայց հով սարե՜րն հեռւում տեսայ:

Ա՜խ, ասացին ճամբայ չը կայ քարերն ի վեր, ի վեր Մասիս,,
կընկնի վիհերն ով բարձրանայ սարերն ի վեր, ի վեր Մասիս,
Մենակ դու չես սիրտ իմ կարօտ, աչքդ յառել Մասիսն ի վեր,
Ժողովուրդս է ձգտել յաւերժ դարերն ի վեր, ի վեր Մասիս:

Միթէ՞ իրաւ անհաս ես դու,, ա՜խ, իմ երազ Մասիսն ի վեր,
Միթէ՞ մի օր չեմ հասնելու աստեղնահաս Մասիսն ի վեր,
Նախահայրս է սանդուխք դրել աստղերն ի վե՜ր, ի վեր Մասիս,
Ա՜խ, միթէ՞ չեմ համբուրւելու իմ աստղի հետ Մաիսն ի վեր:

Ս՜խ, չէ, նա է յոյսիս ճամբան՝ քարերն ի վեր, ի վեր Մասիս,
Թող ամպ ու շանթ գլխիս ոռնան սարերն ի վեր, ի վեր Մասիս,,
Կը տանեմ սիրտս վիրաւոր որպէս դրօշ Մասիսն ի վեր,
Թէկուզ մահով կը բարձրանամ դարե՜րն ի վեր, ի վեր Մասիս:

Վիհ անդունդ:
Դար բարձրունք, լեռ, բլուր:
Աստեղնահաս աստղերին հասնող:
Սուրալ սլանալ, արշաւակի գնալ:


ՄԱՍԻԱՆ Ի ՎԵՐ
(Նոր Ուղղագրությամբ)
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ


Երբ օրոցքում աչքս բացի՝ Մասիս սարերն հեռվում տեսա,
Գերված տեսա ու ես լացի, Հայոց ցավերն հեռվում տեսա,
Ա՜խ, ես մանկուց երազեցի ւսուրալ ազատ Մասիսն ի վե՜ր,
Հովտում այրվող սիրտս բացի, բայց հով սարե՜րն հեռվում տեսա:

Ա՜խ, ասացին ճամբա չը կա քարերն ի վեր, ի վեր Մասիս,,
կընկնի վիհերն ով բարձրանա սարերն ի վեր, ի վեր Մասիս,
Մենակ դու չես սիրտ իմ կարոտ, աչքդ հառել Մասիսն ի վեր,
Ժողովուրդս է ձգտել հավերժ դարերն ի վեր, ի վեր Մասիս:

Միթե՞ իրավ անհաս ես դու,, ա՜խ, իմ երազ Մասիսն ի վեր,
Միթե՞ մի օր չեմ հասնելու աստեղնահաս Մասիսն ի վեր,
Նախահայրս է սանդուխք դրել աստղերն ի վե՜ր, ի վեր Մասիս,
Ա՜խ, միթե՞ չեմ համբուրվելու իմ աստղի հետ Մաիսն ի վեր:

Ս՜խ, չէ, նա է հույսիս ճամփան՝ քարերն ի վեր, ի վեր Մասիս,
Թող ամպ ու շանթ գլխիս ոռնան սարերն ի վեր, ի վեր Մասիս,,
Կը տանեմ սիրտս վիրավոր որպես դրոշ Մասիսն ի վեր,
Թէկուզ մահով կը բարձրանամ դարե՜րն ի վեր, ի վեր Մասիս:

Edited by vartahoor, 11 June 2007 - 12:38 AM.





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users