Jump to content


Photo
- - - - -

Վահրամ Փափա


  • Please log in to reply
No replies to this topic

#1 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 07 March 2007 - 03:38 AM

ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ ԵՒ
ՆՐԱ
ՍՐԲԱԳՐՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ


ՎԱՀԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Վահրամ Փափազյան մեծ դերասանը էր, ու նույնքան էլ մեծ գրող էր: Նրա բազմաթիվ հուշագրություններից արժեքավորը` Հետադարձ Հայացք երկհատորյակը, առաջին անգամ տպագրվել է 1956- 57 թվականներին Երեւանում: Հետագայում` վերահրատարակվելով մի քանի անգամ, մեծ արտիստին դարձրեցին ավելի հանրաճանաչ ու փնտրված հեղինակ: Նա ուներ ինքնատիպ Փափազյանական, անկրկնելի ոճ, ճոխ ու հարուստ բառապաշար: Գրավոր խոսքն էլ՝ գերող ու գրավիչ, ընթերցողին հմայող ու իր հույզերով բառացիորեն կլանող:
Փափազյանը պատմում է իր ապրած կյանքը, իր բազմաթիվ սիրավեպերը, Բայրոնից էլ վառ ու հմայիչ նկարագրում է իր` Փափազյանական Դոն-Ժուանին: Բայց այսօր հիսուն տարի անց ես ամենեւին էլ նպատակ չունեմ վերապատմելու նրա պատմած-ները : Նախ նրա պես ճոխ չեմ կարող պատմել, եւ բացի այդ կան, մնացել են բարեբախտաբար գրքերը, որն արժե կարդալ:
Հարազատ մնալով Մեծ Վահրամի ոճին ես ուրիշ մի հետաքրքիր ու Փափազյանին ավելի մեծարող պատմություն եմ ձեզ պատմելու, սիրելի ընթերցող, պատմություն, որն իրականում Վահրամը պիտի պատմեր:
Այո, եթե իր ժամանակին այդ պատմությունը, որն հիմա ես եմ պատմելու՝ տեղ գտներ իր գրքում, հավանաբար մեծ դերասանը դժվար թե' խուսափեր սերնդակից, մյուս` մեր մեծերի ճակատագրից:
Ես խոստացա հավատարիմ մնալ փափազյանական ոճին: Այդ պատճառով չեմ շտապելու:
Եւ այսպես սիրելի հայրենակից աոաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, ինչպես գիտեք Ռուսական կայսրությունը թուրքական ռազմաճակատում օգտվում էր հայկական կամավորական զորամասերից:
Ռուսական իշխանություններն էլ հանուն իրենց շահի օգտագործում էին մեր ներուժը , հետագայում մոռանալով տված խոստումները, ինչպես` մյուս մեծ ու հզոր տերությունները` դարեր շարունակ, նման սին խոստումներով խաբում էին ու խաբում են փոքրերին: Հզոր տերությունները մեր բոլոր հարեւանների նման մեզ սիրաշահելով , օգտագործելով մեր կարողությունները, վերջում մեզ թողնում էին բախտի ու մեր իսկա-կան թշնամու երախում:
Այդ ծանր ու ճակատագրական պատերազմի տարիներին հայ մտավոր միտք տենդորեն ելք էր փնտրում. մի կողմից թուրքն էր, մյուս կողմից ռուսը: Նրանք երկու օտար ու թշնամի տերություններ պատերազմում էին մեր պատմական հայրենիքում ու յուրա-քանչյուրն իր նվաճած տարածքում ապրող մեր հարազատներին, մեր միամիտ ու ոչ դիվանագետ հայրերին պարտադրում էին կամավոր կռվել իրենց կողմից: Ստացվում էր որ մենք պիտի մեր տանը կռվենք միմյանց դեմ: Ասենք ինչպես մեզ լավ հայտնի Սարոյան եղբայրներում օտար ու սին գաղափարներից գայթակղված եղբայրները թշնամացան: Այդ տարիներին ի պատիվ հայերիս մենք խուսափեցինք հանուն թուրքի` կռվել ռուսի դեմ, բայց էլի ի պատիվ մեզ հանուն ռուսի կռվեցինք թուրքի դեմ: Կռվեցինք:
Սիրելի ընթերցող մեր այդ կռիվը ինչ ավարտ ունեցավ գիտե յուրաքանչյուրս, այնպես , որ այն վերապատմելու նպատակ չունեմ: Ինչ կորցրեցինք ու ինչքան արյուն, տաք արյուն զոհեցինք աշխարհը գիտե:
Իմ նպատակը չէ տասնհինգ թվականին կազմակերպված կամավորական շարժումների ժամանակ , մեր հայ ուսյալ ու զարգացած մտավորականության հրաշալի փաղանգի մասին պատմել: Չնայած ցանկությունը կա, բայց դա էլ մի ուրիշ առիթով : Թե ինչու, ինքներդ էլ կարող եք գուշակել: Ես հիմա ցանկանում եմ ձեզ պատմել իմ կողմից պատահականորեն գտած մի վավերագրության մասին, որի մեղավորը Վահրամ Փափազյանն է:
Ով կարդացել է Փափազյանի գիրքը լավ հիշում է , եթե մոռացել է , կարող է կրկին աչք անցկացնել: Այդ օրերի հուշերի վավերագրերում չկա ոչ մի տող պատերազմի դաշտի ու կամավորների մասին:
Հետագա տարիներին, երբ չկար ստալինյան ու սիբիրական արտաքսումների սարսափը, Վահրամը կը նկարագրի իր հանդիպումը Անդրանիկի թարգման ու Անդրանիկի Հայաստան անունով թերթի խմբագիր Վահան Թոթովենցի հետ: Հուշեր կը գրի Նշանավոր Հայդուկ Քեռու մասին, ու հուշն էլ կըտա Գրիգոր Քեշիշյանին, որն էլ հետագայում կը տպագրվի շատ ուշ, արդեն Անժելա Հակոբյանի (Գարուն-ի նախկին ավագ խմբագիր, հրաշալի արձակագիր) կողմից: Այժմ գրասեղանիս նախորդ դարա-սկզբին Կ.Պոլսում հրատարակված նշանավոր մտավորական , հայ գրականության նվիրյալ, նույնքան նշանավոր Շահան Շահնուրի մորեղբոյր`Թեոդիկի Ամենուն տարեցույցի ԺԵ տարվա հրատարակությունն է: Ես հիմա բացել եմ երեքհարյուր հինգ էջը եւ արտագրում եմ այստեղ նույնությամբ .
Հաջորդ տարվա ամռանը նույն խումբին հետ կերթայ հանգստանալ Շուշի ուր գրեթե նույն խաղացանկով ներկայացմանց կսկսի.- Բայց հորիզոնը կարմիր է առավել քան երբեք, ամենայն ազգք եւ ազգիք ահա պաշտամունքի են ելած Օգոստափառ Արեսի:
1915 թվականի ձմեռը Վահրամ կը փութայ կամավոր արձանագրվիլ, չընայելով արուեստակիցներու եւ խմբագիրներու յարուցած արգելքին:
Անդրանիկ եւ Դրոն պատշաճ չեն տեսներ կռիւի ասպարեզը` բեմական գործիչի մը համար: Քեռի միայն կընդունի զինք, իր մոտեն չհեռանալու պայմանավ: Ահա այդ օրեն սկսեալ տարի մը ամբողջ, բեմի վրա Գնդապետ Պռիտօ-ն հասարակ թիկնապահ մըն է, ռազմի փորձնավոր կրկեսին վրա` ուր Հայկական Դ. կամավորական բանակը Զօրավոր Պառաթովի բանակին իբր յառաչապահ կը գործեր պարսկական սահմանա-գլուխը: Սուինաւոր կատաղի յարձակման մը պահուն Վահրամն կը վիրավորվի կուրծքեն եւ կստանայ Սուրբ Գեորգի խաչը:
Վահրամ Փափազյանը Քեռու խմբում մեկ տարի մնալով , մասնակցելով մարտերին , կատարելով թարգմանի ու համհարզի պարտականությունները, կրծքից վիրավորվել-ով ապաքինվում է Թիֆլիսի զինվորական հիվանդանոցում ու կրկին մտնում է թատրոնի աշխարհը:
Կամավորականի համազգեստով քսանութամյա դերասանի նկարն էլ տեղադրված է նույն էջում:
Այժմ, մենք սիրելի ընթերցող քեզ հետ միասին վերցնենք Վահրամ Փափազյանի Հետադարձ Հայացք հրաշալի ու առասպելի շնչով գրված գրքի առաջին հատորը, բացենք այս անգամ երեքհարյուր յոթանասուն էջը:
Մինչ մեջբերումը ասեմ , որ Վահրամը դեպքերը նկարագրելու ընթացքում այստեղ իր հերթական հոմանուհուն վերագրում է բազմաթիվ հոգեկան շեղումներ, որի շնորհիվ նա իր պատմելով կանաց հրապուրող ու հեշտ հրաժեշտ տվող Դոն-Վահրամը խճճվում ու դառնում է հոմանուհու գերին, որից ազատվելու միակ ելքը մնում է ինքնասպանությունը, եւ նա , բեմում հազար անգամ այդ սպանություն-ների տեսարանը հրաշալի կատարած դերասանը, հուսահատության ու անզորության տակ իրականում քիչ է մնում , որ ինքնասպան լինի: Սիրուհու տան եղած թրով հարվածում է ինքն իրեն ու հազիվ են նրան փրկում ստույգ մահից: Ստացվում է այնպես, որ Թեոդիկի ասածով նա վիրավորվում է թուրքից, իսկ իր պատմելով իր վրա սիրահարված համարյա խելագար կնոջից ազատվելու համար թրով զարկում է իրեն: Այստեղ անգամ ճըշմարտության դեմ մեղանշող արտիստը մնում է վերլուծող ու փիլիսոփա, խելագար կնոջ սերը հավասարացնում է թուրքի ատելության: Ինչ խոսք երկուսն էլ վտանգավոր են, թե ատող թուրքը՝ եւ թե մինչեւ ականջները սիրահարված կինը: Այստեղ արդեն մնում է միայն կարեկցել ու զարմանալ թե ինչ լուսավոր միտք ուներ մեծ արտիստը , որ կարողացավ ազատվել երկուսից էլ: Իսկ հիմա եկավ պահը գրքից մեջբերում կատարելու,
Պետք է խոստովանիմ քեզ, սիրելի ընթերցող, որ երբեք չեմ կարողացել սառն ու անտարբերությամբ պատասխանել իմ հանդեպ արտահայտված սիրո որեւէ զգացում: Եւ այդ կարգի մի զգացում, որին այս կամ այն պատճառով չեմ կարողացել ես մասնակից լինել` միշտ աշխատել եմ սակայն, համբերատար համոզողի վարքագիծ պահել եւ շենշող կատակով մեղմել այդ, կամ խուսափել նրանից` բարեգութ ժամանակին թողնելով բուժել հիվանդին, ազատելով նրան ինձանից , եւ ինձ` նրանից:
Այս անգամ , սակայն , իմ բոլոր հաշիվները ի դերեւ ելան:
Հիստերիկ խառնվածքով, ծայր աստիճան դյուրազգաց եւ ախտաժետորեն ջղայն մի կին էր դեմս կանգնածը: Տարիքով քառասունի մոտ, որը , ըստ Բալզակի , գեղեցիկ սեռի ամենակրիտիկ տարիքն է նկատված, Լայպցիգի նախկին ուսանողուհի եւ լայն դաստիրակությամբ օժտված այդ տիկինը ծնվել էր Շուշիում եւ մեծացել էր Պետերբուրգում:
Պատմում է Վահրամը ու պատմում , բայց այսօր էլի շատ կարեւոր է , որ կամավոր Վահրամին այն ծանր օրերին ու տարիներին ոչ մի մտավորական չմատնեց, ոչ մեկը ոչ մի տող չգրեց, գուցե խնայեցին տաղանդավոր դերասանին, գուցե նա այնքան խելացի էր , որ այդ տասնամյակներին նա հեռացավ իր հայկական միջավայրից, մնաց Պետերբուրգում , իր փառքով չէր խանգարում փոքր Հայաստանում տեղավորված դերասաններին: Ո՞վ գիտե: Բայց լավ է, հրաշալի է , որ նա ապրեց , ապրեց բացճակատ. կռվեց հավերժ թշնամի թուրքի հետ ու բնավ էլ չհիշեց ու չպատմեց , որ զենք է վերցրել ու արյուն է հեղել հանուն ցեղի, նա ուրիշ կերպ չէր կարող ապրել, քանզի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում Դանիել Վարուժանի մտերիմն ու երկուսն էլ վարժարանի սիրված սաներն էին:

Կարդացեք Վահրամ Փափազյանի իմաստներով լեցուն Հետադարձ Հայացք-ը:

Edited by vartahoor, 07 March 2007 - 03:51 AM.





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users