Jump to content


Photo
- - - - -

Hamastegh


  • This topic is locked This topic is locked
1 reply to this topic

#1 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 14 December 2006 - 11:16 PM

ՀԱՄԱՍՏԵՂ
Կենսագրական

ՀԱՄԱՍՏԵՂ ` Համբարձում Կելենյանը իր գրական ծածկանունը հորինել է վերցնելով` իր եւ հարազատ եղբայրների (Աստուր, Եղիա ) անունների առաջին վանկերով կազմված բառից ՀԱՄ-ԱՍՏ-ԵՂ եթե այս վանկերը միասին կարդանք կստացվի ՀԱՄԱՍՏԵՂ :

Ծնվել է 1895 թվականին Խարբերդի Փերչենճ գյուղի մեջ, Թոթովենցի հայրենակիցն է: Համաստեղը իր ինքնակենսագրականում 1966 թվակա-նին գրված հիծում է.

Իմ մանկական ու պատանեկան աշխարհը գյուղն է իր հեռավոր լեռներու սահմաններով, իր քարաշեն մեչկակ եկեղեցիներով, իր դպրոցով, իր հոգսերով, իր սուրբերով, որոնք գյուղի սահմաններեն ներս կապրեին:

1913 թվականին հորը լսելով կանցնի ԱՄՆ,1920 թվականին մեկ տարի կապրի Նյու Յորքում այդ տարիներն հենց Նյու Յորքում էլ առաջին անգամ կտեսնի ու կմտերմանա Շիրվանզադեյին:

Հետագայում 1930թվականին արդեն Փարիզում կմտերմանա Իսահակյանին, որը նոր էր դուրս եկել Սով. Հայաստանից : Իսահակյանը միշտ էլ կրկնում էր Շիրվանզադեյի խոսքը Ես փրկեցի Համաստեղին: Համաստեղը ԱՄՆ էր գնացել հոր ցանկությամբ ու այդ նոր աշխարհին չէր համակերպվում: Համաստեղին տիպական է կարոտի գրականու-թյունը:

Կապույտ թռչուն , Գյուղը, Անձրեւ, ահա իր տպագրած գրքերի անուն-ները :

Համաստեղը 1966 թվականի նոյեմբերի 26-ին իր ծննդյան յոթանասուն-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին, հակարծամահ եղավ հենց ամբիոնի մոտ Ամերիկայում

Edited by vartahoor, 14 June 2007 - 12:47 PM.


#2 vartahoor

vartahoor

    Member

  • Members
  • PipPipPip
  • 338 posts

Posted 14 June 2007 - 12:45 PM

ՀԱՅՈՒ ՈԳԻՆ
(Դասական Ուղղագրությամբ)
ՀԱՄԱՍՏԵՂ
Նուէր Սրբուհի Համաստեղին

Մի հարցնէք ի՞նչ է, ո՞ւր է,
Ո՞ւրկէ կուգայ Հայու ոգին։
Ինչպէս արեւն է հուրհրան,
Ինչպէս կանանչն է դաշտերուն,
Ա՜յ ճիշդ այդպէս, ամէն տեղ է
Հայու ոգին։

Մեր հովերուն, մեր լեռներուն
Մեր դաշտերուն հոսող առուի
Կանչին հետն է
Հայու ոգին։

Մեր դաշտերու հովը որ կայ, մեղեդի՛ է.
Մեր ձայնաւոր աղբիւրները, ըսես՝ սաղմոս ու շարական։
Երդիքներէն, բուրրվառ ու վառ թոնիրներէն
Ջերմ աղօթքի ու խունկի պէս դէպի երկինք՝
Կապոյտ ծուխն է
Հայու ոգին։

Մի հարցնէք, ուրկէ՞ կուգայ, կամ ո՞ր ճամբով։
Եկած է ան՝ Հայկէն կարշնեղ, կապարճն ուսին,
Գեղապատշաճ։
Եկած է ան՝ թըլոր Դաւթի թուր կէծէկէն,
Մեր հեթանո՛ս նախնիներէն,
Բագիններու բոց կրակէն եկած է մեզ,
Հայու ոգին։

Ան եկած է կռուի ճակատ մեր դաշտերէն։
Բիւր նիզակներ, նետ ու վահան երկաթակուռ. ևև
Սաղաւարտեայ այր ու ձիեր, գրոհ, արի՛ւն։
Էդ արիւնի, ու արցունքի ճամբաներէն եկած է մեզ
Հայու ոգին։

Ան եկած է Աւարայրի մեր յաղթական պարտութենէն,
Շէն Անիի հազար ու մի գմբէթներէն,
Ու հազար մի զանգակներու ղօղանջներէն։
Մեր հողերուն նետւած բեղուն
Սերմերուն պէս ապրող սիրտն է
Հայու ոգին։

Ան մեզ կու գայ մեր վանքերու քարո՛ւտ ճամբով,
Ժամ-վարժարան բանուկ ճամբով։
Մեր պապերու ոսկորրներէն, գերեզմանի տխուր ճամբով։
Արեւին հետ ան վար կ'իջնէ, մեր արտերուն, մեր սրտերուն,
Ու վեհափառ Արարատի անե՛լ, անյայտ ճամբով կու գայ
Հայու ոգին։

Հայու ոգին կա՛նչն է սիրոյ աղջիկներուն եւ թէ տղոց.
Պապկէ՛ պսակ, պապկէ՛ նարօտ հարսնիքներուն։
Ե՛րգն է ուրախ, տափ ու ծնծղայ, արծա՛թ ծիծաղ,
Աղջիկներու պա՛ր հեզանազ։
Հայ մայրերու գութ ու բարի, ու միւռոնով լեցուն սրուակ
Աչքերէ՛ն է որ կը կաթի
Հայու ոգին։

Մեր պապերու հնադարեան դպրութիւնն է ու հին լեզուն։
Ձմեռ բուքին, Նարեկացու վանքի խուցի ճրա՛գն է ան։
Մագաղաթէ հին, հին մատեան տաղարանի
Ու Մեսրոպի գերեզմանին ու երազին
Այբենգիմն է
Հայու ոգին։

Մեր լեզուն է արեւավառ որ թէ՛ մարմին, թէ՛ հոգի է.
Կը բաշխուի որպէս նշխարհ, որպէս հաղորդ ու նկանակ։
Կը բաշխուի որպէս մարմին, որպէս գինի,
Գինի ու մաս՝
Հայու ոգին։

Այդ ոգին է որ կը գաղթէ, կ'ելլէ ճամբայ
Մեր երկնքէն ու մեր հողէն, ու կը գտնէ
Ուր Հա՛յ մը կայ ու անոր հետ զրոյց կ'ընէ։
Ան կը ժպտի, ան կը տխրի, ու անոր հետ արցո՛ւնք կուլայ։
Ու կը հսկէ որ ոչ մէկ Հայ չըլլա՛յ շեղի էն լոյս ճամբէն։
Մեր հոգիի էն լո՛յս ճամբէն, որ մեր հողին
Ու երկնքին մեզ կը տանի
Հայու ոգին։

Ինչ ալ ըսենք, բայց դեռ քիչ է,
Ի՞նչն է իրաւ հայու ոգին։
Եթէ նայիք ձեր հոգւոյն մէջ,
Պիտի գտնէք մեր պապերէն բազմութին մը.
Պիտի գտնէք սաղաւարտեայ բանակ մը հին.
Պիտի գտնէք իմաստութիւնն ու ճրագը մեր վանքերուն։

Ձեր հոգւոյն մէջ պիտի գտնէք
Ձեր լեռներուն ու ժայռերուն մէջ թաքնուած,
Արձագանգի պէս թաքնուած,
Հայու ոգին;





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users