Jump to content


Photo

Khoseq Hayeren


  • Please log in to reply
No replies to this topic

#1 MosJan

MosJan

    Էլի ԼաՎա

  • Admin
  • PipPipPipPipPip
  • 31,196 posts
  • Gender:Male
  • Location:My Little Armenia

Posted 13 June 2007 - 06:31 AM

Խոսենք հայերեն

Գրեց` Խաչիկ Դաշտենց

Մեր շուրջը լեզուներ նոր ու հին,
Մեր շուրջը խոսում են այլորեն
Եկ խոսենք եղբայր իմ հայերեն:

Կուլ չերթանք այս ահեղ լափումին,
Թույլ չտանք մեր լեզուն ավերեն
Եկ խոսենք եղբայր իմ հայերեն:

Մենք ունենք աշխարհում Մասիս սար,
Այդ սարը գալիս է դարերեն
Նա անվերջ խոսում է հայերեն:

Զավակիդ հայկազյան դպրոց տար
Եկ գրենք մեսրոպյան տառերով
Եկ խոսենք մեր անուշ բառերով:

Մեզ ցրեց մի բազուկ անօրեն,
Թէ կուզես սերունդներ մեզ ներեն,
Մենք հայ ենք եկ խոսենք հայերեն:

Այս օտար աշխարհի ցրտերում,
Եկ սիրենք մեր լեզուն ջերմորեն,
Եկ վառենք ու վառվենք հայերեն:




0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users