Jump to content


Photo
- - - - -

Ajarian, on Armenian language studies.


  • Please log in to reply
42 replies to this topic

#41 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 30 November 2008 - 12:21 PM

Պարտիմ քեզ Օհաննէս: Մինչ այս ես չէի նայել “pecunia” բառի իմաստը:
Peccary/pecary- հրւ. Ամերիկեան մի վայրի անասուն որ հաւանաբար հիմնուած է տաւար, հօտ, արջառ իմաստից:
http://www.laurieand...ng_pecary_l.jpg
Եւ սա տարբերակը Vicuna/vaicuna;
http://delargy.com/i...Peru/vicuna.JPG
QUOTE
Իսկ pecunia-ն հնխ. բառից է, որ նշանակում էր «արջառ, տաւար»: Արջառը, լինելով հարստութեան գլխաւոր նիւթը եւ վաճառականութեան առարկան, ստացաւ յետոյ «ապրանք, դրամ» իմաստը, եւ այս վիճակը շարունակում է լատիներէնը:

Միթէ սա է bankrupt սեղանի խորտակում բառի բուն իմաստը? Bank/banc/bench/սեղան, տէզգահ
QUOTE
Matt.21
[12] And Jesus went into the temple of God, and cast out all them that sold and bought in the temple, and overthrew the tables of the moneychangers, and the seats of them that sold doves,
12Եւ Յիսուս մտաւ տաճար ու դուրս հանեց բոլոր նրանց, որ տաճարի մէջ վաճառում ու գնումներ էին անում. նա շուռ տուեց լումայափոխների սեղաններն ու աղաւնեվաճառների**** աթոռները

Անգլ. Լեզւում , bank=դրամատուն, banrupt=սնանկ, pecunial=դրամական, pecunious =դրամատէր, հարուստ , pecuniary=(դրամական)պատիժ:
Չի մոռանալ անգլ. Picayune=Աժան, կծծի. Երբեմն իբր բծախնդիր ժխտական իմաստովոր հաւանաբար շփոթուի pick բառի հետ:
QUOTE
Կարող է նաեւ բոլորովին կորչել առաջին նշանակութիւնը: Այսպիսով բառի ու նրա երկրորդ նշանակութեան միջեւ ոչ մի կապ չի ﬓում. ինչպէս՝ երէց նշանակում էր՝ 1. տարիքով մեծը, 2. քահանայ: Ըստ որում, հին ժամանակ տարիքոտ անձանց էին ընտրում քահանայ: Հիմա ոչ երէց «մեծ» նշանակութիւնն է մնացել ժողովրդի մէջ, եւ ոչ էլ մեծերին քահանայ ընտրելու սովորոյթը, բայց մնում է երէց «քահանայ» նշանակութիւնը եւ թերեւս աւելի հաստատուն կերպով, քան թէ երէց նշանակէր նաեւ «մեծ»:

Սա շատ հետաքրքիր է:
Ազդ անոնց որ փորձեն փնտռել Արմատականին , տեսնէն թէ բառը գրուի ԵրԷց, երկրորդ ձայնավորե Է , ոչ Ե, փաստ որ դա դառնայ Ի մի շատ տարբերակներում, ինչպէս “երիցական”: Ամենահանբաւ ԵՐԷՑԸ Վարդանանքի Ղեւոնդն է: Միթէ նրայ օրերին քահանայական կարգը տակաւին չէր դասաւորուլ, թէ նա պարզապէս երէց էր, ոչ քահանայ կամ վարդապետ?
Հնխ. Երէց բառը նաեւ գնտենք Յունաէրում իբր presbytoros= ծեր, տարեց, անդրանիկ, որտեղից ** Presbyterian=Երիցական(յարանուանութիւն, եկեղեցի), որտեղ աւանդաբար չկային մշտական “քահաններ”(չի մոռանալ որ priest բառը սա տեղից է առաջացել) այլ երէցներ, elder***
Ամենահետաքրքիրը, զարմանք?:
Երէց բառի ծագումը փնտռելիս տեսայ Ասորերէնով qas= երէց բառը որ Արբ. ում դարձել է qasis որտեղից թրք, keshish (քահանայ, վարդապետ) բառը: Զուգադիբում? որ Արամ Կաթողիկոսի (ազգանունը?) Քեշիշեան է: Մարաշի բառբարում ոչ միայն երկրորդ ձայնավորը դայնայ Ի այ լ նաեւ առաջինը, “իրիցկին/ երէցկին”, ըստ Արմատականի , բառը երբեմն գրուի ԷրԷց/ԻրԻց?:
** Լատիներէն համանիշը senat է, որ կրկին նշանակի ծեր, որտեղից ծերակոյտ senate senator , չի մոռանալ senile խրֆած, ծերացած, ցնդած, որ շատ հասարակ բառ էր մինչեւ Alzheimer ախտաճանաչումը: Այժմ senile բառը արգիլեալ է քանի մի շատ երիտասարդներ ընկնեն այդ ախտին:
*** Տակաւին կան աղանդներ, ինչպէս միջ այլոց,մորմոնները եւ եհովաները որք օծեալ քահանայական կարգ չունենլ այլ երիցական, իմաշ երէցներ հասարակ ժողովուրդից:
**** Մենք արդեն զրուցեցինք Խոր Վիրապի “աղաւնեվաճառների?” մասին:

Edited by Arpa, 30 November 2008 - 12:22 PM.


#42 Johannes

Johannes

    Յովհաննէս

  • Nobility
  • 2,911 posts
  • Gender:Male
  • Location:Alép, Syrie

Posted 01 December 2008 - 11:40 AM

QUOTE


Պարտիմ քեզ Օհաննէս: Մինչ այս ես չէի նայել “pecunia” բառի իմաստը:
Peccary/pecary- հրւ. Ամերիկեան մի վայրի անասուն որ հաւանաբար հիմնուած է տաւար, հօտ, արջառ իմաստից:
http://www.laurieandmatt.com/images/photos...ng_pecary_l.jpg
Եւ սա տարբերակը Vicuna/vaicuna;



Նմանապէս հայերէնում, Պախրէ նշանակում է «արջառ, տաւար, ոչխար», իմաստի զարգացումով՝ «ինչք, ստացուածք, դրամ»: Տե'ս Արմատականը: Չգիտեմ եթէ կապ ունի. Արաբերէն māl նշանակէ «դրամ», իսկ քրդէրէն նոյն բառը «տուն»:

QUOTE


Միթէ սա է bankrupt սեղանի խորտակում բառի բուն իմաստը? Bank/banc/bench/սեղան, տէզգահ:



Bank, մինչ այսօր, գործածուի նաեւ սեղան իմաստով: Մանաւանդ խանութների մուտքին, յաճախորդը գործատէրից անջատող սահմանազատ սեղանը կոչեմք bank, որ նաեւ, այլ տեղ նշանակէ՝ գետեզր, գետափ (river bank):

Bankrupt< Bank corrupt ?

Աճառեանը ասում է, թէ երէց բառի նախնական իմաստը կորել է: Բայց մենք գործածում ենք առաջին իմաստը նաեւ: Օրինակ՝ երէց սերունդ, երէցներու խումբ (ի տարբերանք՝ կրտսերների խմբի): Գիտենք նաեւ երկրորդ իմաստը, օրինակ՝ աւագերէց «քահանայ», երէցկին եւ այլն:

Հետաքրքիր է՝ հայ թարգմանիչները, երբ յունարէն պրեսբիտերոս բառը թարգմանել են հայերէնի, ընտրել են հնխ. ազգակից երէց բառը հայերէնից:

QUOTE


Երէց բառի ծագումը փնտռելիս տեսայ Ասորերէնով qas= երէց բառը որ Արբ. ում դարձել է qasis որտեղից թրք, keshish (քահանայ, վարդապետ) բառը:



Աճառեանը դրանք մէջբերել է, ցոյց տալու, նոյն ձեւով իմաստի զարգացման այլ օրինակներ: Ասորերէն կաշ «ծերանալ» եւ կաշա «քահանայ», նոյնպէս արաբերէն. շէխ «ծեր, ծերունի» եւ շէխ «իսլամ կրօնաւոր»:

Անատոլիայի Ալեւիների մօտ՝ դադա «պապ» եւ դադա «ալեւի կրօնաւոր, որ սազով նուագում է կրօնական երգեր, համայնքի պետ, սուրբ» (տեսանք՝ «Յիս Քու Ղիմեթն» անուն շարանի մէջ՝ «Դադա պիտի թարիփդ ասէ»):

Մենք գիտենք, քանիցս ընթերցել ենք, թէ ասորիները փորձել են Միջին Ասիոյ ցեղերը քրիստոնէացնել: Յետեւաբար, ինչպէս Աճառեանն է ասում, ասորի կաշշա (արաբերէն՝ կըսս) բառը այդ լեզուից է անցել թուրքերէն (ու մոնղոլերէ՞ն): Ինձ էլ նորութիւն էր:

Խոր Վիրապի աղաւնեպանների եւ Յիսուսի միջեւ պայքարը շարունակւում է ամբողջ երկու հազար տարի:

Ասի. «Մի հատ բաւ է»: Ասաց. «Եթէ զոյգ չլինի. չի թռնի»: Որքա՜ն ռոմանտիկ պատճառաբանում... խաբելու համար:



#43 Arpa

Arpa

    Veteran

  • Members
  • PipPipPipPipPip
  • 10,011 posts
  • Gender:Male
  • Interests:Culture

Posted 11 November 2010 - 10:25 AM

I just saw this. Thank you Harut;
http://hyeforum.com/...t=0
I had read that a long time ago, I can’t remember where. I had been looking for it since;

An excellent biography.
http://ha.nt.am/news...s=2813&LangID=4

Here is that passage;

Գերազանց հանձնելով ընդունելության քննությունները` Հրաչյան միանգամից նստում է երկրորդ դասարան: Հենց այս վարժարանում էլ կնքվում է նրա Աճառյան ազգանունը: Քանի որ մահմեդականներն ազգանուններ չունեն, հետեւաբար ապրելով նրանց մեջ` հայերը եւս կարիք չեն զգացել ազգանուններ գրանցելու, փոխարենը նրանք կոչվում էին իրենց անուն հայրանուններով: Սամաթիայի դպրոցում Հրաչյան մատյաններում գրանցվել է Հրաչյա Հակոբի: Սակայն օրերից մի օր դպրոցի հոգաբարձությունը մտածում է, որ ավելի ճիշտ կլինի աշակերտներին ազգանուններով գրանցելը եւ առաջարկում է բոլոր աշակերտներին ծնողների միջոցով որոշել, թե իրենք ինչ ազգանուն պետք է կրեն: Հրաչյայի հայրը որոշում է տղային տալ իր հոր` Հարությունի անունից կազմված ազգանուն: Բայց տղային դա դուր չի գալիս, քանի որ երկար էր եւ շատ տարածված: Հորաքույրը առաջարկում է գրվել իրենց նախնիների անունով` Հյուպրյուքյան: Դա էլ անբարեհունչ էր: Այդ ժամանակ նա որոշում է օգտագործել հոր մականունը, որին իր կարճահասակության համար Կռճին Ակոբ էին ասում: Եվ նա դպրոցում գրվում է Կռճինյան ազգանունով: Բայց դասընկերները սկսում են ծաղրել նրան` կանչելով Կռճիկ, Պռճիկ, Մռճիկ, Տռճիկ: Դա դաս է լինում նրան, որ Կեդրոնական վարժարան նոր ազգանունով ընդունվեր: Գրաբարյան կռճիկ բառը թարգմանելով աշխարհաբար աճառ բառով` Կեդրոնականի փաստաթղթերում գրանցվում է Հրաչյա Հակոբի Աճառյան:






0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users